Գալիլեյի թանգարան (իտալ.՝ Istituto e Museo di Storia della Scienza), նախկին ինստիտուտ և գիտության պատմության թանգարան, գտնվում է Իտալիայում՝ Ֆլորենցիա։ Տեղակայված է XI դարի Կատելլանի հին պալատում։ Թանգարանին է պատկանում աշխարհի ամենակարևոր գիտական գործիքների հավաքածուներից մեկը, որոնք ապացուցում են Լոթարինգների և Մեդիչիների կապը գիտության հետ։ Ինստիտուտը և գիտության պատմության թանգարանը, որն արդեն անվանափոխվել է Գալիլեո Գալիլեյի թանգարանի, նորից բացվել է 2010 թվականի հունիսի 10-ին։

Գալիլեյի թանգարան
Տեսակթանգարան, գիտահետազոտական ինստիտուտ, հատուկ գրադարան, տեխնոլոգիայի թանգարան, պատմության թանգարան, արխիվ և մասնավոր թանգարան
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՖլորենցիա[1][3]
ՎայրPalazzo Castellani?
Կազմված էՍենյակ Վ
ՀասցեPiazza dei Giudici 1[2] և Piazza Dei Giudici 1, 50122 Firenze[4]50122[2]
Հիմնադրվել է1930[2]
Մակերես1425 քառակուսի մետր, 1425 քառակուսի մետր
Այցելուներ36 110 մարդ (2020)[3], 200 755 մարդ (2019)[5], 223 055 մարդ (2018)[6], 56 210 մարդ (2021)[7] և 168 041 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս1250 արխիվային միավոր[6] և 1250 արխիվային միավոր[8]
Կայքmuseogalileo.it(իտալ.) և museogalileo.it/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Մեդիչիների հավաքածու

խմբագրել

Թանգարանի առաջին հարկում է գտնվում Մեդիչիների հավաքածուն՝ թվագրված XV-XVIII դարերով։ Մշտական ցուցադրությունը ներառում է Գալիլեո Գալիլեյի արվեստի բոլոր գործերը, որոնց մեջ են մտնում 2 աստղադիտակներ, ջերմաչափեր, որոնք օգտագործել են Չիմենտո ակադեմիայի անդամները և երկրի ու երկնքի գլոբուսների արտակարգ հավաքածուներ՝ ներառված ահռելի Արմիլլյարային ոլորտով,որը մշակված և կառուցված էր Անտոնիո Սանտուչչիի կողմից (Antonio Santucci):

Լոթարինգների հավաքածու

խմբագրել

Թանգարանի երկրորդ հարկում է գտնվում Լոթարինգյան դինաստիայի (XVIII-XIX դարեր) կողմից հավաքված գործիքները և փորձառական սարքերը, որոնք մատնացույց են անում Տոսկանայի նշանակալից ներդրումը և ընդհանրապես Իտալիայում էլեկտրականության, էլեկտրամագնետիզմի և քիմիայի զարգացմանը։ Ցուցադրությունում ներկայացված են նաև մանկաբարձական մոմե մոդելները՝ Սանտա Մարիա Նուովա հիվանդանոցից, Մեծն դուքս Պյոտր Լեոպոլդի քիմիայի աշխատասենյակը և եզակի մեքենաներ, որոնք պատրաստված էին Բնական Բնության թանգարանի վարպետանոցում՝ հաստատուն ֆիզիկական օրենքների պատկերազարդման համար։

Պատկերասրահ

խմբագրել

Գրադարան

խմբագրել

Գրադարանում գտնվում է մոտավորապես 150 հազար գիտա-պատմական աշխատանքներ։ Գրքերի հին հավաքածուները պարունակում է 5000 նմուշ։ Այն իր մեջ է ներառում Մեդիչիներ-Լոթարինգներ հավաքածուն՝ հարուստ Ֆիզիկայի և Մաթեմատիկայի գիտական աշխատանքների գրքերով, որոնք հավաքվել էին 5 դարերի ընթացքում՝ Տոսկանական դինաստիաների կողմից։ Գրադարանում է գտնվում 18-20-րդ դարերի արխիվային հավաքածուները, ինչպես նաև թանգարանի հավաքածուների պատմության, հնագույն գործիքների և գիտական հետաքրքիր վայրերի ֆոտոարխիվը։ Ժամանակակից հավաքածուն ներառում է իտալերեն և այլ եվրոպական լեզուների գործեր, և տարեկան ձեռք է բերում մոտավոր 1800 նոր գրքեր։ Գրադարանի բոլոր նյութերը կարելի է գտնել էլեկտրոնային կատալոգում։

Մուլտիմեդիա լաբորատորիա

խմբագրել

Գալիլեյի թանգարանը հիմնել է իր մուլտիմեդիային լաբորատորիան 1991 թվականին։ Լաբորատորիան արտադրում է օնլայն և օֆլայն ինտերակտիվ հավելվածներ, որպեսզի բարձրացնի թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների մասին տեղեկությունը։ Լաբորատորիան միաժամանակ ստեղծում է նաև թվային արխիվներ գիտա-պատմական հետազոտությունների համար։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Museo Galileo

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալիլեյի թանգարան» հոդվածին։