Անձի անձեռնմխելիություն

մարդու իրավունք

Անձի անձեռնմխելիություն, մարդու հիմնական և անօտարելի անձնական իրավունքներից։ Ենթադրում է կամայականության անթույլատրելիութ­յուն ճնշամիջոցների կիրառման ժամա­նակ։ Անձի անձեռնմխելիությունը երաշխավորված է հետևյալ դեպ­քերում՝

  • հանցակազմը պետք է հաս­տատվի օրենքով
  • կալանքի որոշումը կարոդ է գանգատարկվել դատարան, և կալանքի առավելագույն ժամկետը սահմանվում է օրենքով (առանց դատա­րանի որոշման)
  • կալանավորումը կա­րող է տրվել միայն դատարանի որոշմամբ
  • մարդն ազատազրկման պետք է դատապարտվի միայն այն դեպքում, երբ նրա մեդավոլաւթյունը հաստատվում է օրենքով սահմանված կարգով իրակա­նացված քննությամբ եւ դատավարութ­յամբ։

Անձի անձեռնմխելիությունը, ինչպես և մասնավոր Լքան­քի անձեռնմխելիությունը, ամ­րագրված է ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում և միջազգային իրավական փաստաթղ­թերում, մասնավորապես, մարդու իրա­վունքների համընդհանուր հռչակագրում։ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրում (հ. 9). Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտ­պանության մասին կոնվենցիայում (հ. 5)։

Հայաստանի Հանրապետությունում անձի ան­ձեռնմխելիությանը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ըստ որի մար­դուն չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով։ Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով (հ. 18)։ Անձի անձեռնմխելիության իրա­վունքի պաշտպանության կարևորագույն սահմանադրական երաշխիք է նաև անմեղության կանխավարկածը, ինչպես և քրեական պատասխանատ­վության նախատեսումը ակնհայտ ապօ­րինի կալանավորման կամ ձերբակալ­ման համար։

Աղբյուրներ խմբագրել

  • Է․ Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
  • А․ Б. Барихин, "Большой юридический словарь", 2002, Москва
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 427