Եկատերինա Բիլոկուր
Եկատերինա Վասիլևնա Բիլոկուր (անգլ.՝ Білокур Катерина Василівна, Կատերինա Բելոկուր, նոյեմբերի 25 (դեկտեմբերի 8), 1900[1], Բոգդանովկա, Chernyakhovka Volost, Պիրյատինսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 10, 1961[2], Յագոտին, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային նկարչուհի, ժողովրդական դեկորատիվ գեղանկարչության վարպետ, «նաիվ արվեստի» ներկայացուցիչ[3][4]։
Եկատերինա Բիլոկուր ուկրաիներեն՝ Катерина Василівна Білокур | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25 (դեկտեմբերի 8), 1900[1] |
Ծննդավայր | Բոգդանովկա, Chernyakhovka Volost, Պիրյատինսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 10, 1961[2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Յագոտին, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի և վիզուալ արտիստ |
Ժանր | նաիվ արվեստ |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Katerina Bilokur Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊատանեկություն
խմբագրելԵկատերինա Բիլոկուրը ծնվել է 1900 թվականի նոյեմբերի 24-ին (դեկտեմբերի 7-ին)[5]։ Հայրը` Վասիլի Իոսիֆովիչ Բիլոկուրը, մեծահարուստ մարդ էր, ուներ 2,5 դեսյատին վարելահող, պահում էր անասուններ։ Եկատերինայից բացի ընտանիքում կային երկու որդիներ` Գրիգորին և Պավելը։ 6-7 տարեկան հասակում Եկատերինան սովորեց կարդալ։ Ընտանեկան խորհուրդը որոշեց աղջկան դպրոց չուղարկել, որպեսզի տնտեսեն հագուստի և կոշիկի համար։ Նկարել սկսել է վաղ տարիքից, սակայն ծնողները հավանություն չտվեցին և արգելեցին զբաղվել դրանով։ Եկատերինան նկարում էր հարազատներից գաղտնի` օգտագործելով կտավ և ածուխ։ Հարևան և բարեկամ Նիկիտա Տոնկոնոգ Բիլոկուրի կողմից ստեղծված դրամատիկական խմբակի համար դեկորացիաներ էր նկարում։ 1922-1923 թվականներին Եկատերինան տեղեկանում է Միրգորոդի գեղարվեստական կերամիկայի տեխնիկումի մասին։ Նա ուղևորվում է Միրգորոդ իր հետ վերցնելով երկու նկար, ինչ որ նկարի կրկնօրինակ և պապական տան ուրվանկարը, որը կտավի վրա չէր նկարված, այլ հատուկ այդ նպատակով ձեռք բերված թղթի։ Եկատերինային տեխնիկում չընդունեցին ութամյա կրթության փաստաթուղթ չունենալու պատճառով և նա ոտքով տուն վերադարձավ։ Նկարելու ցանկությունը նրան չէր լքում, որոշ ժամանակ անց նա հաճախում է մանկավարժ Կալիտա ամուսինների կողմից ստեղծված դրամատիկական խմբակ։ Ծնողները համաձայնվում են, որ իրենց աղջիկը մասնակցի ներկայացումներին, մի պայմանով, որ դրամատիկական խմբակը չխանգարի տնտեսության աշխատանքներին։ 1928 թվականին Բիլոկուրը իմանում է Կիևի թատերական տեխնիկումի հավաքագրումների մասին և որոշում է փորձել իր ուժերը։ Բայց իրադրությունը կրկնվում է և նրան մերժում են նույն պատճառով։ 1934 թվականի աշնանը նա փորձում է Չումգակ գետում խեղդվել, որի հետևանքով սառեցնում է ոտքերը։ Ինքնասպանության փորձից հետո հայրն անիծելով համաձայնվում է, որ աղջիկը զբաղվի նկարչությամբ[6][7]։
Ստեղծագործական շրջան
խմբագրել1940 թվականի գարնանը Եկատերինան ռադիոընդունիչով լսում է «Чи я в лузі не калина була» երգը Օքսանա Պետրուսենկոյի կատարմամբ[8]։ Երգն այնքան է գերում Բիլոկուրին, որ նա երգչուհուն նամակ է գրում, ծրարում դնելով կտավի մի կտորի վրա նկարված բռինչ։ Նկարն ապշեցնում է երգչուհուն և նա խորհրդակցելով իր ընկերների, Վասիլի Կասիյանի և Պավլո Տիչինայի հետ դիմում է Ժողովրդական ստեղծագործության կենտրոն։ Շուտով կարգադրություն է գալիս Պոլտավա, մեկնել Բոգդանովկա, գտնել Բիլոկուրին և հետաքրքրվել նրա աշխատանքներով։ Բոգդանովկա է այցելում Վլադիմիր Խիտկոն, ով այդ ժամանակ ղեկավարում էր մարզային Ժողովրդական ստեղծագործության տան գեղարվեստա-մեթոդական խորհուրդը։ Նա Բիլոկուրի մի քանի նկարներ Պոլտավայում ցույց է տալիս նկարիչ Մատվեյ Դոնցովին։ 1940 թվականին Պոլտավայի ժողովրդական ստեղծագործության տանը բացվում է բոգդանովկացի ինքնուս նկարչուհու անհատական ցուցահանդեսը, որն այդ պահին բաղկացած էր 11 նկարներից։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ և նկարչուհուն խրախուսեցին Մոսկվա ուղևորությամբ։ Վլադիմիր Խիտկոի ուղեկցությամբ նա այցելեց Տրետյակովյան պատկերասրահ և Պուշկինի թանգարան։
1944 թվականին Բոգդանովկա է այցելում Ուկրաինական ժողովրդական դեկորատիվ արվեստի պետական թանգարանի տնօրեն Վասիլի Նագայը, որը Բիլոկուրից ձեռք է բերում մի շարք կտավներ։ Հենց նրա շնորհիվ էլ Ուկրաինական ժողովրդական դեկորատիվ արվեստի թանգարանն ունի Բիլոկուրի աշխատանքների լավագույն հավաքածուն[9][10]։
1949 թվականին Եկատերինա Բիլոկուրը դառնում է Ուկրաինայի նկարիչների միության անդամ։ 1951 թվականին նրան պարգևատրում են «Պատվո նշան» շքանշանով և շնորհում են ՈւԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Հետագա տարիներին Եկատերինա Բիլոկուրի ստեղծագործությունները պարբերաբար ցուցադրվում են Պոլտավայում, Կիևում, Մոսկվայում և այլ քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսներում։ Բիլոկուրի երեք կտավները «Կոլոս կայսրը», «Կեչին» և «Կոլտնտեսային դաշտը» ընդգրկվում են Փարիզի Միջազգային ցուցահանդեսի խորհրդայի արվեստի ցուցասրահում (1954)։ Այստեղ դրանք տեսնում է Պաբլո Պիկասոն, Բիլոկուրի մասի արտահայտվելով այսպես.
Եթե մենք ունենայինք վարպետության այդ մակարդակի նկարչուհի, ապա կստիպեինք ողջ աշխարհին խոսել նրա մասին։ |
Շուտով նկարչուհին ձեռք է բերում բազմաթիվ ընկերներ` նկարիչներ և արվեստագետներ, որոնց շրջանում նա ճանաչում և հարգանք է վայելում։ Բացի հանդիպումներից, նա Բոգդանովկայից երկարատև նամակագրություն էր հաստատել նրանց հետ։ Նա նամակագրական կապի մեջ էր գրող Պավել Տիչինայի և նրա կնոջ, Լիդիա Պետրովնայի, արվեստագետ Ստեֆան Տարանուշենկոյի, Ուկրաինական ժողովրդական դեկորատիվ արվեստի թանգարանի տնօրեն Վասիլի Նագայի, նկարիչներ Ելենա Կուլչիցկայայի, Մատվեյ Դոնցովի, Էմմա Գուրովիչի և այլոց հետ։ Բոգդանովկայում նկարչուհին աշակերտուհիներ ուներ, Օլգա Բինչուկը, Տամարա Գանժան և Աննա Սամարսկայան[11][12]։
Վերջին տարիներ
խմբագրել1948 թվականին մահանում է նկարչուհու հայրը, Վասիլի Բիլոկուրը։ Եկատերինան որոշ ժամանակ ապրում էր հիվանդ մոր հետ, հետագայում նրանց մոտ տեղափոխվեց եղբայրը Գրիգորին կնոջ և հինգ երեխաների հետ։ 1961 թվականի գարնանը Բիլոկուրի ոտքերի ցավերին ավելացան ստամոքսի սուր ցավերը։ Տնական բուժական միջոցները չէին օգնում, իսկ Բոգդանովկայի դեղատանն անհրաժեշտ դեղամիջոցներ չկային։ 1961 թվականի հունիսի սկզբներին մահանում է նկարչուհու 94-ամյա մայրը։ Նույն տարում Եկատերինային տեղափոխում են Յագոտինսկի շրջանային հիվանդանոց։ Հունիսի 10-ին նրան վիրահատում են, որը ցանկալի արդյունք չի տալիս և նույն օրը Եկատերինա Բիլոկուրը մահանում է։ Նկարչուհուն թաղում են հայրենի Բոգդանովկա գյուղում։ Գերեզմանի մահարձանի հեղինակն է քանդակագործ Իվան Գոնչարը։
Ստեղծագործական և գեղարվեստական ոճաձևեր
խմբագրելԵկատերինա Բիլոկուրը հիմնականում նկարում էր ծաղիկներ։ Հազվադեպ մի նկարում զուգորդվում են գարնանայինը և աշնանայինը, այդ նկարը նկարվել է գարնանից մինչև աշուն։ «Կոլտնտեսային դաշտ» կտավում 6 գեորգինաները նկարել է երեք շաբաթում։ Ծաղիկներից բացի, Եկատերինա Բիլոկուրը նկարում էր բնապատկերներ և դիմանկարներ։ Մի քանի անգամ անդրադարձել է արագիլի սյուժեին, որը երեխաներ է բերում, բայց հրաժարվում է այդ գաղափարից զարմանքից և շրջապատողներին չհասկանալուց։ Ջրաներկով և մատիտով քիչ է աշխատել, նկարչուհուն ավելի շատ գրավել է յուղաներկը։ Ինքն էր պատրաստում վրձինները, ընտրելով կատվի պոչի միևնույն չափի մազեր։ Ամեն ներկ ուներ իր վրձինը։ Ինքնուրույն տիրապետում էր կտավի նախաներկման տեխնիկային[13][14][15]։
Հիշատակ
խմբագրել- Բոգդանովկայում Բիլոկուրների տունը դարձել է Եկատերինա Բիլոկուրի տուն-թանգարանը։ Այստեղ են գտնվում Եկատերինա Բիլոկուրի քանդակագործական կերպարը վարդերով, նկարչուհու բարեկամ Իվան Բիլոկուրի և եղբոր որդու Գրիգորիի աշխատանքները։ Քառորդ դար անց, երբ մեծ «մոլագարը» հավերժ հանգստացավ, այդ քանդակի առջև Կրիստինա Յակովլևնան ասաց. «Եկատերինա, վերջապես դու հավերժ քո տանն ես»։ Եվ, հավանաբար, նա նկատի ուներ ոչ միայն Բոգդանովկայում գտնվող տունը[16]։
- 1990 թվականին ռեժիսոր Վիկտոր Վասիլենկոյի կողմից նկարահանված «Մոլագարը» կենսագրական ֆիլմը, պատմում է Եկատերինա Բիլոկուրի դրամատիկ կյանքի մասին։ Գլխավոր դերում դերասանուհի Ռաիսա Նեդաշկովսկայան է։
- Կիևում կա Եկատերինա Բիլոկուրի անվան փողոց։
- Ուկրաինական դրամատան կողմից թողարկվել է երկու գրիվնա արժողությամբ մետաղադրամ[17]։
- 1989 թվականի հունիսին ՌԽՖՍՀ Նախարարների Խորհրդի որոշմամբ, ուկրաինական ժողովրդական արվեստի զարգացման նպատակով ավանդական ժողովրդական արվեստի ստեղծագործությունների բնագավառում ակնառու հաջողությունների համար սահմանվել է Ելատերինա Բիլոկուրի անվան մրցանակ։
- 2016 թվականին «Ապակոմունիզացիայի» մասին օրենքի կիրառման շրջանակներում Կրամատորսկ քաղաքում Կլարա Ցետկինի փողոցը վերանվանվեց Եկատերինա Բիլոկուրի պատվին[18]։
Կտավներ
խմբագրել- Կանաչ թիկնոցով կինը, 1920-ական թթ.
- Բոգդանովկայում, ամբարտակից այն կողմ, 1920-ականների կեսեր
- Ծաղիկներ, 1920-ական թթ.
- Նատյուրմորտ, 1920-ական թթ.
- Օլյա Բելոկուրի դիմանկարը, 1928
- Նադեժդա Կոնոնենկոյի դիմանկարը, 1929
- Քամոտ հողմաղացով բնանկար, 1930-ական թվականների սկիզբ
- Ճանապարհը հեռուն է տանում, 1930-ական թթ.
- Կոլտնտեսուհի Տատյանա Բախմաչի դիմանկարը, 1932-1933 թթ.
- Ծաղիկները ցանկապատի հետևում, 1935 թ.
- Նկարչուհու զարմուհիները դիմանկարը, 1937-1939 թթ.
- Երազ 1940 թ.
- Գեորգիններ (Ծաղիկներ և բռնչիներ), 1940 թ.
- Անտառի ծառեր, 1940 թ.
- Գյուղական բակ, 1940-ական թթ.
- Գյուղի ծայրամասում, 1940-կան թթ.
- Սոֆյա Ժուրբայի դիմանկարը, 1940-ական թթ.
- Նադեժդա Բելիկուրի դիմանկարը, 1941 թ.
- Դաշտային ծաղիկներ, 1941 թ.
- Ծաղիկներ, 1942 թ.
- Ծաղիկներ կապույտ ֆոնի վրա, 1942-1943 թթ.
- Դեկորատիվ պաննո 1945 թ.
- Բարև բերքին, 1946 թ.
- Քաջվարդեր, 1946 թ.
- ԽՍՀՄ 30-ամյակ, 1947 թ.
- Ծաղիկներ և ընկույզներ, 1948 թ.
- Քաջվարդեր, 1948 թ.
- Կոլտնտեսային դաշտ, 1948-1949 թթ.
- Ծաղկեփունջ, 1940-ականների վերջ - 1950-ական թվականների վերջ
- Ճնճղուկներ, 1940-ական թվականների վերջ
- Իջնում է հանգիստ երեկոն, 1940-ական թվականների վերջ
- Կոլտնտեսուհի, 1949 թ.
- Կոլոս կայսր, 1949 թ.
- «Ձեռնափայտով կինը». էսքիզ, 1950-ական թթ.
- Կոլոս կայսր (տարբերակ), 1950-ական թթ.
- Վարդեր (Մոլոշավարդ) 1950 թ.
- Ծաղիկներ, խնձորներ և լոլիկներ, 1950 թ.
- Ինքնադիմանկար, 1950 թ.
- Հայրենի Բոգդանովկայի համար, 1950 թ.
- Ծաղիկներով ծաղկաման, 1950-ական թթ.
- Երջանկություն (Արագիլները երեխային են բերում), 1950 թ.
- «Երջանկություն» կտավի էսքիզ 1950 թ.
- Երջանիկ մանկություն, 1950-ական թթ.
- Ծառերն ու կեչիները գիշերով, 1950 թ.
- Զայրացած տղան, 1950 թ.
- Նախաճաշ, 1950 թ.
- Ցորեն, ծաղիկներ, խաղող, 1950-1952 թթ.
- Ձմերուկ, գազար, ծաղիկներ, 1951 թ.
- Երջանկություն (անավարտ տարբերակ), 1951 թ.
- Աղջկա դիմանկար, 1950-ական թթ. սկիզբ
- «Բռնչի, լալա» էսքիզ, 1950-ական թվականների սկիզբ
- Ծաղիկներ, 1952-1953 թթ.
- Ծաղիկներ և խաղող, 1953-1958 թթ.
- Ծաղիկները կապույտ ֆոնի վրա, 1954 թ.
- Առողջ եղեք, բերքի հետ 1954 թ.
- Մոլոշավարդեր և վարդեր, 1954-1958 թթ.
- Բոգդանաովկայի խնձորները, 1950-ական թթ.
- Հին գյուղում։ Ձմեռ, 1950-ական թթ.
- Դդումները ծաղկում են, 1950-ական թթ.
- «Տուն» էսքիզ, 1950-ական թթ.
- Օշինդրի ճյուղ, 1950-ական թվականների կեսեր
- Սավա պապու հյուղակը, 1950-ական թթ.
- Սոճի, 1950-ական թթ.
- Ծառը, 1950-ական թթ. կեսեր
- Ծառերը ցանկապատից այն կողմ, 1950-ական թթ.
- Քեֆչիները (հումորային տեսարան), 1950-ական թթ.
- Տուն բոգդանովկայում, 1955 թ.
- Ցող, 1955 թ.
- Գերոգիններ 1957 թ.
- Քաջվարդեր, 1958 թ.
- Ծաղիկներ և բռնչի, 1958 թ.
- Մրգեր և բանջարեղեն» նատյուրմորտ, 1959 թ.
- Ծաղկեփունջ 1959 թ.
- Նատյուրմորտ, 1960 թ.
Գրականություն
խմբագրել- Катерина Білокур. Видання в 2-х книгах. Київ: Родовід, 2010.
- Дитинство Катерини описане в книзі для дітей «Ірен Роздобудько про Блеза Паскаля, Вольфі Моцарта, Ганса Андерсена, Катрусю Білокур та Чарлі Чапліна» / Ірен Роздобудько. - Київ : Грані-Т, 2007. - 160 сторінок. - Серія: «Життя видатних дітей». ISBN 978-966-465-258-9
- Ігор Шаров. 100 видатних імен України. – К.: АртЕк, 2004. ISBN 966-505-218-7.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Н. Г. Ковпаненко. Білокур Катерина Василівна // Енциклопедія історії України : у 10 т. / редкол.: В. А. Смолій (голова) та ін. ; Інститут історії України НАН України. - Київ : Наукова думка, 2003. - Т. 1 : А - В. - 688 с. : іл..
- ↑ «Богданівка | Україна Інкогніта». ukrainaincognita.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ З 5 грудня 2017 року в Державному архіві Київської області відкрита для відвідувачів документальна виставка до дня народження Народної художниці України Катерини Білокур // Офіційна фейсбук-сторінка Державного архіву Київської області. - 2017. - 7 грудня
- ↑ «Білокур Катерина Василівна - Енциклопедія Сучасної України». esu.com.ua (ua). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Х. Бедрик-Білан, А. Безносик, М. Гнатюк, Л. Громовенко 100 найвідоміших українців / Під заг. ред. Ю. Павленко. - Київ : Орфей : Автограф, 2005. - С. 539–544. - ISBN 966-8349-01-6.
- ↑ . ISBN 978-966-2771-02-2.
{{cite book}}
:|access-date=
requires|url=
(օգնություն); Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|видавець=
ignored (օգնություն); Unknown parameter|назва=
ignored (օգնություն); Unknown parameter|прізвище=
ignored (օգնություն); Unknown parameter|розділ=
ignored (օգնություն); Unknown parameter|рік=
ignored (օգնություն); Unknown parameter|сторінка=
ignored (օգնություն) - ↑ Кім Скалацький Катерина Білокур. Портрет з натури: Етюд-монографія. - Наукове видання. - Полтава : ТОВ «АСМІ», 2012. - 52 с. - ISBN 978-966-182-217-6.
- ↑ Олександр Дробаха. Одержима живописом // Україна Молода. - 2010. - № 231.
- ↑ «Биография Екатерины Белокур на «Гордость Украины»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Одержима живописом». Club-tourist (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Сто выдающихся имён Украины». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Українська художниця, яка вразила Пабло Пікассо та всю Європу
- ↑ Клименко В., Пасічник І. Я, Білокур Катерина Василівна. - Київ : Родовід, 2012. - 160 с. - ISBN 978-966-7845-75-9.Посилання
- ↑ «Картинная галерея Екатерины Белокур». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Памятная монета «Екатерина Белокур»
- ↑ Дарина Горова Прошло 105 лет со дня рождения Екатерины Белокур. «Украина Молодая», № 234, 2005
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Բիլոկուր» հոդվածին։ |