Գալատեա (արբանյակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալատեա
Գալատեա (հին հունարեն՝ Γαλάτεια), նույնպես հայտնի է որպես Նեպտուն VI, Նեպտուն մոլորակից հեռավորությամբ չորրորդ ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական դիցաբանության ներեուհիներից մեկի, Գալատեայի անունով։
Գալատեա (S/1989 N 4; Նեպտուն VI) հին հունարեն՝ Γαλάτεια | |
---|---|
Գալատեան լուսանկարված «Վոյաջեր-2»-ից | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | հուլիս 1989 թ.[1] թ. (Սթիվեն Սիննոտի[2] և Վոյաջերի լուսանկարների վերլուծության թիմի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 21,9[3] |
Հեռավորությունը Նեպտուն | 61 953 ± 1 կմ[4] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 61 953 ± 1 կմ[4] |
Էքսցենտրիսիտետ | 0,00004 ± 0,00009[4] |
Սիդերիկ պարբերություն | 0,42874431 ± 0,00000001 օր |
Թեքվածություն | 0,052 ± 0,011°[4] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 0,06°[4] (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 204×184×144 կմ (± ~10 կմ)[5][6] |
Հասարակածային շառավիղ | 88 ± 4 կմ[3] |
Ծավալ | ~2,8×106կմ³ |
Զանգված | 2,12 ± 0,08 ×1018 կգ[7] |
Միջին խտություն | ~0,75 գ/սմ³ ենթադրված[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,018 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,056 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0 |
Ալբեդո | 0,08[3][5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Գալատեան հայտնաբերվել է 1989 թվականի հուլիսի վերջին Վոյաջեր-2 ԱՄԿ-ից ստացված լուսանկարների վրա։ Այն ստացավ S/1989 N 4 ժամանակավոր նշանակում[8]։ Հայտնաբերման մասին հայտարարվեց (IAUC 4824) 1989 թվականի օգոստոսի 2-ին, ըստ հայտարարության տեքստի, եղել են միայն "10 դիտարկումներ 5 օրվա ընթացքում", հետևաբար հայտնաբերման մոտավոր օրը կարող է լինել հուլիսի 28-ից առաջ։ Արբանյակի անվանումը տրվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին[9]։
Արբանյակը ունի անկանոն ձև, նրա վրա չեն հայտնաբերվել երկրաբանական ակտիվության հետքեր։ Հավանական է, որ Գալատեան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[10]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[11]։
Գալատեայի ուղեծիրը մոտ է շրջանաձևին, այն ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այսինքն այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։
Գալատեան հանդիսանում է հովիվ արբանյակ Ադամսի օղակի համար, որը գտնվում է արբանյակի ուղեծրից 1000 կմ-ով դուրս։ Այս օղակի և Գալատեայի միջև 42։43 ուղեծրային ռեզոնանսը նույնպես ենթադրվում է որպես այս յուրահատուկ աղեղների առաջացման պատճառ օղակների համակարգում[12]։ Գալատեայի զանգվածը գնահատվել է հիմնվելով այն հուզումների վրա, որոնք արբանյակը առաջացնում է օղակի վրա[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՌՇԼ (2011 թ․ հուլիսի 21). «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները». Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Նեպտուն մոլորակի տվյալները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրները». ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ջակոբսոն, Ռ. Ա.; Օուեն, Մ. Մ., Կր. (2004). «Նեպտունի ներքին արբանյակների ուղեծրերը Վոյաջերի, Երկրի վրայի աստղադիտարանների և Հաբլ աստղադիտակի տվյալներով». Աստղագիտական ամսագիր. 128 (3): 1412–1417. Bibcode:2004AJ....128.1412J. doi:10.1086/423037.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 5,0 5,1 Կարկոշկա, Էրիխ (2003). «Նեպտունի ներքին արբանյակների չափերը, ձևերը և ալբեդոները». Իկարուս. 162 (2): 400–407. Bibcode:2003Icar..162..400K. doi:10.1016/S0019-1035(03)00002-2.
- ↑ Ուիլյամս, Դևիդ Ռ. (2008 թ․ հունվարի 22). «Նեպտունի արբանյակների փաստերը». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտությունների տվյալների կենտրոն). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 7,0 7,1 Պորկո, Ս.Ս. (1991). «Նեպտունի օղակների աղեղների հետազորտությունները». Սայենս. 253 (5023): 995–1001. Bibcode:1991Sci...253..995P. doi:10.1126/science.253.5023.995. PMID 17775342.
- ↑ Մարսդեն, Բրայան Ջ. (1989 թ․ օգոստոսի 2). «Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 4824. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Մարսդեն, Բրայան Ջ. (1991 թ․ սեպտեմբերի 16). «Սատուրնի և Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 5347. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Գոլդրիչ, Պ.; Մյուրեյ, Ն.; Լոնգարետի, Պ. Յ.; Բանֆիլդ, Դ. (1989). «Նեպտունի պատմությունը». Սայենս. 245 (4917): 500–504. Bibcode:1989Sci...245..500G. doi:10.1126/science.245.4917.500. PMID 17750259.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Բանֆիլդ, Դոն; Մյուրեյ, Նորմ (1992 թ․ հոկտեմբեր). «Նեպտունի ներքին արբանյակների շարժման պատմությունը». Իկարուս. 99 (2): 390–401. Bibcode:1992Icar...99..390B. doi:10.1016/0019-1035(92)90155-Z.
- ↑ Նամունի, Ֆ.; Ս. Պորկո (2002). «Նեպտունի արբանյակ Գալատեայի կողմից օղակների աղեղների սհմանազատումը». Նեյչր. 417 (6884): 45–7. doi:10.1038/417045a. PMID 11986660.