Վերա Պավլենկո

խորհրդային նկարչուհի, պետրիկովյան նկարազարդման վարպետ

Վերա Իվանովնա Պավլենկո (ուկրաիներեն՝ Віра Іванівна Павленко, հուլիսի 4 (17), 1912, Դնեպր, Ռուսական կայսրություն - հունիսի 2, 1991(1991-06-02), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարչուհի, պետրիկովյան նկարազարդման վարպետ, ՈւԽՍՀ ժողովրդական ստեղծագործության վաստակավոր վարպետ (1960)։ Հայտնի է որպես ճենապակու վրա պետրիկովյան նկարազարդման հիմնադիրներից մեկը։

Վերա Պավլենկո
ուկրաիներեն՝ Павленко Віра Іванівна
Ծնվել էհուլիսի 4 (17), 1912
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 2, 1991(1991-06-02) (78 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արվեստի վաստակավոր վարպետ
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն
ՄայրՊրասկովյա Պավլենկո

Կենսագրություն խմբագրել

Վերա Պավլենկոն ծնվել է Եկատերինոսլավ քաղաքում (այժմ՝ Դնեպր), սակայն մանկությունն անցել է Պետրիկովկայում։ Մայրը` Պրասկովյա Պավլենկոն, եղել է 20-րդ դարի սկզբին պետրիկովյան նկարչության ամենահայտնի վարպետներից մեկը[1][2]։ 1944 թվականից Վերա Պավլենկոն աշխատել է Կիևի փորձնական կերամիկական-գեղարվեստի գործարանում[3]`պետրիկովյան նկարչության մյուս վարպետների` Մարֆա Տիմչենկոյի, Վերա Կլիմենկո-Ժուկովայի, Պելագեյա Գլուշչենկոյի և քրոջ՝ Գալինա Պավլենկո-Չերնիչենկոյի հետ։ Հիմնականում աշխատել է ճենապակու և թղթի վրա։ Արվեստագետի ստեղծագործությունների հարուստ հավաքածուն պահվում է Ուկրաինական դեկորատիվ արվեստի պետական թանգարանում[4]։

Գրականություն խմբագրել

  • Глухенька Н. Петриківські розписи. Київ: Мистецтво, 1973.
  • Петриківський розпис: Книга-альбом / упорядник О. І. Шестакова. Київ: Мистецтво, 2016. 240 с

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дивоцвіт Віри Павленко». www.mundm.kiev.ua (ուկրաիներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  2. «Дивоцвіт Віри Павленко | Made in Ukraine». made-in-ukraine.info (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.(չաշխատող հղում)
  3. «Открытие выставки, посвященной 90-летию одного из самых известных фарфоровых заводов Украины и СССР - Киевского фарфорового завода». www.forsmi.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Дивоцвіт Віри Павленко представлять в Музеї декоративного мистецтва / Музейний простір. Музеї України та світу». prostir.museum (ua). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)