Գծաներկը կոսմետիկ միջոց է, որն օգտագործվում է աչքերը երկայնքով ընդգծելու համար:Այն կիրառվում է աչքերի ուրվագծերի շուրջ ՝ մի շարք գեղագիտական էֆեկտներ ստեղծելու համար։

Մուգ գծաներկով ընդգծված աչքեր

ՊատմությունԽմբագրել

 
Եգիպտացի կանայք և տղամարդիկ, որոնք կրում էին կապարե աչքի գծաներկ, Թեբասի Նաղտի գերեզմանից (մ.թ.ա. 15-րդ դար):

Գծաներկը առաջին անգամ օգտագործվել է Հին Եգիպտոսում և Միջագետքում, որպես աչքերի երկայնքը ընդգծող մուգ սև գիծ։ Մ.թ.ա. դեռևս 10,000-ական թվականներին եգիպտացիները և Միջագետքի ժողովուրդները օգտագործում էին տարբեր տեսակի կոսմետիկ միջոցներ, ներառյալ գծաներկը՝ ոչ միայն գեղագիտական, այլև մաշկը անապատի արևից պաշտպանելու նպատակով:Հետազոտությունները պարզել են նաև, որ գծաներկը օգտագործողին պաշտպանել է չար աչքերից։ Խիստ ընդգծված աչքեր ունենալու առանձնահատկությունը հաճախ արտացոլվում է հին եգիպտական արվեստում։ Նրանք գծաներկեր էին արտադրում զանազան նյութերից՝ ներառյալ պղնձի հանքաքարը և ծարիրը։ Հին եգիպտական գծամատիտը պարունակում էր կապար, որը ներկրվում էր մոտակա շրջաններից ՝ Պունտիից,Կոպտոսից և Արևմտյան Ասիայի երկրներից[1]։

1960-ականներին հեղուկ գծաներկը օգտագործվում էր դիմահարդարման մեջ աչքերի շուրջ հաստ սև և սպիտակ գծեր անելու համար՝ կապված այնպիսի հայտնի դիմահարդարների հետ, ինչպիսին է Մերի Քվանտը։ 60-ականները և 70-ականները իրենց հետ բերեցին նորաձևության նոր տենդենցներ, որոնք նոր եղանակներով օգտագործեցին գծաներկը,թարթչաներկը և ստվերաներկը։ Երբ գոթ և փանկ նորաձևության տեսակները զարգացան, նրանք գծաներկը օգտագործեցին ավելի շատ աչքերի մուգ և դրամատիկ ազդեցություն թողնելու համար։

Ժամանակակից օգտագործումԽմբագրել

 
Գծաներկ օգտագործած աղջիկ։

Քսաներորդ դարի վերջին և քսանմեկերորդ դարի սկզբին աչքի գշաներկի խիստ և հաստ օգտագործումը կապված էր Գոթ և Փանկ նորաձևությունների հետ:Տարբեր աստիճանի հաստության աչքի գծաներկը նույնպես կապված է էմո ենթամշակույթի և տարբեր այլընտրանքային ապրելակերպի հետ:Գայլայները(գծաներկ,որոնք օգտագործել են տղամարդիկ) հատուկ ոճ է, որը Էմո ենթամշակույթը հակված է օգտագործել այն բանից հետո, երբ օգտագործվել և հանրաճանաչ է դարձել փոփ-պանկ խմբի Fall Out Boy- ի բասիստ Փիթ Ուենթզի կողմից։

 
Թարթիչների վերևում աչքի երկայնքով օգտագործված է շագանակագույն գծաներկ.

Գծաներկը սովորաբար օգտագործվում է ամենօրյա դիմահարդարման մեջ աչքերը ընդգծելու կամ ավելի մեծ կամ փոքր տեսք տալու համար։Գծաներկը կարող է օգտագործվել որպես գործիք, աչքի շուրջը տարբեր պատկերներ ստեղծելու, ինչպես նաեւ աչքի տարբեր առանձնահատկություններ ընդգծելու նպատակով։Գծաներկը հասանելի է լայն երանգներով ՝ սովորական սև, շագանակագույն և մոխրագույնից մինչև առավել արկածային երանգներ, ինչպիսիք են վառ գույները, պաստելները, ցրտաշունչ մետաքսե գույներն ու ոսկեգույնը, սպիտակ և նույնիսկ փայլուն շողոքորթ գույները։

Աչքերի գծաներկը կարող է օգտագործվել նաև լուսանկարներում ընկճվածություն ցույց տալու համար։

Թևավոր գծաներկԽմբագրել

 
Թևավոր գծաներկով ընդգծված կոպեր։

Թևավոր աչքի գծաներկը ընդգծում է վերին կոպի ձևը և տարածվում է մի կետից մինչև հոնքերի ծայրը՝ կոպի մոտավորապես կեսը։

ՆեղացումԽմբագրել

Նեղացումը վերին կոպի թարթիչների տակ գտնվող մասի և ստորին թարթիչների կոպի վերևում գծաներկով ընդգծումն է։ Մեմբրանների հարևանության և աչքի մակերեսի պատճառով գերադասելի է անջրանցիկ գծաներկի օգտագործումը։Նեղացումը մի տեխնիկա է, որի միջոցով թարթիչները սկսում են ավելի հեռու մնալ կոպից ՝ դրանով իսկ ավելի երկար տեսք ունենալով:Այս տեսքը ստեղծելու համար կարող են օգտագործվել հեղուկ գծաներկ և փոքր անկյունային խոզանակ[2]։

ԿիրառությունԽմբագրել

Կիրառության վերաբերյալ խորհուրդները տարբեր են։ Bazaar–ը խորհուրդ է տալիս կարճ գծիկներ կիրառել[3]։

ՏեսակներԽմբագրել

 
Փայլուն կապույտ ականջօղերով և Փարիզյան կապույտ գծաներկ օգտագործած մոդել։

Կախված դրա բաղադրությունից, գծաներկը կարող է լինել մեղմորեն փխրուն կամ հստակ ընդգծող լինել։ Շուկայում առկա են գծաներկերի վեց հիմնական տեսակներ։ Յուրաքանչյուրը իր հերթին տարբեր էֆեկտներ է տալիս։

  • Հեղուկ գծաներկը անթափանց հեղուկ է, որը սովորաբար լինում է փոքրիկ շշով և օգտագործվում է փոքր կտրուկ խոզանակի հետ միասին։ Այն մաքուր, ճշգրիտ գիծ ստանալու լավագույն տեսակն է։ Գծաներկի այս տեսակը լավագույնս օգտագործվում է սուր, թևավոր գիծ ստանալիս։ Քանի որ հեղուկ գծաներկը տալիս է շատ ավելի ծանր տեսք, այն հաճախ կիրառվում է միայն վերին կոպի երկայնքը ընդգծելու համար։
  • Փոշե գծամատիտը գծաներկ է փայտե մատիտի տեսքով։ Այն ընդհանուր առմամբ հասանելի է մուգ, փայլատ երանգներով։
  • Մոմե գծաներկերը հեշտացնում են ընդգծումը ։ Դրանք կարող են ունենալ գույների լայնև վառ տեսականի, ինչպես նաև ավելի գունատ երանգներ, ինչպիսիք են սպիտակ կամ բեժ:Մոմի հիմքով աչքի գծաներկերը կարող են կիրառվել խոզանակի հետ միասին։
  • Կապարե աչքի գծաներկը փափուկ փոշի է, որը հասանելի է մուգ փայլատ ստվերներով։ Այն առավել հաճախ օգտագործվում է սև գույնով `աչքերը ուրվագծելու համար։ Այն լինում է մատիտի կամ սեղմված փոշու տեսքով։
  • Գելային գծաներկը հեշտությամբ կարելի է կիրառել ցանկացած խոզանակով։ Այն ավելի ճշգրիտ է կիրառվում և ավելի նուրբ տեսք է տալիս քան կապարե գծաներկը։
  • Առկայծող գծաներկը որը հասանելի է տարբեր վառ գույներով, կիրառվում է ինչպես վերին, այնպես էլ ստորին կոպը ընդգծելու համար։

Քիմիական բաղադրությունԽմբագրել

Մոմի վրա հիմնված ավանդական գծաներկերը պատրաստվում են մոտ 20 բաղադրիչներից։ Քաշի մոտ 50% -ը մոմեր են (օրինակ ՝ Ճապոնական մոմ, ճարպեր կամ փափուկ նյութեր, որոնք հեշտությամբ սահում են մաշկին)[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Studies in Ancient Technology, Volume III, (Brill Archive), p.18.
  2. Kitchens Simone (մարտի 12, 2013)։ «Tightlining: How-To»։ Huffington Post 
  3. «3 expert eyeliner tricks that make the perfect eyeliner easy»։ www.msn.com 
  4. J. Cunningham "Color cosmetics" in Chemistry and Technology of the Cosmetics and Toiletries Industry Editors D. F. Williams, Mr W. H. Schmitt. Springer. 978-94-010-7194-9 (Print)