Գայոս Սալլուստիոս Կրիսպոս

Գայուս Սալյուստիուս Կրիսպոս (լատին․՝ Gaius Sallustius Crispus, հոկտեմբերի 1, մ. թ. ա. 86[1], Ամիտերնում, Լ'Աքվիլա, Իտալիա - մայիսի 13, մ. թ. ա. 35[1], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), հին հռոմեական պատմիչ։ Նրանից ամբողջությամբ մեզ են հասել ծավալով ոչ մեծ երկու աշխատություն՝ «Կատիլինայի դավադրության մասին» («Catilina», «De coniuratione Catilinae», «Bellum Catilinarium») և «Յուգուրտինյան պատերազմի մասին» («Jugurtha», «Bellum Jugurthinum») երկերը։

Գայոս Սալլուստիոս Կրիսպոս
լատին․՝ C. Sallustius Qui. Crispus
Ծնվել էհոկտեմբերի 1, մ. թ. ա. 86[1]
Ամիտերնում, Լ'Աքվիլա, Իտալիա
Մահացել էմայիսի 13, մ. թ. ա. 35[1] (50 տարեկան)
Հռոմ, Հռոմեական Հանրապետություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունAncient Roman historian, գրող, բանաստեղծ, Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ
Պաշտոն(ներ)Ժողովրդական տրիբուն
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2]
ԿուսակցությունՊոպուլյարներ
Ամուսին(ներ)Տերենտիա
Երեխա(ներ)Gaius Sallustius Crispus?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Sallust Վիքիպահեստում

Սալյուստիոսի «Պատմություն» («Historiarum libri quinque») գլխավոր պատմական աշխատությունից, որտեղ նա նկարագրում է մ.թ.ա. 78-66 թվականների պատմական անցքերը, պահպանվել են միայն որոշ պատառիկներ (մասնավորապես, դրանում զետեղված նամակներից մի քանիսը, այդ թվում Միհրդատ Եվպատորի նամակը Պարթև արքա Արշակին, որը բավականին արժեքավոր աղբյուր է մ.թ.ա. 68-66 թվականներին Լուկուլլոսի և Պոմպեոսի դեպի Հայաստան կատարած արշավանքների որոշ մանրամասներն ուսումնասիրելու համար)։

Մասնակցել է մ․թ․ա․ 49 թվականից մինչև մ․թ․ա․ 45 թվականը քաղաքացիական պատերազմներին՝ Հուլիոս Կեսարի կողմում։ Այնուհետև եղել է պրոկոնսուլ Նոր Աֆրիկա հռոմեական պրովինցիայում։ Կեսարի մահից (44) հետո նվիրվել է գրական գործունեության։

Սալլուստիոսի աշխատություններից պահպանվել են Կեսարին գրած նամակներ (մոտ 50 թվականին և 46 թվականին), որոնցում առաջարկել է պետության բարեփոխման նախագիծ, և երկու ոչ մեծ աշխատություն՝ «Կատիլինայի դավադրության մասին» (մոտ 43 կամ 41 թվականին) և «Յուգուրթական պատերազմը» (մոտ 41 կամ 39-ից 36 թվականին)։

Սալլուստիոսի մի այլ գործից՝ «Պատմություններ»-ից (5 գիրք, ընդգրկել է մ․ թ․ ա․ 78-ից 66 թվականների իրադարձությունները, գրել է 36-ից 35 թվականներին) պահպանվել են պատառիկներ։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ անորոշ պատառիկների մի մասը վերաբերում են Տիգրան Բ Մեծի օրոք տեղի ունեցած հայ-հռոմեական պատերազմի իրադարձությունների նկարագրությանը։ Սակայն որոշ պատառիկներ պարզորոշ տեղեկություններ են հաղորդում հայ-հռոմեական պատերազմի և Հայաստանի վերաբերյալ։

Միասնության հետ փոքրն աճում է, տարաձայնությամբ, ամենամեծը քայքայվում է։
- Գայոս Սալլուստիոս Կրիսպոս

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 118  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայոս Սալլուստիոս Կրիսպոս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայոս Սալլուստիոս Կրիսպոս» հոդվածին։