Բրասաի (ֆր.՝ Brassaï, իսկական անունը՝ Դյուլա Հալաս, հունգ.՝ Gyula Halász, 9 սեպտեմբերի, 1899, Բրասո, հարավարևելյան Տրանսիլվանիա, Ավստո-Հունգարիա8 հուլիսի, 1984, Էզ, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա), հունգարացի և ֆրանսիացի լուսանկարիչ[8], նկարիչ և քանդակագործ, վավերագրական լուսանկարչության ներկայացուցիչներից մեկը։

Բրասաի
ֆր.՝ Brassaï
Ծնվել էսեպտեմբերի 9, 1899(1899-09-09)[1][2][3][…]
ԾննդավայրԲրաշով, Ռումինիա[4]
Վախճանվել էհուլիսի 8, 1984(1984-07-08)[5] (84 տարեկան)
Մահվան վայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[6] և  Հունգարիա
ԿրթությունՀունգարիայի գեղարվեստի համալսարան (1919)[7]
Մասնագիտությունլուսանկարիչ, գրող, քանդակագործ, նկարազարդող և նկարիչ
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ՀայրGyula Halász?
ԱմուսինGilberte Brassaï?
 Brassaï Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դյուլա Հալասը ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 9-ին։ Հայրը եղել է հունգարացի և դասավանդել է գրականություն, իսկ մայրը եղել է հայուհի։ Դյուլա Հալասը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ապա սովորել է Բուբապեշտի գեղարվեստի ակադեմիայում (1918-1919) ու Բեռլինի Ակադեմիական բարձրագույն դպրոցում (1921-1922): 1924 թվականին բնակություն է հաստատել Փարիզի Մոնպառնաս թաղամասում, վերցրել Բրասաի կեղծանունը, որ կազմել է իր հայրենի քաղաքի անվան հիման վրա («Brassaï» բառացի թարգմանաբար նշանակում է «Բրասոյից»)։

Բրասաին ծաոթացել է Հենրի Միլլերի, Ժակ Պրևերի, Լեոն-Պոլ Ֆարգի հետ։ Ֆրանսերեն է սովորել Մարսել Պրուստի գրքերով։

Արվեստ խմբագրել

Սկզբում աշխատել է որպես գրաֆիկ, գեղանկարիչ և քանդակագործ, մոտ է եղել Փարիզյան դպրոցին։ Անդրե Կերտեսի ու նրա աշխատանքների հետ (1926) ծանոթանալուց հետո սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ Հրատարակել է «Գիշերային Փարիզ» (1932) ալբոմը, որ նրան ճանաչում է բերել։ 1932 թվականից հաճախ է նկարել Պիկասոյի աշխատանքները՝ փաստացիորեն ստեղծելով նրա ստեղծագործության տարեգրությունը լուսանկարների միջոցով։ Մի կողմից իր լուսանկարները տպագրել է Ժորժ Բատայի ավանգարդային սյուրռեալիստական «Մինոտավր» ամսագրում, մյուս կողմից՝ «Լայֆի» էջերում։ Ստեղծել է իր ժամանակակիցների՝ Պիկասոյի, Դալիի, Անրի Մատիսի, Ալբերտո Ջակոմետիի, Անրի Միշոյի, Ժան Ժենեի և այլոց լուսանկարների պատկերասրահ։

  Արտաքին պատկերներ
  Բրասաիի քարտը, 1924


Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լուսնակարչությունը սահմանափակելու պատճառով կրկին սկսել է զբաղվել կերպարվեստով։ Հրատարակել է երեսուն լուսանկարներ ներառող ալբոմ (1945) Ժ. Պրևերի տեքստով, 1947 թվականին ձևավորել է ֆոտոպաննո, որ ստեղծվել էր «Ռանդևու» բալետի (Սառա Բեռնարի թատրոն) լիբրետոյի հիման վրա, որ գրել էր Պրևերը։ Պատերազմից հետո շատ է ճանապարհորդել որպես «Harper’s Bazaar» ամսագրի աշխատակից։ Հրատարակել է «Մարիայի պատմությունը» (1949), «Բառերը, որ կախված են օդում» (1977) արձակ գրքերը, «Պիկասոյի քանդակները» (1948), «Տոն Սևիլիայում» (1954), «Բրասայի գրաֆիտիները» (1961), «Զրույցներ Պիկասոյի մասին» (1964), «30-ական թվականների գաղտնի Փարիզը» (1976), «Հենրի Միլլեր» (1975), «Իմ կյանքի նկարիչները» (1982) ալբոմներն ու հուշերի գրքերը, ինչպես նաև մենագրություն Պրուստի արվեստի վրա լուսանկարչական արվեստի թողած ազդեցության մասին (հրատարակվել է 1997 թվականին)։ Նկարազարդել է Անդրե Բրետոնի, Բենժամեն Պերեի գրքերը։

Ճանաչում խմբագրել

1974 թվականին դարձել է Արվեստի ու գրականության շքանշանի ասպետ, 1976 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ 1978 թվականին Փարիզում ստացել է Ազգային մեծ մրցանակ լուսանկարչության բնագավառում։ 2000 թվականին Ժորժ Պոմպիդի կենտրոնում տեղի է ունեցել Բրասաիի 450 աշխատանքների ցուցահանդես։

2012 թվականին Մոսկվայի Մուլտիմեդիա Արտ թանգարանում տեղի է ունեցել Բրասաիի աշխատանքների առաջին մեծ ցուցահանդեսը, որ ընդգրկել է նրա ստեղծագործության բոլոր ոլորտներն ու կոչվել է «Ретроспектива»[9]:

Մատենագրություն խմբագրել

  • Brassaï. Sculptures, tapisseries, dessins, catalogue de l'exposition galerie Verrière, Paris [22 mars-24 avril 1972], Lyon [mars 1973].
  • Brassaï. Notes et propos sur la photographie, exposition du musée national d'art moderne-Centre de création industrielle, présentée au Centre Pompidou (Paris), 19 avril au 26 juin 2000 (ISBN 2-84426-044-6).
  • Agnès de Gouvion Saint-Cyr, Brassaï en Amérique, Flammarion, coll. « Photographies », 2011, 168 p. (ISBN 978-2081254329).
  • Serge Sanchez, Brassaï. Le promeneur de nuit, Éditions Grasset, coll. « Littérature Française », 2010, 416 p. (ISBN 978-2246728412) ; Éditions France-Loisirs, 2012.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brassaï (նիդերլ.)
  2. Encyclopædia Britannica
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #118839233 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. http://www.mke.hu/about/hallgatoi_adatbazis.php/h
  8. Брассаи / А. Н. Лаврентьев // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая Российская энциклопедия, 2006. — С. 168. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  9. «Ретроспектива»

Գրականություն խմբագրել

  • Krauss R. Les noctambules//Krauss R. Le Photographique. Paris: Macula, 1990, p. 138-153
  • Sayag A., Lionel-Marie A., Aillagon J.-J.Brassaï: the monograph. Boston: Little, Brown and Company, 2000
  • Gautrand J.-C. Brassai: 1899—1984: Brassai’s universal art. Köln; London: Taschen, 2004
  • Poirier D.E. Brassai: an illustrated biography. Paris: Flammarion; London: Thames & Hudson, 2005

Արտաքին հղումներ խմբագրել

  • [https://web.archive.org/web/20170305194153/http://photo.far-for.net/content.php?r=36&p=40 Արխիվացված 2017-03-05 Wayback Machine Լուսանկարի զարգացման պատմություն. Դյուլա Հալաս - Բրասայ] (ռուս.)
  • Բրասաիի էջը Լուսանկարի վարպետների կայքում (ֆր.)
  • Из книги «Генри Миллер. Портрет в полный рост» (ռուս.)
  • Шаталов А. (13.8.2012). «Золотое дно. Фотопоэзия Брассая». The New Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրասաի» հոդվածին։