Բրենդան Օ’Քերոլ (անգլ.՝ Brendan O’Carroll, սեպտեմբերի 15, 1955(1955-09-15)[1], Finglas, Իռլանդիա), իռլանդացի գրող, պրոդյուսեր, կատակերգու, դերասան և ռեժիսոր։ Առավել հայտնի է տարեց կին-հայհոյող Ագնեսա Բրաունի դերով թատրոնում և «BBC» «Mrs. Brown’s Boys» կատակերգական սերիալում[2]։

Բրենդան Օ’Քերոլ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1955(1955-09-15)[1] (68 տարեկան)
ԾննդավայրFinglas, Իռլանդիա
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասան, կատակերգու, վիպասան, գրող, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինJennifer Gibney?
Ծնողներմայր՝ Maureen O'Carroll?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներFiona O'Carroll? և Danny O'Carroll?

Վաղ կյանք

խմբագրել

Լինելով տասնմեկ երեխաներից ամենափոքրը[3], Օ’Քերոլը ծնվել է Դուբլինի Ֆինգլաս շրջանում։ Նրա մայրը` Մորինը, Լեյբորիստյան կուսակցության թեկնածու է, իսկ հայրը` Ժերար Օ’Քերոլը, հյուսն է։ Նրա հայրը մահացել է 1962 թվականին, երբ Օ’Քերոլը եղել է յոթ տարեկան, և Բրենդանի մայրը պահել է տասնմեկ երեխաներին վաստակած փոքր գումարով[4]։ Նա սովորել է Սուրբ Գաբրիելի միջազգային դպրոցում և ավարտել է այն տասներկու տարեկան հասակում։ Նա աշխատել է մի շարք մասնագիտություններ այդ թվում` մատուցող և կաթնավաճառ[5]։

Կարիերա

խմբագրել
Սթենդ ափ
խմբագրել

Հայտնի է դարձել որպես «The Late Late Show»-ի հյուր կատակերգու, Օ’Քերոլը հրապարակել է չորս սթենդ ափ տեսահոլովակ. «How’s your Raspberry Ripple», «How’s your Jolly Roger», «How’s your Snowballs» և «How’s your Wibbly Wobbly Wonder».[6]:

Sparrow’s Trap
խմբագրել

Օ’Քերոլը գրել է սցենար «Sparrow’s Trap»-ի բռնցքամարտի մասին ֆիլմի համար[7]։

Ֆիլմը, որտեղ գլխավոր դերի դերակատար եղել է Ռի Սթիվենը, նկարահանումների կեսին ֆինանսական դժվարությունների է հանդիպել, երբ դիստրիբյուտերը արձագանքել է և ֆիլմը դադարեցվել է։ Ավելի քան 1 միլիոն եվրո մեծ պարտքեր ունենալով, Օ’Քերոլը դարձավ սնանկացած մարդ և ֆիլմը այդպես էլ չթողարկվեց[8][9]։

Hot Milk and Pepper
խմբագրել

Օ’Քերոլը «RTÉ One» ալիքում հեռուստավիկտորինա է ներկայացրել, որի կատարողը երկար ժամանակ եղել է Ջերի Բրաունը[10][11]։

Mrs. Brown’s Boys
խմբագրել

1992 թվականին Օ’Քերոլը վարել է կարճ ռադիոներկայացում «Mrs. Browne’s Boys» անվանմամբ, և շուտով դրանից հետո նա գրել է չորս գիրք. «The Mammy», «The Granny», «The Chisellers» և «The Scrapper»: 1999 թվականին թողարկվել է «Ագնես Բրաուն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը եղել է Անժելիկա Հյուսթոնը։ Ֆիլմը ստեղծվել է «The Mammy» գրքի հիման վրա։ Օ’Քերոլը նաև սցենարի համահեղինակ է։ Այնուհետև նա որոշել է հավաքել իր ընտանեկան թատրոնը` Mrs. Browne’s Boys, և հագնվել է որպես կին, որպեսզի խաղա իր դերը, այնպես ինչպես դերասանուհիները կանացի զգեստը, որոնց նա սկզբնապես վարձել է, բայց նրանք չեն եկել։

1999 թվականից մինչև 2009 թվականը նա գրել և իրականացրել է հինգ պիես։ 2011 թվականից ներկայացումները գաստրոլներով հանգես են եկել ամբողջ Մեծ Բրիտանիայում։ 2011 թվականին նրա պիեսները վերածվել են հեռուստասերիալի («Browne» անունը կրճատել են որպես «Brown»): Դեռևս, 2011 թվականից 28 դրվագ եթեր է դուրս եկել երեք սերիայով, մի քանի հատուկ ծննդյան օրերի դրվագներ և մեկ ուղիղ եթեր, որը հեռարձակվել է 2016 թվականին «RTÉ One»-ում և «BBC One»-ում։ Mrs. Brown’s Boys D’Movie»-ն թողարկվել է 2014 թվականի հունիսի 27ին նշանավոր հաջողությունների է հասել Մեծ Բրիտանիայում, մնալով երկու շաբաթվա ընթացքում նախագծում մեկ համարի ներքո։ Սակայն, ֆիլմը ունեցել է և բացասական գնահատականներ, ինչ-որ մեկը ասել է, որ այդ ֆիլմը ծիծաղելի չէ, և ինչ-որ բան մոտ է «անտի-ծիծաղելի» բառին։ Օ’Քերոլի կինը, նրա քույրը` Էլիսը, նրա որդին` Դենին, և նրա դուստրը` Ֆիոնան, հայտնվել են «Mrs. Brown’s Boys»-ի դրվագներում[12]։

2015 թվականի հունվարին «BBC»ին խնդրել է Օ’Քերոլին մտածել է «էլի ինչ-որ բան», կապված այն բանի հետ, որ «Mrs Brown’s Boys»-ը դարձել է այդպես հաջողված։ Նա պատմել է «The Course» իր առաջին գրված պիեսի վերածումը հեռուստատեսային կատակերգության պլանների մասին։

Ընտանիք և անձնական կյանք

խմբագրել

Օ’Քերոլը ամուսնացել է 1977 թվականից մինչև 1999 թվականը Դորին Օ’Քերոլի հետ։ 2005 թվականին նա ամուսնացել է Ջենիֆեր Գիբնիի հետ։ Օ’Քերոլը ունի երեք երեխա. Դենին, Ֆիոնան և Էրիկը։ Օ’Քերոլի առաջին որդին` Բրենդոնը, մահացել է Սպինա բիֆիդայից, երբ նրան մի քանի օրական էր։

Օ’Քերոլի հայրական կողմից պապը` Փիթեր Օ’Քերոլը, յոթ երեխաների հայր և հայտնի հանրապետական։ Նա գնդակահարվել է 1920 թվականի հոկտեմբերի 16ին իր տանը` Դուբլինում` Մանոր Սթրիթում։ Իր որդիներից երկուսը կամավոր են եղել Իռլանդիայի Հանրապետության բանակում։ Միջադեպը ուսումնասիրվել է «Who do you think you are?» հեռուստասերիալում։ 2016 թվականի մարտին Օ’Քերոլը հայտնվել է «BBC2» ալիքում` «Brendan O’Carroll — My Family at War» վավերագրական ֆիլմում։ Ֆիլմը ուսումնասիրվել է իր երեք պապիկների` Լիամի, Ջեյմսի և Պադար Օ’Քերոլի մասնակցությամբ Իռլանդական ապստամբության (1916) ժամանակ[13][14][15]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Պայմանանշաններ
1996 Ֆուրգոն Վեսլի
1999 Ագնես Բրաուն Սիմուս, հարբեցող
1999 Անժելայի աճյունը Մարդը փաբում
2014 Տիկին Բրաունի տղաներ դ վեբ Ագնես Բրաուն և Պարոն Վոնգ
Հեռուստատեսություն
խմբագրել
Տարի Անվանում Դեր
2002-2008 Mrs Brown’s Boys The Original Series Ագնես Բրաուն
2004 Մաքսի և Փեդիի ճանապարհը ոչ մի տեղում Գնչու Ջոն
2011-ներկա ժամանակ Mrs. Brown’s Boys
Անգնես Բրաուն
2013 Անվտանգության ծառայությունների աշխատակիցները Ջիմի
2016
The Course Ջո Դելի
2017-ներկա ժամանակ All Round to Mrs. Brown’s
Ագնես Բրաուն
Թատրոն
խմբագրել
Տարի Անվանում Դեր
1999 Mrs Brown’s Last Wedding Ագնես Բրաուն
2002, 2012, 2014 Mrs Brown Rides Again
2017 2002, 2011-12, Good Mourning Mrs Brown
2007, 2013 For The Love of Mrs Brown
2009, 2015 How Now Mrs Brown Cow

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. McGreevy, Ronan (2011 թ․ ապրիլի 27). «Necessity the mammy of invention as O'Carroll's Mrs Brown is up for Bafta». The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  3. Profile Արխիվացված 2017-03-29 Wayback Machine, bbc.com; accessed 14 September 2015.
  4. «The man behind Mrs Brown's Boys speaks about his tragic loss». The Sun (անգլերեն). 2014 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  5. «Brendan O'Carroll profile». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. Ronan Kerr. «Brendan O'Carroll: The Stand Up Collection 4 DVD Box Set, Great Price, Free Delivery». Web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  7. Young, Richie (1997 թ․ հոկտեմբերի 3). «Movie Hat-Trick for Big-Shot Brendan». Irish Daily Mirror. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. Quigley, Maeve (2011 թ․ դեկտեմբերի 31). «I Wasn't an Actor but 2 Days before a Show the Guy Playing Rory Left. by Monday Night I Was in Front of 1,300 People; BROWN MRS ON HIS STAR TO FAME RISE». Irish Daily Mirror. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. Swords, Warren (2011 թ․ փետրվարի 6). «Mrs Brown's Debt; TV Comic Brendan O'Carroll Was Forced to Repay €150k He Owed to Clerical Abuse Victim - but Only after He Was Dragged into Court». Irish Mail on Sunday. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. Quigley, Maeve (2013 թ․ փետրվարի 17). «'I Am Mrs Browne's Boy!' SINGER GERRY SAYS HIS MUM INSPIRED PAL'S HIT SHOW». Irish Daily Mirror. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. Taylor, Richie (1998 թ․ մարտի 23). «I'LL PAY BACK Pounds 2M DEBT; Comic O'Carroll's Cash Pledge». Irish Daily Mirror. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. Profile Արխիվացված 2017-07-11 Wayback Machine, cineworld.co.uk; accessed 28 September 2015.
  13. Smith, Patrick.
  14. Brendan O’Carroll profile Արխիվացված 2014-09-03 Wayback Machine, thegenealogist.co.uk; accessed 13 September 2015.
  15. «Brendan O’Carroll: Comic says 1916 Easter Rising lessons 'not learned'» Արխիվացված 2016-11-26 Wayback Machine, bbc.co.uk; accessed 18 March 2016.