«Նա բռնվեց» (ռուս.՝ «Он попался!»), խորհրդային նկարված մուլտֆիլմ ստեղծված Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից 1981 թվականին, արկածային ֆիլմ-հեքիաթ երեխաների համար[1]։ Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են կուղբը, սկյուռը, մկնիկը և գորշուկը փրկում նապաստակին արջից։ 1983 թվականին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը ՝ «Բռնվեց նա, որ կծում էր»։

Նա բռնվեց
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ՀնչյունավորումԼյուդմիլա Գնիլովա, Կլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա և Ռոգվոլդ Սուխովերկո
Բեմադրող նկարիչՍվետոզար Ռուսակով
ԵրաժշտությունԻգոր Եֆրեմով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն607 վայրկյան
ՍիկվելԲռնվեց նա, որ կծում էր
Թվական1981

Սյուժե խմբագրել

Սկյուռը վազում է կուղբի մոտ՝ գոռալով, թե նապաստակը բռնվել է, արջը նրան տանում է իր որջ, և իրենք պետք է փրկեն նրան։ Գորշուկը վախենում է արջից, բայց չնայած դրան, գնում է օգնելու նապաստակին։ Նրանք գնում են կուղբի մոտ և կանչում իրենց հետ։ Կուղբը հարցնում է. «Գուցե նա ի՞նքն է մեղավոր»։ Կարճատև վեճից հետո կուղբը գնում է նրանց հետ։ Նրանց է փորձում միանալ նաև մկնիկը, բայց նրան թույլ չեն տալիս։ Ընկերները երկար քայլում են անտառով, մոտենում որջին և նայում պատուհանից։ Պարզվում է, որ արջը հյուր է կանչել նապաստակին թեյ խմելու։ Այդ ժամանակ վառարանի խողովակից դուրս է նետվում մկնիկը՝ գոռալով՝ «Մի՛ մոտեցիր»։ Բոլորը ծիծաղում են, և արջը նրանց հրավիրում է թեյ խմելու։

Ստեղծողներ խմբագրել

Ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Սցենարիստ Գրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչ Սվետոզար Ռուսակով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Արսենտև, Օլգա Օռլովա, Վլադիմիր Զարուբին, Օլեգ Կոմարով, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Լիխաչյով
Օպերատոր Սվետլանա Կոշչեևա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
Կոմպոզիտոր Իգոր Եֆրեմով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Ելենա Նիկիտկինա
Դերերը հնչյունավերել են

Լյուդմիլա Գնիլովա (Սկյուռիկ),
Կլարա Ռումյանովա (Կուղբ, Մկնիկ, Նապաստակ),
Մարիա Վինոգրադովա (Գորշուկ),
Ռոգվոլդ Սուխովերկո (Արջ)

Թողարկում DVD-ով խմբագրել

Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Ուրախ արկածներ» («Весёлые приключения»), «Սոյուզմուլտֆիլմ», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Ճանապարհորդ գորտը» (ռուս.՝ «Лягушка-путешественница», 1965), «Խոմայի արկածները» (ռուս.՝ «Приключения Хомы», 1978), «Մեկ սիսեռ, երկու սիսեռ» (ռուս.՝ «Раз — горох, два — горох», 1981), «Սարսափելի պատմություն» (ռուս.՝ «Страшная история», 1979), «Նա բռնվեց» (1981), «Բռնվեց նա, որ կծում էր» (ռուս.՝ «Попался, который кусался», 1983), «Ջրի վրա» (ռուս.՝ «На воде», 1986), «Արկածներ լաստի վրա» (ռուս.՝ «Приключение на плоту», 1981)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Вячеслав Котёночкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն խմբագրել

  • Остер Григорий Гирлянда из малышей. — М.: АСТ, 2005. — 56 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-030987-2 . .

Բովանդակություն՝ «Շղթա երեխաներից» (ռուս.՝ «Гирлянда из малышей»), «Կապիկներն ու կողոպտիչները» (ռուս.՝ «Обезьянки и грабители»), «Նա բռնվեց», «Բռնվեց նա, որ կծում էր» (ռուս.՝ «Попался, который кусался»

Արտաքին հղումներ խմբագրել