Հիլդեգարդ Բինգենցի

Հիլդեգարդ Բինգենցի (գերմ.՝ Hildegard von Bingen, 1098[1][2][3][…], Bermersheim vor der Höhe, Ռայնլանդ Պֆալց[4][5][6] - սեպտեմբերի 17, 1179[6][5], Kloster Rupertsberg, Բինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[6][5] և Բինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց), գերմանացի վանականուհի, գրող, փիլիսոփա։ Կաթոլիկ Եկեղեցու կողմից ճանաչված չորս կին Եկեղեցու ուսուցիչներից մեկն է։

Հիլդեգարդ Բինգենցի
Hildegard von Bingen
Hildegard of Bingen.png
Ծնվել է1098[1][2][3][…]
ԾննդավայրBermersheim vor der Höhe, Ռայնլանդ Պֆալց[4][5][6]
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1179[6][5]
Վախճանի վայրKloster Rupertsberg, Բինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[6][5] կամ Բինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց
ԳերեզմանSaint Hildegard parish church in Eibingen[6]
Մասնագիտությունբնագետ, գրող, կոմպոզիտոր, փիլիսոփա, մանրանկարչուհի, բժիշկ, միանձնուհի, բանաստեղծուհի, աստվածաբան և Վանամայր
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունԳերմանիա և Banner of the Palatinate.svg Electoral Palatinate
ԿրթությունDisibodenberg?
Ուշագրավ աշխատանքներմոտ Scivias?, մոտ Ordo Virtutum? և մոտ Liber Divinorum Operum?
Commons-logo.svg Hildegard von Bingen Վիքիպահեստում
Engraving; German abbess and physician Hildegard von Bingen Wellcome L0005783.jpg

ԿենսագրությունԽմբագրել

Հիլդեգարդ Բինգենցին ծնվել է 1098 թվականին Բերմերսհայմում՝ ազնվական ծագում ունեցող Հիլդեբերտի և նրա կին Մեխտիլդի ընտանիքում։ Ութ տարեկան հասակում հանձնվել է կրթության վանականուհի Յուտտային, որը մեծ ազդեցություն է ունեցել իր սանիկի դաստիարակության գործում։ 14 տարեկան հասակում Հիլդեգարտն իր դաստիարակչուհու Յուտտայի հետ տեղափոխվում է Բինգենի վանք։ Հիլդեգարդը հմտանում է Ս. Գրքի, Ազատ արվեստների, ինչպես նաև լատինական հայրաբանության և ծիսագիտության մեջ։ Իր դաստիարակչուհու մահից հետո ստանձնում է Բինգենի վանքի իգական միաբանության վանամոր պաշտոնը։ Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ 1147-1152 թվականներին կառուցվում է կանացի Ռուպերտսբերգ վանքը, որտեղ էլ տեղափոխվում է նորակազմ միաբանությունը։ Հիլդեգարդ Բինգենցին մահացել է 1179 թվականին Ռուպերտսբերգ վանքում։ 2012 թվականի մայիսի 10-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը Հիլդեգարդ Բինգենցուն սրբադասում է, իսկ նույն թվականի հոկտեմբերի 7-ին դասում Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

ՍտեղծագործություններԽմբագրել

Հիլդեգարդ Բինգենցին թողել է հարուստ և բազմաժանր գրական ժառանգություն, որը մինչև այսօր գտնվում է բազում գիտնականների ուշադրության կենտրոնում։

Կերպարն արվեստումԽմբագրել

Գերմանացի հանրահայտ կին կինոռեժիսոր Մարգարեթ ֆոն Թրոթթն (Margarethe von Trotta) 2009 թվականին նկարահանել է Հիլդեգարդ Բինգենցու կյանքն ու գործունեությունը ներկայացնող գեղարվեստական ֆիլմ՝ «Տեսիլք - Հիլդեգարդ Բինգենցու կյանքից» (գերմ.՝ Vision – Aus dem Leben der Hildegard von Bingen) վերնագրով։ Գլխավոր դեր ֆիլմում կատարում է Բարբարա Զուկովան (Barbara Sukowa)։

Հիլդեգարդ Բինգենցու անունն է կրում 1918 թվականին Մաքս Վոլֆի կողմից հայտնաբերված 898 Հիլդեգարդ աստերոիդը։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել