Գալինա Պավլենկո-Չերնիչենկո
Գալինա Իվանովնա Պավլենկո-Չերնիչենկո (ուկրաիներեն՝ Галина Іванівна Павленко-Черниченко, դեկտեմբերի 8, 1919, Պետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - փետրվարի 2, 2008, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի նկարչուհի, պետրիկովյան նկարազարդման վարպետ, ՈւԽՍՀ ժողովրդական ստեղծագործության վաստակավոր վարպետ։ Եկատերինա Բիլոկուրի անվան մրցանակի դափնեկիր, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր։ Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ։
Գալինա Պավլենկո-Չերնիչենկո ուկրաիներեն՝ Павленко-Черниченко Ганна Іванівна | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1919 |
Ծննդավայր | Պետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | փետրվարի 2, 2008 (88 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
Մայր | Պրասկովյա Պավլենկո |
Կենսագրություն
խմբագրելԳալինա Պավլենկո-Չերնիչենկոն ծնվել է Պետրիկովկա գյուղում (Դնեպրոպետրովսկի մարզ)։ Մայրը` Պրասկովյա Պավլենկոն, եղել է 20-րդ դարի սկզբին պետրիկովյան նկարչության ամենահայտնի վարպետներից մեկը։ 1944 թվականից Գալինան աշխատել է Կիևի փորձնական կերամիկական-գեղարվեստի գործարանում[1]`պետրիկովյան նկարչության այլ վարպետների` Մարֆա Տիմչենկոյի, Վերա Կլիմենկո-Ժուկովայի, Պելագեյա Գլուշչենկոյի և քրոջ՝ Վերա Պավլենկոյի հետ։ Հիմնականում աշխատել է ճենապակու և թղթի վրա։ Արվեստագետի ստեղծագործությունների հարուստ հավաքածուն, որը ներառում է շուրջ 300 աշխատանք, պահվում է Ուկրաինական դեկորատիվ արվեստի պետական թանգարանում[2]։
Մասնակցել է հանրապետական (1936), համամիութենական (1938), արտասահմանյան (1937) ցուցահանդեսների[3]։
Գրականություն
խմբագրել- Глухенька Н. Петриківські розписи. Київ: Мистецтво, 1973.
- Петриківський розпис: Книга-альбом / упорядник О. І. Шестакова. Київ: Мистецтво, 2016. 240 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Открытие выставки, посвященной 90-летию одного из самых известных фарфоровых заводов Украины и СССР - Киевского фарфорового завода». www.forsmi.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Киевский художник Павленко-Черниченко Галина Ивановна (artist Pavlenko-Chernichenko Galina Ivanovna)». socrealizm.com.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Декоративний розпис Галини Павленко-Черниченко / Музейний простір. Музеї України та світу». prostir.museum (ua). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)