Գայ Բյորջես
Գայ Բյորջես (անգլ.՝ Guy Francis De Moncy Burgess, ապրիլի 16, 1911[1][2], Devonport, քաղաք Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 30, 1963[3][4][1][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), «ԲիԲիՍիի» հաղորդավար, անգլիական MI5-ի և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կրկնակի լրտես։ Եղել է Քեմբրիջյան հնգյակի անդամ։
Գայ Բյորջես | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1911[1][2] |
Ծննդավայր | Devonport, քաղաք Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 30, 1963[3][4][1][…] (52 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Իթըն քոլեջ, Թրինիթի քոլեջ, Lockers Park School? և Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ |
Մասնագիտություն | հետախույզ, լրագրող և դիվանագետ |
Աշխատավայր | Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության, Քեմբրիջի համալսարան, BBC և ՊԱԿ |
Ծնողներ | հայր՝ Malcolm Kingsford de Moncy Burgess?[1][5], մայր՝ Evelyn Gillman?[1][5] |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Քեմբրիջյան հնգյակ |
Guy Burgess Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1911 թվականին Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Դեվոնպորտ քաղաքում՝ նավատորմի սպա Մալքոլմ Քինգսֆորդ դե Մոնսի Բյորջեսի և Էվելին Մերիի ընտանիքում։ Սովորել է Իթըն քոլեջում, այնուհետև հոր օրինակով սովորել է Դարթմութի թագավորական ռազմածովային նավատորմի «Բրիտանիա» ակադեմիայում։
1934 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջը, որտեղ անդամակցել է «Քեմբրիջի առաքյալներ» փակ ինտելեկտուալ խմբին, որի անդամները հայտնի են եղել իրենց մարքսիստական հայացքներով։ Այդ ժամանակ նա արդեն ծանոթ է եղել «Քեմբրիջյան հնգյակի» մյուս մասնակիցների և խորհրդային հետախույզ Արնոլդ Դեյչի հետ, ով և հավաքագրել է Բյորջեսին և համակարգել նրա աշխատանքը Մոսկվայի հետ։ Նույն տարում սկսել է թաքցնել իր ձախ հայացքները և անդամակցել Անգլո-գերմանական պրոնացիստական կազմակերպությանը։ Այս կազմակերպության անդամ է եղել նաև Քիմ Ֆիլբին։
Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է գնդապետ Ջոն Մաքնամարի օգնականի պաշտոնում։ 1936-1944 թվականներին աշխատել է «ԲիԲիՍիում»։ Թողարկել է «Շաբաթը Վեսթմինսթերում» հաղորդաշարը։ 1939-1941 թվականներին համատեղությամբ աշխատել է MI5-ի քարոզչության բաժնում։ 1944 թվականին աշխատանքի է ընդունվել Միացյալ թագավորության արտաքին գործերի նախարարությունում։
Լոնդոնում Բյորջեսը ապրել է Չեսթեր սքվերում, այնուհետ Բենթինք փողոցում, որտեղ Էնթոնի Բլանտի հետ միասին վարձակալել է իրենց համալսարանական ընկերոջ Վիկտոր Ռոթշիլդի բնակարանը։ Բարոն Ռոթշիլդին պատկանող բնակարանը պատերազմի տարիներին Լոնդոնում բոհեմական կյանքի հայտնի կենտրոն էր։ Եվ չնայած, որ և Բյորջեսը, և Բլանտը եղել են համասեռամոլներ, Բլանտը իր հուշերում գրել է, որ իրենք չեն ունեցել «սեռական կապ»[6][7]։
1947 թվականին ուղարկվել է Վաշինգտոն և նշանակվել Նորին մեծության դեսպանատան երկրորդ քարտուղարի պաշտոնում։
1951 թվականի մարտին Վաշինգտոնում հանդիպել է Մայքլ Սթրեյթի հետ։ Այդ ժամանակ Ֆիլբին զգուշացրել է Բյորջեսին և Դոնալդ Մաքլեյնին, որ նրանք կասկածի տակ են և, ամենայն հավանականությամբ, կբացահայտվեն մոտ ժամանակներում։ 1951 թվականի մայիսին երկուսն էլ լքել են Անգլիան և ուղևորվել Կույբիշև։ 1956 թվականին Բյորջեսին թույլատրել են բնակվել Մոսկվայում։ Նա ստացել է խորհրդային անձնագիր՝ Ջիմ Էլիոթ անվամբ[8]։ Նույն տարվա օգոստոսին Մոսկվա է ժամանել Թոմ Դրիբերգը՝ Բյորջեսից հարցազրույց վերցնելու նպատակով։
Բյորջեսը չի հարմարվել խորհրդային կյանքին և լինելով ալկոհոլիկ 1963 թվականին մահացել ալկոհոլիզմից։ Մահացածի վերջին կամքի համաձայն, նրա աճյունը փոխանցվել է Բրիտանիայում ապրող իր հարազատներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kindred Britain
- ↑ Daily Telegraph: „Anthony Blunt: confessions of spy who passed secrets to Russia during the war“
- ↑ The Independent: „The fourth man speaks: Last testimony of Anthony Blunt“
- ↑ Леонид Млечин Холодная война: политики, полководцы, разведчики. — 2013. — 874 с. — ISBN 9785457078284
Գրականություն
խմբագրել- Lownie Andrew. Stalin’s Englshman: The Lives of Guy Burgess, London: Hodder and Stoughton, 2015. ISBN 978-1473627369.
Արտաքին հղումներ
խմբագրել- Советский шпион, который работал на Би-би-си на сайте Русской службы BBC.
- Шпионаж был его страстью. Биография советского агента Гая Бёрджесса — авантюриста, увлекшегося коммунизмом, но разочаровавшегося в СССР на сайте Радио Свобода.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայ Բյորջես» հոդվածին։ |
Քեմբրիջյան հնգյակ |
---|
Քիմ Ֆիլբի • Դոնալդ Մաքլեյն • Գայ Բյորջես • Էնթոնի Բլանտ • Ջոն Քերնքրոս |