Բրոնցիա Քոլլեր-Պինել
Բրոնցիա Քոլլեր-Պինել (Broncia Koller-Pinell, փետրվարի 25, 1863[1] կամ մարտի 2, 1863[2], Սանոկ, Լեհաստան[2] - ապրիլի 26, 1934[1], Օբերվալտերսդորֆ, Բադեն, Ստորին Ավստրիա և Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[3]), ավստրիացի էքսպրեսիոնիստ նկարչուհի, ով վարպետացել էր դիմանկարի ու նատյուրմորտի ժանրերում
Բրոնցիա Քոլլեր-Պինել գերմ.՝ Broncia Koller-Pinell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 25, 1863[1] կամ մարտի 2, 1863[2] |
Ծննդավայր | Սանոկ, Լեհաստան[2] |
Վախճանվել է | ապրիլի 26, 1934[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Օբերվալտերսդորֆ, Բադեն, Ստորին Ավստրիա և Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի և վիզուալ արտիստ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[3], դիմապատկեր[3] և նատյուրմորտ[3] |
Ուսուցիչ | Alois Delug? |
Ամուսին | Hugo Koller? |
Զավակներ | Rupert Koller? և Silvia Koller? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԲրոնցիան ծնվել է 1863 թվականի փետրվարի 25-ին, հրեական ընտանիքում, Սանոկ քաղաքում, որ ներկայումս գտնվում է Լեհաստանի կազմում։ Հայրը՝ Սաուլ Պինելեսը (1834, Տիսմենիստիա – 1903, Վիեննա) ռազմական ամրություններ նախագծող ճարտարապետ էր[4]։ 1870 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Վիեննա՝ մանուֆակտուրային բիզնես ձեռնարկելու (այստեղ ընտանիքի անդամները իրենց ազգանունը Պինելիսից դարձրել են Պինել)։ Բրոնցիան գեղարվեստի մասնավոր դասեր է առել Ալոիս Դելյուգից[5]։ 1885 թվականին կազմակերպվել է նրա նկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը։ Հաջորդած հինգ տարիներին աղջիկը շարունակել է հմտանալ ու խորանալ կերպարվեստի նրբությունների մեջ՝ ուսանելով Մյունխենի նկարիչների ընկերակցության Damenakademie-ում՝ Լյուդվիգ ֆոն Հերտերիխի ղեկավարությամբ[4], որից հետո իր գործերի ցուցահանդեսներն է կազմակերպել Վիեննայի Կյունստլերհաուսում, Մյունխենում, Լայպցիգում[5]։
1896 թվականին, ծնողների կամքին հակառակ, ամուսնացել է ֆիզիկոս Հուգո Քոլլերի հետ, ով կաթոլիկ էր։ Նրանց զավակները մեծացել ու դաստիարակվել են որպես քրիստոնյաներ, բայց Բրոնցիան դավանափոխ չի եղել[4]։ Նորակազմ ընտանիքն սկզբում ապրելէ Զալցբուրգում, ապա՝ Նյուրնբերգում, իսկ 1902 թվականին եկել են Վիեննա։ Դրանից կարճ ժամանակ անց Բրոնցիան անդամագրվել է Վիեննայի սեցեսիոնին[5]։ 1904 թվականին նա՝ որպես ժառանգություն, մի տուն է ստացել Օբերվալտերսդորֆում, և ընտանիքով տեղափոխվել են այնտեղ, իսկ դրանից որոշ ժամանակ անց էլ նկարչուհին սալոն է հիմնադրել[6], որտեղ հաճախակի հյուրընկալվել են ճանաչված արվեստագետներ Էգոն Շիլեն, Անտոն Ֆայստաուերը, Ալբերտ Պարիս Գյուտերսլոհը և ուրիշներ։
Նրա որդին՝ Ռուպերտը (1896–1976), որ դիրիժոր էր դարձել, մի կարճ ժամանակամիջոց ամուսնացած է եղել ավստրիացի քանդակագործուհի Աննա Մալերի հետ, իսկ դուստրը՝ Սիլվիան, նախընտրել է գնալ մոր ոտնահետքերով և նույնպես նկարչուհի է դարձել։
Բրոնցիա Քոլլեր-Պինելի՝ որպես արվեստագետի, ձևավորման վրա նկատելի ազդեցություն է գործել անվանի նկարիչ Գուստավ Կլիմտի արվեստը։
Հատընտիր նկարներ
խմբագրել-
Կապույտ գլխաշորով կինը
-
Սիլվիա Քոլլերը թռչնավանդակով (1905)
-
Sitting (1907)
-
Նատյուրմորտ՝ կարմիր փղով (1920)
-
Ֆրիդրիխ Էկշտայնի դիմանկարը (1920-ական թվականներ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 84—85.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Jewish Women's Archive: Biography by Birgit Ben Eli
- ↑ 5,0 5,1 5,2 Կաղապար:ÖBL
- ↑ Niederösterreichisches Landesmuseum: Brief biography
Գրականություն
խմբագրել- Die Malerin Broncia Koller 1863–1934. Exhibition catalog, Niederösterreichisches Landesmuseum, Vienna (1980)
- Tobias G. Natter: Broncia Koller Pinell. Eine Malerin im Glanz der Wiener Jahrhundertwende. Exhibition catalog. Jüdisches Museum, Vienna (1993)
- Boris Manner: Broncia Koller-Pinell 1863–1934. Brandstätter, Vienna (2006) 3-902510-88-9
Արտաքին հղումներ
խմբագրել- ArtNet: More work by Koller-Pinell
- Wien-Vienna Website: "On the Career of Broncia Koller", a book review by Susanne Neuberger
- Broncia Koller-Pinell @ The Blue Lantern
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնցիա Քոլլեր-Պինել» հոդվածին։ |