Լիմպոպո (նահանգ)
Լիմպոպո (անգլ.՝ Limpopo), Հարավաֆրիկյան հանրապետության ամենահյուսիսային նահանգը։ Կրում է Լիմպոպո գետի անվանումը, որը կազմում է նահանգի արևմտյան և հյուսիսային սահմանները։ Գոյություն ունի 1994 թվականից, երբ Տրանսվաալից առանձնացվեց Հյուսիսային Տրանսվաալ անունով։ 1995 թվականից մինչև 2003 թվականը կոչվում էր պարզապես Հյուսիսային նահանգ[2], այնուհետև ստացավ այժմյան անունը։
| |||
Պոլոկվանե | |||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | ||
Կարգավիճակ | Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգ | ||
Մտնում է | ՀԱՀ | ||
Ներառում է | 5 գավառ | ||
Վարչկենտրոն | Պոլոկվանե | ||
ԲԾՄ | 1373 մետր | ||
Օրենսդրական մարմին | Limpopo Legislature? | ||
Նահանգապետ | Սթենլի Մաթաբաթա | ||
ՀՆԱ (2018) | 7,4 % (6 տեղ) | ||
Հիմնական լեզու | հյուսիսային սոթո՝ 52,9 % տսոնգա՝ 17 % վենդա՝ 16,7 % աֆրիկանաս՝ 2,6 % տսվանա՝ 2,0 % հվ. նդեբելե՝ 2,0 % անգլերեն՝ 1,5 % | ||
Բնակչություն | ▲6 572 720 մարդ (փետրվարի 2, 2022)[1] (5 տեղ) | ||
Խտություն | 43 մարդ/կմ2 ( 5 տեղ) | ||
Ազգային կազմ | սևամորթներ՝ 96,7 % սպիտակամորթներ՝ 2,6 % գունամորթներ՝ 0,3 % հնդկական կամ ասիական այլ ծագմամբ՝ 0,3 % | ||
Տարածք | 125 754 կմ² (5 տեղ) | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 2 126 մ | ||
Հիմնադրված է | ապրիլի 27, 1994 թ. | ||
Սահմանակցում է | Հյուսիսարևմտյան նահանգ, Մպումալանգա, Կգատլենգ, Կենտրոնական շրջան, Հարավային Մատաբելելենդ, Մասվինգո, Գազա և Գաուտենգ | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Փոխարինեց | Տրանսվաալ, Venda?, Gazankulu? և Lebowa? | ||
ISO 3166-2 կոդ | ZA-LP | ||
Անվանված է | Լիմպոպո | ||
limpopo.gov.za | |||
Նահանգի վարչական կենտրոնն ու ամենամեծ քաղաքը Պոլոկվանեն է (նախկինում՝ Պիտերսբուրգ)։
Աշխարհագրություն
խմբագրելԼիմպոպոյի նահանգն ընդհանուր միջազգային սահմաններ ունի երեք երկրների նահանգների և շրջանների հետ. Բոտսվանայի Կենտրոնական (արևմուտքում) և Կգատլենգ (հս.-արևմուտքում) շրջանների, Զիմբաբվեի Հարավային Մատաբելելենդ (հյուսիսում) և Մասվինգո (հս.-արևմուտքում) նահանգների ու հարավում Մոզամբիկի Գազա նահանգի հետ[3]։ Լիմպոպոն Հարավային Աֆրիկայի և Սահարայից հարավ գտնվող երկրների միջև կապող օղակ է։ Հարավում սահմանակցում է ՀԱՀ֊ի Մպումալանգա, Գաուտենգ ևՀյուսիսարևմտյան նահանգներին։ Գաուտենգի հետ սահմանը ներառում է այդ նահանգի Յոհաննեսբուրգ֊Պրետորիա առանցքը, որը մայրցամաքի ամենաարդյունաբերական մեգապոլիսն է։ Նահանգը գտնվում է տարածաշրջանային, ազգային և միջազգային զարգացող շուկաների կենտրոնում։
Լիմպոպոյում գտնվում է Վատերբերգի կենսոլորտային արգելոցի մեծ մասը՝ մոտավորապես 15000 կմ2 ունեցող զանգված, որը Հարավային Աֆրիկայի հյուսիսային մասում առաջին տարածաշրջանն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ֊ի կողմից անվանվել է կենսոլորտային արգելոց[4]։
Բնակչություն
խմբագրելՆահանգի բնակչության մեծ մասը կազմում են սևամորթները՝ 96,7 %։ Սպիտակամորթները կազմում են 2,6 %, գունամորթները՝ 0,3 %, հնդկական կամ ասիական այլ ծագում ունեցողները՝ 0,3 %։ Երկրի նահանգների միջև սպիտակամորթ բնակչության ամենափոքր բաժինը Լիմպոպոյում է, իսկ սևամորթների՝ ամենամեծը[5]։
Բնակչության մեծամասնության համար շփման առաջին լեզուն հյուսիսային սոթոն է (52,9 %), երկրորդ տեղը զբաղեցնում է տսոնգան (17 %), երրորդը՝ վենդան (16,7 %)։ Աֆրիկաանսը նախըտրում է բնակչության 2,6 %֊ը, իսկ անգլերենը՝ 1,5 %։ Ընդ որում հյուսիսային սոթոն գերակշռում է հինգ նահանգից երեքում (Վատերբերգ, Կապրիկորն, Սեկհուկհունե), իսկ ևս մեկում (Մոպանի) երկու հիմնական լեզուներից մեկն է (տսոնգայի հետ միասին)։ Հինգերորդ նահանգում (Վհեմբե) բնակչության մեծամասնությունը խոսում է վենդա լեզվով[5]։
ՄԻԱՎ-ՁԻԱՀ
Լիմպոպոյում, որտեղ ՄԻԱՎ-ով հիվանդացության մակարդակը կազմում է 18,5 տոկոս (2007 թվական), ՄԻԱՎ-ով հիվանդացության մակարդակը բավականին բարձր է Հարավաֆրիկյան այլ նահանգների համեմատությամբ։ 2001֊2005 թվականներին նման դեպքերի թիվը 14,5 %֊ից աճել է մինչև 21,5 %, իսկ 2005-2007 թվականներին՝ փոքր-ինչ նվազել[6]։
Վարչատարածքային բաժանում
խմբագրելԼիմպոպոն բաժանված է 5 գավառի, որոնք իր հերթին բաժանված են 22 համայնքի։
Տնտեսություն
խմբագրելՆահանգը տիպիկ զարգացող տարածաշրջան է, որն արտահանում է առաջնային արտադրանք և ներմուծում արդյունաբերական ապրանքներ և ծառայություններ։ Լիմպոպոն երկրի ամենաաղքատ և թույլ զարգացած նահանգներից է։ Դա հատկապես նկատելի է գյուղական շրջաններում։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին լուրջ առաջընթաց է նկատվում տնտեսության և կյանքի մակարդակի բնագավառներում[7]։
Գյուղատնտեսության հիմքը խոշոր եղջերավոր անասունների բուծումն է։ Մշակվում է արևածաղիկ, բամբակ, եգիպտացորեն, գետնանուշ, բանան, արքայախնձոր, մանգո։ Կան թեյի և սրճի տնկադաշտեր։
Կան օգտակար հանածոների հանքակուտակներներ` երկաթի հանքաքարի, ծարիրի, ֆոսֆատների, ածուխի, քրոմիտների, ալմաստի, ոսկու, սիլիցիումի, փայլարի և այլն։ Արդյունահանող արդյունաբերությունը կազմում Լիմպոպոյի տնտեսության շուրջ մեկ հինգերորդը։ Մեծ նշանակություն ունի զբոսաշրջությունը, որի զարգացմանը նպաստում է տարածաշրջանի հարուստ բուսական և կենդանական աշխարհը և պահպանվող տարածքների առատությունը։
Լիմպոպոյի տարածքով անցնում է N1 ավտոմոբիլային մայրուղին, որն ամենաաշխույժներից է Աֆրիկայում, նահանգի միջով անցնում են նաև ճանապարհներ մայրցամաքի խորքից դեպի կարևոր նավահանգիստներ Դուրբանում, Ռիչարդս Բեյում, Մապուտուում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Census 2022 Statistical Release — Pretoria: Stats SA, 2023. — P. 3.
- ↑ Г. В. Поздняк (2010). Աշխարհի ատլաս։ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Սվազիլենդ, Լեսոթո. ПКО «Картография». էջ 157. ISBN 978-5-85120-295-7.
{{cite book}}
: Unknown parameter|ISBN2=
ignored (օգնություն); Unknown parameter|publisher2=
ignored (օգնություն) - ↑ «Minister Dlamini to conduct two day Ministerial visit in Vhembe». www.limpopo.gov.za. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ C.Michael Hogan, Mark L. Cooke and Helen Murray, The Waterberg Biosphere, Lumina Technologies, 22 May 2006. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 5,0 5,1 «Census 2011. Census in brief» (PDF). www.statssa.gov.za. Pretoria: Statistics South Africa. 2012. ISBN ISBN 978-0-621-41388-5. Վերցված է 20.07.22-ին.
{{cite web}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ «HIV and AIDS in South Africa». Avert (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Project MUSE - Eastern Africa Social Science Research Review - A Profile of Poverty in the Limpopo Province of South Africa» (PDF). web.archive.org. 2011 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Լիմպոպոյին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմպոպո (նահանգ)» հոդվածին։ |