Գանձա (Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձա (այլ կիրառումներ)
Գանձա, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 29 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի ստորին հոսանքի աջափնյա ձորալանջին, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 82 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Գանձա | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Գանձա (համայնք, Քաշաթաղի շրջան) | Գանձա | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png/300px-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png)
Սեիդլար անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 2922,3 հա տարածք, որից 620,1 հա գյուղատնտեսական նշանակության, 2198,1 հա անտառային հողեր։ Գանձա համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Պատմություն
խմբագրելԱզատագրվել է 1993 թվականի մարտին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2003 թվականի տվյալներով 58 մարդ է։ 2015 թվականին Գանձա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 58 մարդ, կա 11 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 43 | 30 | 40 |
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀամայնքի պատմամշակութային հուշարձաններն են` կամուրջ (XVII դ.), աղբյուր (XVII-XVIII դդ.), ջրաղաց (XVIII-XIX դդ.):
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 13 աշակերտներ, Բազմատուսի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում էին 11 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 559
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 340.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |