Բրենթիս ինո

միջատների տեսակ
(Վերահղված է Բրենթիս Ինոից)
Բրենթիս Ինո
Բրենթիս Ինո
Բրենթիս Ինո
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Նիմֆալիդներ (Nymphalidae)
Ցեղ Brenthis
Տեսակ Բրենթիս Ինո (B. ino)
Միջազգային անվանում
Brenthis ino

Բրենթիս ինո (լատին․՝ Brenthis ino), նիմֆալիդների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ոչ խոշոր չափի թիթեռ է, որի առջևի թևն ունի 16-18 մմ երկարություն։ Թևերի ընդհանուր գուներանգը մուգ կարմրաաղյուսագույն է։ Առջևի և հետին թևերն ունեն սեռին բնորոշ սև պտերի տրամակապ[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Փոքր Ասիայում և Հարավային Անդրկովկասում։ Տեսակը հայտնի է Տավուշի (Իջևան քաղաքի շրջակայք), Գեղարքունիքի (Շորժա), Կոտայքի (Հանքավան, Արզական, Ծաղկաձոր) և Սյունիքի (Քաջարան քաղաքի շրջակայք, լքված Փխրուտ գյուղ) մարզերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ենթալպյան մարգագետիններում և անտառի վերին եզրի բացատներում[1]։

Տալիս են մեկ սերունդ։ Թռիչքը նկատվում է հուլիսի սկզբից մինչև օգոստոսի սկիզբ։

Կենսաբանական առանձնահատկությունները Հայաստանի պայմաններում անհայտ են։

Պահպանություն խմբագրել

Համարվում է հազվագյուտ տեսակ։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներից է անասունների գերարածեցմամբ պայմանավորված տափաստանային էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում և «Զանգեզուր» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենթիս ինո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենթիս ինո» հոդվածին։