Բացել գլխավոր ցանկը
Նիմֆալիդներ
NovaraExpZoologischeTheilLepidopteraAtlasTaf53.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թիթեռներ
Ընտանիք Թիթեռ
Լատիներեն անվանում
Nymphalidae


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Նիմֆալիդներ (լատ.՝ Nymphalidae), ցերեկային թիթեռների ընտանիք։ Հայտնի է մոտ 2 հազար, Հայաստանում՝ 60 տեսակ։ Թևերի բացվածքը՝ 25-180 մմ է, վերևից՝ գունագեղ նկարով, ներքևից նկարը թաքնված է, որը հնարավորություն է տալիս թիթեռին նստած դիրքում աննկատ մնալ։

Արտաքին տեսքԽմբագրել

Առջևի ոտքերը զարգացած չեն. ձևափոխվել են և ընդունել խոզանակի տեսք։ Թրթուրների կուտիկուլան ճյուղավորվող կամ ելուստներով է։ Թիթեռները լավ թռչում են. հայտնի են որպես չվող տեսակ։ Կրտսեր սերնդի թրթուրները հաճախ ապրում են խմբերով՝ սարդոստայնանման բներում։

ՍնունդԽմբագրել

Սնվում են խոտաբույսերի, հազվադեպ՝ ծառատեսակների վրա։ Մեծամասնությունը միակեր է (եղինջի, մանուշակի Նիմֆալիդներ և այլն)։ Հարսնյակները հաճախ մետաղ, փայլուն բծերով են, կախված են գլխիվայր։ Որպես կանոն՝ ձմեռում են թիթեռները կամ երիտասարդ թրթուրները։

ՏեսակներԽմբագրել

Նիմֆալիդների լայնորեն տարածված տեսակներից են՝ սևադեղնավուն (լատ.՝ Nympha- los xantomelus), ցերեկային սիրամարգակն (լատ.՝ Inachisio), անկյունաձև էգեյա (լատ.՝ Polygonia egea), սադափաթիթեռ (լատ.՝ Arginnis pandora), կարմիր ադմիրալ (լատ.՝ Vanessa atalanta), երնջնակի թիթեռ (լատ.՝ Vanessa cardui), դիդիմա (լատ.՝ Melitaea didima) և այլն։ Որոշ հետազոտողներ վերջին տարիներին նիմֆալիդների ընտանիքին են միավորել թիթեռների մի քանի այլ խոշոր ընտանիքներ (այդ թվում՝ թավշաթիթեռներին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։