Գանձա (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձա (այլ կիրառումներ)

Գանձա, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Գանձա համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էԳանձա գյուղ,
Բազմատուս գյուղ,
ՎարչկենտրոնԳանձա գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)95
Տարածք2922,3 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության կենտրոնաարևմտյան մասում։ Ունի լեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 2922,3 հա է, որից 2198,1 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Շալվա գետը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 32 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 82 կմ[2]։

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գանձա համայնքում են գտնվում մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ 17-րդ դարով թվագրվող կամուրջ, 17-ից 18-րդ դարերով թվագրվող աղբյուր-հուշարձան, 18-ից 19-րդ դարերով թվագրվող ջրաղաց[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Գանձա համայնքն իր մեջ ներառում է Գանձա և Բազմատուս գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, դպրոցներ[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 1 ակունքից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։

Բնակչություն խմբագրել

Գանձա համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 95 մարդ, որոնք կազմել են 20 տուն։ Նույն թվականի դրությամբ Գանձա գյուղում բնակվել է 58 մարդ, որոնք կազմել են 11 տուն։ Բազմատուս գյուղում բնակվել է 37 մարդ, որոնք կազմել են 9 տուն[2]։

Կրթություն խմբագրել

Գանձա համայնքում գործում էր 2 միջնակարգ դպրոց։ Գանձա գյուղի միջնակարդ դպրոցում 2015 թվականի դրությամբ սովորում էր 13 աշակերտ, իսկ Բազմատուս գյուղի միջնակարգ դպրոցում՝ 11 աշակերտ[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 620,1 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։