Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր

Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր կամ Անհետ կորածների օր, նշվում է ամեն տարի՝ օգոստոսի 30-ին։ Հռչակվել է՝ հանրության ուշադրությունը հրավիրելու այն ձերբակալված անձանց ճակատագրի վրա, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ նրանց հարազատների և/կամ օրինական ներկայացուցիչների համար։

ՊատմությունԽմբագրել

1983 թվականին «Ձերբակալվածների-անհետացածների ազգականների ասոցիացիայի լատինաամերիկյան ֆեդերացիայի» (Federación Latinoamericana de Asociaciones de Familiares de Detenidos-Desaparecidos, FEDEFAM) կողմից ընդունվել է ամսաթիվը հռչակելու մասին նախաձեռնություն[1]։ Ֆեդերացիան ստեղծվել է 1981 թվականին Կոստա Ռիկայում և համարվում է ոչ կառավարական կազմակերպություն, որի նպատակն է օգնել այն տեղական և տարածաշրջանային խմբերին, որոնք ակտիվորեն պայքարում են Լատինական ամերիկայի մի շարք երկրներում գաղտնի բանտային կալանքի, բռնի անհետացումների և առևանգումների դեմ։

ՆկարագրությունԽմբագրել

Գաղտնի բանտարկության դեմ պայքարը համարվում է մի շարք միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների իրավապաշտպան գործունեության և մարդասիրական օգնության ոլորտի կարևոր մասը, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, «Amnesty International» և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների։

Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը հնարավորություն է ևս մեկ անգամ լուսաբանելու այդ կազմակերպությունների աշխատանքը, բարձրացնելու հանրության իրազեկությունը, կոչ անելու նվիրատվությունների և կամավորների աշխատանքի։

Այդ կազմակերպությունների շարքում առանձնահատուկ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որն ունի հատուկ արտոնություններ իր ոչ պետական ինքնավար կարգավիճակի և չեզոքության խստագույն քաղաքականության։ Որոշ դեպքերում ԿԽՄԿ-ն համարվում է միակ կազմակերպությունը, որը կարողանում է կապ հաստատել բանտարկյալների որոշակի խմբերի հետ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել նրանց հետ շփման և նրանց բժշկական օգնության վերահսկման նվազագույն մակարդակը։ Հաճախ ԿԽՄԿ-ից ստացված հաղորդագրությունները ձերբակալված անձի ճակատագրի մասին հարազատների և մտերիմների միակ ինֆորմացիան են։

Զինված հակամարտությունների արդյունքում կալանքի տակ գտնվող անձանց այցերը և նրանց ընտանիքների հետ շփումը վերականգնելու և պահպանելու հնարավորություն ընձեռելը ԿԽՄԿ-ի մանդատի կարևոր մասն է[2]։ Սակայն կորածներ կամ անհետ կորածներ հասկացությունը դուրս է բռնի անհետացման զոհերի շարքից։ Վերջինս ներառում է բոլոր այն մարդկանց, ում ընտանիքները կորցրել են նրանց հետ կապը հակամարտությունների, բնական աղետների կամ այլ ողբերգությունների արդյունքում։

Գաղտնի կամ անորոշ հանգամանքներում ազատազրկումը մարդու իրավունքների, իսկ զինված հակամարտության դեպքում՝ նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992 թվականի դեկտեմբերի 18-ի 47/133 բանաձևով հռչակագիր է ընդունել բոլոր անձանց բռնի անհետացումներից պաշտպանելու մասին[3]։

Աշխարհի շատ երկրներում կան անհայտ հանգամանքներում անհետացած տասնյակ հազարավոր մարդիկ։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հարկադիր կամ բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խումբը նման երկրների թիվը գնահատում է քառասունվեց[4]։

2008 թվականի օգոստոսի 30-ին բռնի անհետացումների դեմ միջազգային կոալիցիան, որը միավորում է ամբողջ աշխարհից ընտանիքի անդամների և իրավապաշտպան կազմակերպությունների, ներդրել է իր ջանքերը՝ անցկացնելու գլոբալ միջոցառում՝ ի նպաստ մարդկանց բռնի անհետացումից պաշտպանելու համար 2006 թվականին ընդունված միջազգային կոնվենցիայի ավելի լայն վավերացմանը[5]։

ԾանոթագրություններԽմբագրել