Յոհանեսբուրգի ֆոնդային բորսա

Յոհաննեսբուրգի ֆոնդային բորսա (անգլ.՝ Johannesburg Stock Exchange, Johannesburg Securities Exchange, JSE), Աֆրիկայի խոշորագույն ֆոնդային բորսան, գտնվում է Սանդտոնում (աֆրիկաանս՝ Sandton), հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգ քաղաքի արվարձանում։

Յոհանեսբուրգի ֆոնդային բորսա
Տեսակֆոնդային բորսա
Երկիր ՀԱՀ
ՇտաբՅոհաննեսբուրգ, ՀԱՀ[1]
Հիմնադրվել էնոյեմբերի 8, 1887
Արժույթհարավաֆրիկյան ռանդ
Կայքjse.co.za(անգլ.) և jse.co.za(անգլ.)
 Johannesburg Stock Exchange Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Յոհաննեսբուրգի ֆոնդային բորսան հանդիսանում է արժեթղթերի և ոսկի արդյունահանող ընկերությունների առևտրի վայր։ Նրա կազմավորման պաշտոնական տարեթիվը 1887 թվականի նոյեմբերի 8-ն է։ Առևտրային հարթակը մի քանի անգամ փոխել է իր տեղը և տեղափոխվել ավելի ընդարձակ շենք։ Սակարկությունների կազմակերպման հարյուրամյա ավանդական ձևերից հետո բորսան 1996 թվականից անցավ բարձր տեխնոլոգիական համակարգչային համակարգի օգտագործմանը։ Աշխարհի բոլոր ժամանակակից առևտրի հարթակների նման Յոհաննեսբուրգի բորսան գնաց համակարգչայնացման ուղիով։

Գործունեության ցուցանիշներ

խմբագրել

2007 թվականի հունվարի դրությամբ բորսան զբաղեցնում էր 16-րդ տեղն աշխարհում շուկայի կապիտալիզացիայի ծավալով, որը կազմում է 710 միլիարդ դոլար։

Բորսայում շրջանառվող բաժնետոմսերի կառուցվածք

խմբագրել

Բորսայում տեղաբաշխված բաժնետոմսերի հիմնական մասը պատկանում են ոսկու արդյունահանման և հանքարդյունաբերական ընկերություններին, որոնց բաժնեմասերը կազմում են բորսայի շուկայի կապիտալիզացիայի 41 %-ը։

Բորսայի աշխատանքների կազմակերպում

խմբագրել

Բորսայում բաժնետոմսերի վաճառքը իրականացվում է սակարկությունների միջոցով։ Հաշվարկները բրոքերների միջև իրականացվում են շաբաթը մեկ անգամ համակարգչային ցանցի միջոցով փոխադարձ հաշվարկների հիման վրա։ Այս շաբաթում իրականացված գործարքները հաշվարկվում են հաջորդում։ Սակարկությունները կազմակերպվում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:30-ից մինչև 16:00-ն:

Այլընտրանքային ներդրումների բորսա

խմբագրել

Այլընտրանքային ներդրումների բորսան Յոհաննեսբուրգի Ֆոնդային բորսայի ստորաբաժանում է փոքր և միջին բիզնեսի արագ զարգացող ընկերությունների համար։ Ներկայումս այստեղ շրջանառվում են տնտեսության տարբեր ոլորտների մոտավորապես 50 ընկերությունների բաժնետոմսեր։

Գրականություն

խմբագրել
  • Lukasiewicz, Mariusz. "From Diamonds to Gold: The Making of the Johannesburg Stock Exchange, 1880–1890." Journal of Southern African Studies 43.4 (2017). pp. 715–732.
  • Klein, Harry. The story of the Johannesburg Stock Exchange: 1887-1947. Johannesburg: The Committee of the Johannesburg Stock Exchange. 1948.
  • Rosenthal, Eric. On 'Change Through the Years: A History of Share Dealing in South Africa. Cape Town: Flesch Financial Publications. 1968.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Market Identifier Code — ed. size: 1242

Արտաքին հղումներ

խմբագրել