Հովիվ արբանյակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Հովիվ» արբանյակ են անվանում Արեգակնային համակարգի գազային հսկա մոլորակների այն ոչ մեծ բնական արբանյակները, որոնք թույլ չեն տալիս օղակների ծայրամասերի մասնիկներին հեռանալ օղակից։ Նրանք, այսպես ասած, ծառայում են որպես հովիվներ օղակների համար, ինչի շնորհիվ էլ ստացել են իրենց անվանումը «հովիվ» արբանյակ։
Իրենց ձգողության ազդեցության շնորհիվ նրանք կարող են հավաքել մասնիկները, կամ շեղել նրանց առաջնային ուղեծրից, փոփոխելով, կամ ստեղծելով նոր շարժման հետագիծ։ Սա հանգեցնում է օղակների համակարգերում «բացարկների» առաջացմանը, այնպիսիք ինչպիսին է Կասինիի ճեղքը, կամ կարող են հանգեցնել օղակների պալարված ձևերի առաջացմանը։
Սատուրն մոլորակի օղակների համակարգը ունի մի քանի այդպիսի արբանյակներ։ Երեք արբանյակ քիչ թե շատ միանշանակորեն դասում են հովիվ արբանյակներին։ Դրանք են՝ Ատլասը А օղակի համար, Պրոմեթևսը և Պանդորան F օղակի համար։ Այլ հինգ արբանյակները նույնպես բավարարում են այս սահմանմանը, դրանք են՝ Դափնիսը, Պանը, Հաբեթը, Էպիմետեյը և Էգեոնը։
Ուրանը ունի երկու հովիվ արբանյակ նրա ε (էպսիլոն) օղակի երկու կողմերից։ Կորդելիան և Օֆելիան։