Ժողովրդական տրիբուն (լատին․՝ tribunus plebis, plebei или plebi), հռոմեական կարևորագույն պաշտոններից էր։

Ըստ ավանդույթի՝ տրիբունաս պլեբիսի`ժողովրդական տրիբունների պաշտոնը ձևավորվել է պատրիկների և պլեբեյների պայքարի ընթացքում, մասնավորապես՝ պլեբեյների առաջին սեցեսսիայից հետո, երբ մ․թ․ա․ 494 թ․ պլեբեյները զանգվածաբար հեռացան Հռոմից դեպի Սրբազան բլրի տարածք․ պլեբսին հնարավորություն տրվեց ընտրելու իր մագիստրատներին (պաշտոնյաներին), որոնք օժտվեցին անձեռնմխելիությամբ և ստացան իշխանություններից պլեբեյների իրավունքները պաշտպանելու իրավունք։ Տրիբունների անձի անձեռնմխելիությունը և իրավունքները միանգամից չէ, որ ճանաչվեցին։ Պլեբսին հաջողվեց հասնել այդ իրավունքների ճանաչմանը միայն հեղափոխական միջոցների շնորհիվ։

Տրիբունատի հաստատումը Հռոմում

խմբագրել
 
Ժողովրդի հեռացումը դեպի Սուրբ լեռ, փորագրության հեղինակ Բ․ Բարլոչինի, 1849.

Թագավորական իշխանության վերացումից և Հռոմում հանրապետական կարգերի հաստատումից 15 տարի անց պլեբեյները հայտնվել էին հարկային ծանր լծի տակ։ Մի շարք բախումների հետևանքով ժողովրդի և իշխող պատրիկների միջև  մ․թ․ա․ 495 և 494 թթ․ Հռոմում ստեղծվել էր հեղափոխական դրություն, խոսվում էր անգամ կոնսուլների մահափորձի մասին։ Փոխարենը, պլեբեյներն իրենց ղեկավար Լուցիուս Սիցինիուս Վելլուտուսի խորհրդով հանդես եկան պայքարի նոր ձևով։ Այդ ձևը ստացել է սեցեսսիա՝ լքում, հեռացում անվանումը։ Իմաստն այն էր, որ պլեբեյները խիստ կազմակերպված ձևով թողեցին և հեռացան Հռոմից դուրս գտնվող սրբազան Ավենտինյան բլրի տարածք[1]։

Իրադարձությունների զարգացման նման ընթացքից խուճապահար սենատը պլեբեյների մոտ ուղարկեց վերջիններիս կողմից ընդունելի նախկին կոնսուլ Ագրիպպա Մենենիուս Լանատուսին, որն իրեն համարում էր պլեբեյներից մեկը։ Մենենիուսը բացատրեց, որ քաղաքը չի կարող գոյատևել առանց պատրիկների և պլեբեյների համագործակցության[2]։

Պլեբեյները համաձայնեցին սկսել բանակցությունները քաղաք վերադառնալու համար և ներկայացրեցին իրենց պահանջները։ Պետք է նշանակվեին ժողովրդական տրիբուններ, որոնք որպես պլեբեյների ներկայացուցիչներ, պաշտպանելու էին նրանց կոնսուլների իշխանությունից։ Սենատորական դասից ոչ մի ներկայացուցիչ իրավունք չէր ունենալու հավակնել այս պաշտոնին (գործնականում, նշանակում է, որ միայն պլեբեյներն էին իրավասու հավակնել այս պաշտոնին)։ Ժողովրդական տրիբունների անձը հայտարարվում էր սրբազան և անձեռնմխելի, և ցանկացած մարդ, ով որևէ ոտնձգություն կաներ տրիբունների նկատմամբ օրենքից դուրս էր հայտարարվում և պլեբեյներն իրավունք ունեին սպանելու այդ մարդուն առանց պատժվելու վախի։ Ի վերջո սենատը ընդունեց պլեբեյների պահանջները, և ժողովուրդը վերադարձավ քաղաք[3]։

Մ․թ․ա․ 493 թ․ առաջին tribuni plebis -ներ նշանակվեցին Լուցիուս Ալբինիուս Պատեռկուլուսը և Գայուս Լիցինիուսը։

Տրիբունների իշխանությունը

խմբագրել

Հաճախ ժողովրդական տրիբունները, ինչպես նաև պլեբեյական էդիլները, համարվում էին պլեբեյական մագիստրատուրաներ, սակայն փաստացի դրանք մագիստրատուրաներ չէին, քանզի ընտրվում էին միայն պլեբեյական ասամբլեայի կողմից։ Այդուամենայնիվ, դրանք գործում էին որպես հռոմեական պետական մագիստրատուրաներ։ Նրանք կարող էին հրավիրել concilium plebis, որը իրավասու էր միայն պլեբեյներին վերաբերող օրենքներ ընդունել (plebiscita), իսկ 493 թ․ սկսյալ ընտրել նաև պլեբեյական տրիբուններին և էդիլներին։

Սկզբում տրիբունները երկուսն էին, հետո 5-ը, ապա 10-ը։  Նրանք անձեռնմխելի էին և չէին կարող պատասխանատվության կանչվել։ Ցանկացած ոք, ով օգնության կարիք ուներ, կարող էր ցանկացած ժամանակ դիմել տրիբուններին։ Ուստի նրանք իրավունք չունեին լքել Հռոմը և նրանց տան դռները բաց էին անգամ գիշերը։ Նրանց կարևորագույն իրավունքը վետոյի իրավունքն էր, որով նրանք կարող էին կասեցնել ցանկացած պաշտոնյայի, անգամ սենատի և ժողովրդական ժողովի որոշում, եթե այն հակասում է ժողովրդի շահերին։ Ունեին պլեբեյական ժողովրդական ժողով գումարելու և այնտեղ նախագահելու իրավունք, իսկ հետագայում նաև սենատում առաջարկություն մտցնելու և քվեարկելու իրավունք, որով մասնակցում էին սենատին։ Նրանք միասին ներկայացնում էին մեկ իշխանություն, ուստի ենթադրվում էր, որ պետք է լինեին միաձայն, որպեսզի նրանց որոշումները կայանային։

Սահմանափակումներ

խմբագրել

Թեև տրիբունը կարող էր իր վետոյի իրավունքով կասեցնել ցանկացած պաշտոնյայի, սենատի կամ ժողովրդական ժողովի որոշում, նա պարտավոր էր ֆիզիկապես ներկա գտնվել այդ անելու համար։ Եթե նա ներկա չլիներ, ապա գործողությունը կավարտվեր այնպես, ասես վետո չի էլ կիրառվել։ Նրանց իշխանությունը միայն տարածվում էր բացառապես Հռոմ քաղաքի տարածքում և մեկ մղոն շառավղով Հռոմի պատերից դուրս[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել