Բրիոնի (իտալ.՝ Brioni), իտալական հայտնի նորաձևության տուն և նորաձևության բրենդ։ Ֆիրմայի անվանումն առաջացել է իտալական Բրիոնի կղզեխմբի անվանումից։

Բրիոնի
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1945
ՎայրՊեննե, Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա
Երկիր Իտալիա
Արդյունաբերություննորաձևություն
Աշխատողների թիվ1100 մարդ
Մայր ընկերությունKering
ՍեփականատերKering
Կայքbrioni.com
 Brioni Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է Նազարենո Ֆոնտիկոլիի և Գաետանո Սավինիի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո[1]՝ 1945 թվականին Հռոմում բուտիկի բացմամբ։

«Brioni» նորաձևության առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1952 թվականին Ֆլորենցիայի Պիտտի պալատում։ Ցուցադրությունը շատ հաջող էր և ընկերությունը ձեռք բերեց մշտական հաճախորդների մեծ բանակ ամբողջ աշխարհում։ 1954 թվականին «Brioni» ցուցադրությունների շարք անցկացրեց Նյու Յորքում և ԱՄՆ-ի ևս ութ քաղաքում։ Հենց այդ թվականին բացվեցին նոր բուտիկներ Ամերիկայում։

1990 թվականին ընկերության գլխավոր տնօրեն է դառնում Ումբերտո Անջելոնին։ Նա քայլեր է ձեռնարկում, որպեսզի ակտիվորեն ընդլայնի կանացի զգեստների արտադրությունը՝ բացելով նոր խանութներ։ Այդպես նոր խանութներ են բացվում Մումբայում, Սանկտ Պետերբուրգում, Բաքվում և այլ քաղաքներում։ Ումբերտո Անջելոնիի շնորհիվ «Brioni» արտադրանքը հայտնվեց նաև Ջեյմս Բոնդի ֆիլմերում (1995 թվականից)։

Ներկայիս ղեկավարներ Անդրեա Պերուոնը, Անտոնելա դե Սիմոնեն (ընկերության հիմնադրի ազգականները) և Անտոնիո Բիենչինին փոխարինեցին Ումբերտո Անջելոնիին 2006 թվականից[2]։

Արտադրություն խմբագրել

Որպեսզի բավարարի մեծ քանակությամբ հաճախորդներին, ընկերությունը բացում է սեփական ֆաբրիկան Աբրուցոյում։ Բացի դրանից, «Brioni» է պատկանում նաև վերնաշապիկների գործարանը, որտեղ պատրաստվում են նաև կաշվե ապրանքներ և կանացի հանդերձանք։

900 դերձակ ստեղծում են տարեկան 200 մոդելից ավել տարբեր ոճի հագուստ՝ 5000 տեսակի կտորեղենից։ Հագուստի յուրաքանչյուր մաս պահանջում է 30-35 ժամվա աշխատանք։ Արտադրված արտադրանքի մեկ քառորդը գնում է անհատական պատվիրատուներին՝ 25000 բարջրաշխարհիկ հաճախորդներին[2]։

Բուտիկներ և խանութներ խմբագրել

2007 թվականի հունվարի դրությամբ «Brioni» ունի 25 խանութ, որոնցից 6-ը գտնվում են ԱՄՆ-ում։ Նյու Յորքի 52-րդ փողոցում է գտնվում ընկերության ցուցադրության դահլիճը։

Հաճախորդներ խմբագրել

Ընկերության հայտնի հաճախորդների թվում են՝ Ջեյմս Բելուշին, Ալ Պաչինոն, Փիրս Բրոսնանը, Դենիել Քրեյգը, Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինը։ 2016 թվականին ապրանքանիշի դեմքերը դարձան Metallica խմբի երաժիշտները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Italy's oldest tailoring firm is now challenging Savile Row with its innovative designs" / "Business Week", 2004-05-17.
  2. 2,0 2,1 "Brioni Targets Richest Asians, Casual Wear After Family Feud" / Bloomberg
  3. «Музыканты из Metallica отрекламируют Brioni: Явления: Ценности: Lenta.ru». lenta.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիոնի» հոդվածին։