Հյուսիսարևմտյան նահանգ
Հյուսիսարևմտյան նահանգ (անգլ.՝ North West, աֆրիկաանս՝ Noordwes, կոսա՝ Nyakatho-Ntshonalanga, տսվանա՝ Bokone Bophirima), Հարավաֆրիկյան Հանրապետության մեծությամբ վեցերորդ նահանգն է։ Հյուսիսում սահմանակցում է Բոտսվանային, արևմուտքում Հյուսիսային Կապին, հարավում Ֆրի Սթեյթին, հարավարևմուտքում Գաուտենգի, արևմուտքում Լիմպոպոյի։ Ստեղծվել է 1994 թվականին՝ վարչական ռեֆորմից հետո։ Նահանգի վարչական կենտրոնն է համարվում Մաֆիկենգը։ Ամենախոշոր քաղաքն է Ռուսթենբուրգը։
| |||
Հին անգլիկան եկեղեցի Ռուստենբուրգում | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | ՀԱՀ նահանգ | ||
Մտնում է | ՀԱՀ | ||
Ներառում է | 4 գավառ | ||
Վարչկենտրոն | Մաֆիկենգ | ||
ԲԾՄ | 1453 մետր | ||
Օրենսդրական մարմին | North West Provincial Legislature? | ||
Բնակչություն | ▲4 122 854 մարդ (հուլիսի 1, 2021)[1] | ||
Տարածք | 104 882 կմ² | ||
![]() | |||
Հիմնադրված է | ապրիլի 27, 1994 թ. | ||
Սահմանակցում է | Լիմպոպո, Գաուտենգ, Ֆրի Սթեյթ, Կգալագադի, Southern District?, South-East District?, Կգատլենգ և Հյուսիսային Կապ | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Փոխարինեց | Կապի նահանգ, Տրանսվաալ և Բոպուտատսվանա | ||
ISO 3166-2 կոդ | ZA-NW | ||
nwpg.gov.za |
Աշխարհագրություն և կլիմաԽմբագրել
Տարածքի մեծ մասը իրենից ներկայացնում է հարթավայր՝ պատմած խոտային բուսածածկով և առանձին ծառերով։ Մագալիսբերգ լեռնաշղթան ձգված է հյուսիսարևմուտքում՝ 130 կիլոմետր երկարությամբ, Պրետորիայից մինչև Ռուստենբուրգ։ Վալ գետը ձևավորում է նահանգի հարավային սահմանագիծը։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչության մեծ մասը խոսում է տսվանա լեզվով(65,4 %), իսկ մնացած մասը աֆրիկաանս, սոթո, կոսա, անգլերեն լեզուներով։ Բնակչության մեծ մասը դավանում է քրիստոնեություն։ Կրթվածության մակարդակը կազմում է 57 տոկոս։ Նահանգը ունի ՀԱՀ-ի ամենաքիչ բարձրագույն կրթություն ստացած բնակչությունը։
աֆրիկաանս անգլերեն հվ. նդեբելե կոսա զուլուսերեն | հս. սոթո սոթո տսվանա տսոնգա չկա գերակշռող լեզու |
Վարչատարածքային բաժանումԽմբագրել
Նահանգը բաժանված է չորս գավառի.
- Բոջանալա Պլատինում
- Նգակա Մոդիրի Մոլեմա
- Դոկտոր Քենեթ Կաունդա
- Դոկտոր Ռութ Սեգոմոցի Մոմպատի
ՏնտեսությունԽմբագրել
Տնտեսության հիմքն է հանդիսանում հանքարդյունաբերությունը։ Այն կազմում է նահանգի ՀՆԱ-ի կեսից ավելին և աշխատանքով է ապահովում բնակչության մեկ չորրորդ մասին։ Հիմնական օգտակատ հանածոներն են ոսկին, ուրանը, պլատինը և ալմասը։ Նահանգի հյուսիսում և արևմուտքում զարգացած են ոչխարաբուծությունը և խոշոր եղջերավոր անասնաբուծությունը։ Արևելքը և հարավը գյուղատնտեսական շրջաններ են, որտեղ աճեցնում են եգիպտացորեն, արևածաղիկ, ծխախոտ, բամբակ և ցիտրուսներ։
ԿառավարությունԽմբագրել
2018 թվականի հունիսի 22-ին Հյուսիսարևմտյան նահանգի կառավարիչ է դարձել Ջոբ Մոկգորոն[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Հյուսիսարևմտյան նահան Archived 2010-10-18 at the Wayback Machine. «ՀԱՀ֊ի» մասին կայքում (ռուսերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյուսիսարևմտյան նահանգ կատեգորիայում։ |
Վիքիճամփորդն ունի Հյուսիսարևմտյան նահանգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |