Հունգարիայի գեղարվեստի համալսարան

Հունգարիայի գեղարվեստի համալսարան (հունգ.՝ Magyar Képzőművészeti Egyetem), գեղարվեստի առաջնային դպրոց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Հիմնադրվել է 1871 թվականին որպես «Հունգարիայի նկարչության թագավորական դպրոց» (հունգ.՝ Magyar Királyi Mintarajztanoda2001 թվականից կոչվում է Հունգարիայի գեղարվեստի համալսարան։

Հունգարիայի գեղարվեստի համալսարան
հունգ.՝ Magyar Királyi Mintarajztanoda és Rajztanárképezde, հունգ.՝ Magyar Királyi Képzőművészeti Főiskola, հունգ.՝ Magyar Képzőművészeti Főiskola և հունգ.՝ Magyar Képzőművészeti Egyetem
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1871
ՌեկտորEszter Radák?[1]
Երկիր Հունգարիա
Կայքmke.hu
 Hungarian University of Fine Arts Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մինչև 19-րդ դարի կեսերը հունգարացի արվեստագետները արվեստ ուսանել են արևմտաեվրոպական ակադեմիաներում։ 1861 թվականին հիմնադրված Հունգարիայի գեղարվեստի ազգային ընկերությունը (Országos Magyar Képzőművészeti Társulat) նախաձեռնել է Հունգարիայում ստեղծել գեղարվեստի դպրոց։ Այս շարժման շնորհիվ 1871 թվականին բացվել է Հունգարիայի նկարչության թագավորական դպրոցը և Արվեստի ուսուցիչների քոլեջը (Magyar Királyi Mintarajztanoda és Rajztanárképezde)։ Համալսարանի ներկայիս շենքը կառուցվել է 1877 թվականին ճարտարապետներ Ալայոշ Ռոշերի և Ադոլֆ Լանգի նախագծով։

Հետագա գործունեության ընթացքում դպրոցում մշակել են ծրագրային դասընթացներ ոչ միայն նկարիչների և քանդակագործների համար, այլ նաև նկարիչ-վարպետների, խճանկար և գոբելեն ստեղծողների, բեմադրիչ դիզայներների, ռեստավրատորների համար։ Հունգարիայի գեղարվեստի համալսարանում դասավանդել են հայտնի արվեստագետներ, այդ թվում՝ նկարիչներ Կառոլի Ֆերենցին, Յանոշ Վասարին, Վիկտոր Օլգյային, Ռոբերտ Բերենին, Յանոշ Կմետին, Օուրել Բեռնաթը, Գեզա Ֆոնյին, Ենո Բարչային, Գյուլա Հինցը և Կարոլի Կոֆան, քանդակագործ Բենի Ֆերենցին և այլք։

Բաժիններ խմբագրել

  • Կերպարվեստի տեսության ծրագիր
  • Վիզուալ կրթական ծրագիր
  • Բեմանկարչության ծրագիր
  • Ինտերմեդիա ծրագիր
  • Լոնսերվացման ծրագիր
  • Գրաֆիկական դիզայնի ծրագիր
  • Փորագրություն ծրագիր
  • Քանդակի ծրագիր
  • Նկարչության ծրագիր
  • Դոկտորական ծրագիր

Ցուցահանդեսներ խմբագրել

«Barcsay» սրահում ցուցադրվում են ուսանողների և օտարերկրացիների արվեստի գործերը։ Ցուցադրությունների համար կա նախատեսված ևս 4 փոքր սրահ (Barcsay-terem)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի գեղարվեստի համալսարան» հոդվածին։