Գարվոլին (լեհ.՝ Garwolin; իդիշ՝ מירוואַן = Mirwan), քաղաք Լեհաստանի Մազովեցյան վոևոդությունում. նույնանուն գավառի (պովյատի) վարչական կենտրոնն է; Ունի քաղաքային գմինայի կարգավիճակ։ Զբաղեցնում է 22,08 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 17 174։

Բնակավայր
Գարվոլին
լեհ.՝ Garwolin
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես22,08 կմ²
Բնակչություն17 279 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ08-400
Պաշտոնական կայքgarwolin.pl(լեհ.)
Գարվոլին (Լեհաստան)##
Գարվոլին (Լեհաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Գարվոլինյան հարթավայրի հարավարևելյան մասում, երկրի մայրաքաղաք Վարշավայից մոտավորապես 60 կիլոմետր դեպի հարավ, Լյուբլին քաղաքից շուրջ 100 կիլոմետր դեպի հյուսիս։ Քաղաքի միջով հոսում է Վիլգա գետը, որ Վիսլայի վտակներից է։

Պատմություն խմբագրել

Գարվոլինին քաղաքի կարգավիճակ շնորհվել է 1423 թվականի հուլիսի 27-ին[2]; 1466 թվականին այստեղ կառուցվել է փայտե եկեղեցի, որը 1825-ին այրվել է։ 1839-ին կառուցվել է քարե նոր տաճար, որի տեղում հետագայում՝ XIX—XX դարերի սահմանագծին, բարձրացվել է Տիրոջ վերափոխման՝ ներկայումս գործող եկեղեցին։

1565 թվականին քաղաքն ունեցել է 260 տուն[3]։ XVI դարում Գարվոլինը եղել է գարեջրագործության կենտրոն[3]։ «Հեղեղ» անվանված շվեդական արշավանքի ժամանակ քաղաքն 90 տոկոսով ավերվել է. կանգուն է մնացել ընդամենը մոտավորապես 50 տուն։ Լեհաստանի երրորդ բաժանումից հետո՝ 1795 թվականից հայտնվել է Ավստրո-Հունգարիայի, 1815-ից՝ Լեհական թագավորության կազմում։ XIX դարում քաղաքի զարգացմանը նպաստել է լյուբլինյան լայնահուն ճանապարհի և Վարշավա-Լյուբլին երկաթգծի կառուցումն ու շահագործումը։

1866 թվականին, երբ քաղաքը դարձել է նոր կազմավորված Գարվոլինի գավառի (պովյատի) վարչական կենտրոնը[3], ունեցել է 2350 բնակիչ[3]։

Վարշավայի 1920 թվականի ճակատամարտի ժամանակ՝ օգոստոսի 17-18-ին Գարվոլինում էր տեղակայվել Յուզեֆ Պիլսուդսկու ռազմական շտաբը։

1939 թվականի աշնանից քաղաքը հայտնվել է Երրորդ ռայխի գեներալ-նահանգապետության կազմում։ 1941 թվականի հունվարից այստեղ տեր ու տնօրեն է դարձել շրջանային կառավարիչ (kreishauptmann) Կարլ Ֆրոյդենտալը, ով աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ. նրա առաջին կարգադրություններից մեկը եղել է բոլոր հրեաներին քաղաքից արտաքսելն ու մերձակայքի գետտոներում նրանց փակելը։ 1942 թվականի վերջերին Ֆրոյդենտալի հրամանով գնդակահարել են շուրջ 890 բնակիչների, 2.100 մարդու էլ ուղարկել են տաժանակիր հարկադիր աշխատանքի։ Այդ հանցագործությունների համար նա Լեհական ընդհատակյա կառավարության որոշմամբ հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի։ 1944 թվականի հուլիսի 5-ին դատավճիռն ի կատար են ածել ու նրան գնդակահարել Արմիա Կրայովայի «AK Garwolin» ջոկատի մարտիկները։

1944 թվականի հուլիսի 27-ին Բելառուսական առաջին ռազմաճակատի երկրորդ տանկային բանակի մարտիկները Գարվոլինն ազատագրել են գերմանաֆաշիստական լծից։

Ժողովրդագրություն խմբագրել

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Գարվոլինը գրական երկերում խմբագրել

  • Միրոն Բյալոշևսկի – Garwolin i z powrotem բանաստեղծությունների շարք
  • Յոաննա Խմելևսկա – Lądowanie w Garwolinie
  • Էվելին Դրեսս – Les Chemins de Garwolin

Տեսարժան վայրեր խմբագրել

Մազովեցյան վոևոդության հուշարձաններ[5]
  • Տիրոջ վերափոխման եկեղեցի
  • «Սուլբինի» զբոսայգի, Լյուբելսկայա փողոց, թիվ 50
  • Դաստակերտ, Ստուձինսկու փողոց, թիվ 28
  • Հեծելազորային ձիանոցներ, Լեգեոնների ծառուղի
  • Ստաշիցի փողոցի թիվ 15 շենքը (ներկայիս համայնքապետարանը)
  • քաղաքային գերեզմանատան մատուռը
  • XIX դարի առաջին կեսի փայտաշեն տները

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071427103011-0975285?var-id=1639616&format=jsonapi
  2. «Historia Garwolina». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Garwolin, Słownik geograficzny Królestwa Polskiego, Tom II (Derenek — Gżack), 1881
  4. «Miasta partnerskie Garwolina». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. Rejestr zabytków nieruchomych, województwo mazowieckie

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարվոլին» հոդվածին։