Գաղձ միասռնականի

բույսերի տեսակ
Գաղձ միասռնականի
Գաղձ միասռնականի
Գաղձ միասռնականի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Պատատուկազգիներ (Convolvulaceae)
Ցեղ Գաղձ (Cuscuta)
Տեսակ Գաղձ միասռնականի (C. monogyna)
Միջազգային անվանում
Cuscuta monogyna

Գաղձ միասռնականի (լատին․՝ Cuscuta monogyna), գաղձազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 2 մմ հաստության հասնող, ճյուղավոր կարմրավուն քուղանման ցողուններով, համեմատաբար հաստ միամյա անտերև մակաբույծ է։ Ողկույզանման ծաղկաբույլներում հավաքված են վարդագույն կամ համարյա սպիտակ նստադիր ծաղիկները։ Բաժակաթերթիկները հաստ են և լայն։ Կիսով չափ թեքված կուժանման պսակի վերին հատվածները կարճ են։ 1-2 մուգ կլորավուն-սրտաձև սերմերով պտուղը հարթ գնդաձև-ձվաձև տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտու բազմամյա և միամյա խոտաբույսերի, թփերի և երիտասարդ ծառերի վրա։ Հանդիպում է Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանում և Արցախում։ Այս տեսակը հաճախ աճում է խաղողի, առվույտի, մոշենու ցողունների վրա[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործվում է ամբողջ բույսը, որը պարունակում է դաբաղանյութեր, կուսկուտին գլիկոզիդ, ֆիտոստերին, ֆլավոնոիդներ, ֆենոլկարբոնաթթուներ և դրանց ածանցյալները (քլորոգենաթթու, սրճաթթու և այլն), անտոցիաններ, ածխաջրեր, կումարիններ, ֆլոբաֆեններ և այլն։ Եփուկն ունի ջերմիջեցնող ազդեցություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղձ միասռնականի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղձ միասռնականի» հոդվածին։