Սկալդեր
Սկալդեր (իսլանդ․ skáld-բանաստեղծ), 9-13-րդ դարերում նորվեգացի և իսլանդացի բանաստեղծներ։ Սկալդերի բանաստեղծությունների պատառիկներ պահպանվել են 12-րդ դարում իսլանդական գրական հուշարձաններում՝ Կրտսեր էդդայում և սագաներում։ Հայտնի է մոտ 250 սկալդերի բանաստեղծություն։
Հնագույն սկալդեր եղել են նորվեգացիները։ Սկալդերը հորինել են փառաբանող երգեր, պարսավող ոտանավորներ և, տարբեր առիթներով, առանձին բանաստեղծություններ։ Ամենահայտնի սկալդն իսլանդացի էգիլ Սկալլագրիմսոնն է (10-րդ դար)։ Սկալդերի բանաստեղծություններում, որպես կանոն, արձանագրված են հորինման ժամանակի փաստերը, այս պատճառով էլ դրանք համարվում են պատմական հուսալի սկզբնաղբյուրներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 435)։ |