Գաս Դափերթոն

Ամերիկացի երգիչ, երգահան

Բրենդան Փաթրիք Ռայս (անգլ.՝ Brendan Patrick Rice[2], մարտի 11, 1997(1997-03-11), Warwick, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի է իր Գաս Դափերթոն (անգլ.՝ Gus Dapperton) բեմական կեղծանվամբ, ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Նյու Յորք նահանգի Ուորուիք քաղաքից։

Գաս Դափերթոն
Գաս Դափերթոնը Նորվեգիայում 2018 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Gus Dapperton
Ի ծնե անունԲրենդան Փաթրիք Ռայս
Ծնվել էմարտի 11, 1997 (27 տարեկան)[1]
Ուորուիք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություներաժիշտ և երգերի հեղինակ
Գործիքներ
Գործունեություն2015–այժմ
ԼեյբլAWAL
Կայքgusdapperton.com

Պատմություն խմբագրել

Դափերթոնը որոշակի ուշադրություն է ստացել իր յուրահատուկ նորաձև ոճի համար, որը բաղկացած է անսովոր կանաչ սանրվածքից, տեսանելի զարդերից, գծաներկից, վառ գույներով հագուստից և ակնոցներից[3][4]։

Դափերթոնի «Of Lacking Spectacle» երգն ընդգրկվել է Նեթֆլիքսի «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում և հայտնվել է դրա սաունդթրեք ալբոմում[5]։

Անձնական կյանք խմբագրել

Դափերթոնը հաճախում է Դրեքսելի համալսարանը, սակայն արձակուրդ է վերցրել՝ «You Think You're a Comic!» մինի ալբոմի աջակցման շրջագայությունը ձեռնարկելու համար[6]։ 2018 թվականի դրությամբ նա ապրում է իր ծնողների հետ Նյու Ջերսի նահանգի Լոնգ Բրանչ քաղաքում[7]։

Կարիերա խմբագրել

Գաս Դափերթոնը թողարկել է իր առաջին՝ «Moodna, Once With Grace» սինգլը 2016 թվականին։ 2017 թվականին լույս է տեսել նրա առաջին՝ «Yellow and Such» մինի ալբոմը։ 2018 թվականին թողարկվել է նրա երկրորդ՝ «You Think You're A Comic!» մինի ալբոմը[8]։

2019 թվականին՝ 22 տարեկան հասակում Գասը թողարկել է իր դեբյուտային՝ «Where Polly People Go to Read» ստուդիական ալբոմը[9]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Where Polly People Go to Read (2019)

Մինի ալբոմներ խմբագրել

  • Yellow and Such (2017)[10]
  • You Think You're a Comic! (2018)[11]

Սինգլներ խմբագրել

  • Moodna, Once With Grace (2016)[12]
  • First Aid (2020)[13]

Մասնակցություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://allmusic.com/artist/gus-dapperton-mn0003715935/biography
  2. Rice, Brendan Patrick. «ASCAP Ace Search». American Society of Composers, Authors and Publishers (ASCAP). Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Up-and-Coming Artist Gus Dapperton On Music Videos, His Personal Style, and His New EP».
  4. «Indie Pop Phenomenon Gus Dapperton Breaks Down His Quirky, Fashion-Filled Tour Wardrobe». Vogue.
  5. «Of Lacking Spectacle» – via Amazon.
  6. [1], Chicago Tribune
  7. «Indie Pop Artist Gus Dapperton Taps Into '90s Style and Sound» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «I'm watching Gus Dapperton at Ones To Watch!». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. «Gus Dapperton: Where Polly People Go to Read». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. «Gus Dapperton - Yellow And Such». Discogs (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  11. Wyatt, Tyler. «Gus Dapperton teases indie listeners with another glimpse of stardom».
  12. «I'm watching Gus Dapperton at Ones To Watch!». Ones To Watch. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  13. «Gus Dapperton Returns With "First Aid," an Emo-Tinged Ode to His Sister / Ones To Watch». Ones To Watch. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  14. Thomson, Zangba (2019 թ․ դեկտեմբերի 3). «BENEE releases an upbeat alternative-pop tune, entitled, "Supalonely", featuring Gus Dapperton». Bongmines Entertainment. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.