Փոլ Գեթի (անգլ.՝ Jean Paul Getty, դեկտեմբերի 15, 1892(1892-12-15)[1][2][3][…], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4] - հունիսի 6, 1976(1976-06-06), Գիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի արդյունաբերող, դոլարային առաջին միլիարդատերերից մեկը, Փոլ Գեթիի թանգարանի հիմնադիրը։ Գեթիի կայսրության մեջ մտել են Getty Oil Company նավթային ընկերությունը և 200 այլ ձեռնարկություններ։

Փոլ Գեթի
անգլ.՝ Jean Paul Getty
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1892(1892-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 6, 1976(1976-06-06) (83 տարեկան)
Մահվան վայրԳիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունՄագդալեն քոլիջ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Ջոն Հ․ Ֆրենսիսի անվան պոլիտեխնիկական ավագ դպրոց և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց
Գիտական աստիճանտնտեսագիտություն և քաղաքագիտություն
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, ինքնակենսագիր, ձեռնարկատեր, գործարանատեր և մեկենաս
ԱմուսինAnn Rork Light?, Jeannette Dumont?, Allene Ashby?, Adolphine Helmle? և Theodora Getty Gaston?
Ծնողներհայր՝ George Getty?, մայր՝ Sarah Catherine McPherson Risher?[6]
ԵրեխաներԳեթի Գորդոն[3], John Paul Getty Jr.?, Jean Ronald Getty?[3], Timothy Getty?[3] և George Franklin Getty II?[3]
 J. Paul Getty Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Փոլ Գեթին ծնվել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում իռլանդացի նավթային մագնատ Ջորջ Ֆրանկլին Գեթիի և շոտլանդացի արտագաղթյալների դուստր Սառա Կետրին Մաքֆերսոնի ընտանիքում, ովքեր տարիքով արդեն մեծ էին և երկու տարի առաջ կորցրել էին միակ դստերը` Գերթրուդին։ Որոշ ժամանակ նա երկրագնդի ամենահարուստ մարդն է եղել։ 1913 թվականին ավարտելով Օքսֆորդի համալսարանը` Փոլը նավթի առևտուր է սկսում Թալսայում (Օկլահոմա նահանգ) և 1916 թվականին արդեն ինքնուրույն վաստակում է իր առաջին միլիոնը։ Նույն թվականին նրա ընկերությունը տեղափոխվում է Կալիֆոռնիա։

1950-ական թվականներին Փոլ Գեթին գնում է նավթային մի քանի ընկերություններ, որոնք դառնում են նրա ֆինանսական կայսրության հենքը։ 1949 թվականին նավթային կոնցեսիա է գնում Սաուդյան Արաբիայում, որը 1950-ական թվականներին միլիարդների եկամուտ է բերում։ 1957 թվականին Փոլ Գեթին երկրագնդի ամենահարուստ մարդ է հռչակվում։ Այս տիտղոսը նա պահպանում է մինչև իր մահը։ 1968 թվականին Փոլ Գեթին դարձել է միլիարդատեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գեթին տեղափոխվում է Անգլիա` Սաթոն Փլեյս։ Նրա տունը շրջապատված էր ամրոցային բարձր պատով և պահպանվում էր անվտանգության ծառայության ամբողջ բանակով ու հատուկ մարդկանց պաշտպանելու համար վարժեցված քսան շներով։

Թոռան առևանգում խմբագրել

1973 թվականին կատարվում է մի դեպք, որ կարող էր ողբերգական վախճան ունենալ. առևանգվում է Փոլ Գեթիի թոռը` Փոլ Գեթի III-ը, ով հաստատվել էր Հռոմում` այնտեղ բոհեմական կյանք վարելով։ Հինգ ամիսների ընթացքում Փոլ Գեթին հրաժարվում էր վճարել 17 միլիոն դոլար փրկագինը` պատճառաբանելով հետևյալ կերպ. «Ես ունեմ 14 թոռ. եթե այսօր վճարեմ նույնիսկ մեկ պեննի, ապա կունենամ առևանգված 14 թոռ»[7]։ Որպեսզի նրան ստիպեն վճարել փրկագինը, առևանգիչները ուղարկում են թոռան կտրած ականջը, ինչից հետո միայն Գեթին 3 միլիոն դոլար է հատկացնում, որից 800 հազարը որդուն տալիս է տարեկան 4 %-ով։ Երբ թոռը զանգահարում է պապին, որ շնորհակալություն հայտնի, Գեթին հրաժարվում է հեռախոսին մոտենալուց։

Փոլ Գեթի III-ը այնպես է ցնցվում կատարվածից, որ դրանից հետո ձեռք է բերում հակվածություն թմրադեղերի նկատմամբ, ինչի պատճառով վաղ տարիքում կորցնում է տեսողությունն ու լսողությունը։ Երկար տարիներ գամված լինելով անվասայլակին` նա իր մահկանացուն կնքել է 2011 թվականի փետրվարի 5-ին 54 տարեկան հասակում[8]։ Նրա որդի Բալթազար Գեթին հայտնի է նրանով, որ Դեյվիդ Լինչի «Ոչ մի տեղ չտանող խճուղին» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը։

Ընտանիք խմբագրել

Փոլ Գեթին ասում էր, որ կնոջ հետ երկարատև հարաբերություն կարելի է ունենալ միայն այն ժամանակ, երբ սնանկ ես։ Նա ամուսնացել է հինգ անգամ։

  1. Ժանեթ Դյումոն (ամուսնացել են 1923— ամուսնալուծվել են 1925), ունեցել են մեկ որդի` Ջորջ Ֆրանկլի Գեթի II (1924—1973)
  2. Ալեն Աշբի (1926—1928)
  3. Ադոլֆինա Հելմլե (1928—1932), ունեցել են մեկ որդի` Ժան-Ռոնալդ Գեթի (ծնվել է 1929)
  4. Էնի Ռոկ (1932—1936), ունեցել են երկու որդի` Ջոն Փոլ Գեթի (1932—2003) և Գորդոն Գեթի (ծնվել է 1934)
  5. Լուիզա Դադլի (1939—1958), ունեցել են մեկ որդի` Թիմաթի Գեթի (մահացել է 12 տարեկան հասակում)։

Ջոն Փոլ Գեթիի որդին` Մարկ Գեթին, հիմնել է Getty Images ընկերությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118538993 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. LIBRIS — 2012.
  6. 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
  7. Jane Fryer (2011 թ․ փետրվարի 7). «Proof that money can't buy happiness: John Paul Getty III destroyed by his family's billions» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին. «I have 14 other grandchildren, and if I pay one penny now, then I will have 14 kidnapped grandchildren.»
  8. «John Paul Getty III» (անգլերեն). The Daily Telegraph. 2011 թ․ փետրվարի 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Գեթի» հոդվածին։