Գարդարիկի (իսլ.՝ Garðaríki, շվեդ.՝ Gårdarike), Ռուսիայի և Կիևյան Ռուսիայի հին սկանդինավյան անվանումը, որը միջնադարում տարածված է եղել Հյուսիսային Եվրոպայում[1]։ Տերմինը թարգմանվում է որպես «Քաղաքների երկիր»[2]։

Գարդարիկիները պատկերված են մանուշակագույն գույնով, հին Ռուսիայի խոշոր քաղաքները կարմիր գույնով, այլ սլավոնները կանաչ գույնով, բոլղարները՝ նարնջագույն, խազարները՝ կապույտ

Վարյագները Գարդարիկի անվանում էին սկզբնական շրջանում Հյուսիսային Ռուսիայի հողերը, որպես ամրոցների շղթա, որոնք տարածվել են Վոլխով գետի ողջ երկայնքով՝ սկսած Լյուբշիից և Հին Լադոգայից (Alðeigja)։ Սկանդինավյան ասքերում Մեծ Նովգորոդը (Holmgarðr) դիտարկվում է որպես Գարդարիկիի մայրաքաղաք[3]։ Հին ռուսական մատենագրության մեջ Մեծ Նովգորոդն է հենց հանդիսանում Ռուսիայի մայրաքաղաքը։ Ժամանակի ընթացքում Գարդարիկի անվամբ վարյագները սկսեցին կոչել ողջ Ռուսիան, ներառյալ նաև Կիևը և Հարավային Ռուսիայի մնացած քաղաքները։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Բառը ծագել է X+ríki (պետություն, երկիր) մոդելից, որով անվանում են պետությունը։ Բառի հիմքում ընկած է garð- արմատը (որը մոտ է հնդեվրոպական gard- արմատին), որը ունի հետևյալ նշանակությունները՝ 1) «հողատարածք, ցանկապատ, ամրություն», 2) «բակ, բանջարանոց», 3) «ունեցվածք, հողատարածք (Իսլանդիայում), տուն (Նորվեգիայում)»։ Այստեղ «քաղաք» բառը կիրառվում է «ամրոց, ամրություն, ամրացված կառույց» իմաստներով։ Սկանդինավյան «գարդ» և հին ռուսական «գորոդ (քաղաք), գրադ» բառերի նմանությունը ունեցել է մեծ դերակատարում՝ Գարդարիկի անվան ծագման համար[4]։

Ժամանակագրություն խմբագրել

Գարդարիկին ժամանակագրական առումով առավել ուշ կիրառված անվանում է, որը աստիճանաբար փոխարինել է ձեռագրերում նշված Garðar անվանմանը (չպետք է շփոթել Garðr անվան հետ, որը Կոստանդնուպոլսի սկանդինավյան անվանումն է կամ Miklagarðr), կիրառվել է X դարում[5]։

Գարդարիկի անվանումը հանդիպում է XI դարի վերջին աշխարհագրական ձեռագրերում։ Այն հիշատակվում է նաև թագավորական ասքերում, որոնք թվագրվում են XII դարի առաջին կեսին, հատկապես դանիացի թագավորների վերաբերող ասքերում[6].շ։ Ֆյոդոր Բրաունի կարծիքով Garðaríki ձևը ունի իսլանդական ծագում, ովքեր ստեղծել են բազմաթիվ ասքեր։ Մինչ այդ ժամանակը ողջ Սկանդինավիայում Ռուսիան մատնանշելու համար կիրառում էին Garðar տարբերակը։ Այսպես է Ռուսիան ներկայացվել 9-11-րդ դարերի սկալդերյան պոեզիայում, ինչպես նաև քարերի վրա առկա գրվածքներում։

14-րդ դարի սկանդինավյան աղբյուրներում Գարդարիկի կոմսության կազմում նշվում էին Հոլմգարդը (Holmgarðr), Կենուգարդը (Kœnugarðr) և Պալտեկսիան (Pallteskja)[7], ինչպես նաև Ալդեգյուբորգը (Aldeigjuborg), Սմալեկսիան (Smaleskja), Սուրսդալարը (Súrsdalar), Մորամարը (Móramar) և Ռադոստոֆան (Ráðstofa)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռուսիայի վերաբերյալ տեղեկությունները շվեդական, նորվեգական և իսլանդական աղբյուրներում ներկայացված են ասքերի տեսքով։ Առաջին անգամ Գարդարիկի տերմինը կարելի է հանդիպել Հալլֆրեդի ասքի մեջ (996 թվական)։ Բառի հիմքում ընկած է garđ- արմատը, որը նշանակում է «քաղաք», «ամրացված բնակավայր»։ ДРСЗИ, 1999, С. 464−465.
  2. Поспелов Е. М. Названия городов и сёл. — М.: Наука, 1996. — С. 32.
  3. «Sagas of the Icelanders». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. Джаксон Т. Н. Austr í Görđum: Древнерусские топонимы в древнескандинавских источниках. — М.: Языки славянских культур, 2001. — С. 49—59.
  5. Т. Н. Джаксон. AUSTR í GÖRÐUM
  6. «Ивар, конунг свеев, данов, норвежцев». Короли Швеции (ռուսերեն). Все монархи мира. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  7. Т. Н. Джаксон, AUSTR í GÖRÐUM

Գրականություն խմբագրել

  • Вернадский Г. В. Древняя Русь. — Тверь-М.։ ЛЕАН АГРАФ, 1996. — 448 с.
  • Джаксон Т. Н. О названии Руси Garðar // Scando-Slavica. — 1984. — T. 30. — P. 133—143.
  • Джаксон Т. Н. Austr í Görđum։ Древнерусские топонимы в древнескандинавских источниках. — М.։ Языки славянских культур, 2001. — 208 с.
  • Kleiber B. Zu einigen Ortsnamen aus Gardarike // Scando-Slavica. — 1957. — T. 3. — P. 215—223.
  • Хейвуд Дж. Люди Севера: История викингов, 793–1241 = John Haywood: NORTHMEN. The Viking Saga. — М.: Альпина Нон-фикшн, 2016. — 452 p. — ISBN 978-5-91671-630-6