Լոթայ Ցերինգ (ձոնգքհա՝ བློ་གྲོས་ཚེ་རིང, մայիսի 10, 1969(1969-05-10), Թհիմփհու, Բութան[1][2]), բժշկական կրթությամբ բութանցի քաղաքական գործիչ, որն այժմ երկրի վարչապետն է[3][4], այդ պաշտոնին է 2018 թվականի նոյեմբերի 7-ից։ 2018 թվականի մայիսի 14-ից եղել է Բութանի միացյալ կուսակցությունների նախագահը` Բութանի ազգային ասամբլեայի 2018 թվականին կայացած ընտրություններում ամենաշատ ձայներն ստանալու արդյունքում[5][6]։

Լոթայ Ցերինգ
ձոնգքհա՝ བློ་གྲོས་ཚེ་རིང
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1969(1969-05-10) (54 տարեկան)
ԾննդավայրԹհիմփհու, Բութան
Քաղաքացիություն Բութան
Մայրենի լեզուձոնգքհա
ԿրթությունԴաքքայի համալսարան, University of Canberra?, Mymensingh Medical College?, Bangabandhu Sheikh Mujib Medical University? և Sherubtse College?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, վիրաբույժ և բժիշկ
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Bhutan? և Member of the National Assembly of Bhutan?
ԿուսակցությունDruk Nyamrup Tshogpa?
Ստորագրություն
Изображение автографа
 Lotay Tshering Վիքիպահեստում

Կյանքի և կրթության վաղ շրջան խմբագրել

Ծնվել է 1969 թվականին, Տխիմպխու նահանգի Դալուխա ավանի Մևանգ գյուղում[1], հասարակ ընտանիքում[2][7]։

Կրթությունը ստացել է Պունախի միջնակարգ դպրոցում և Շերուբցե ուսումնարանում։ Այնուհետև սովորել է Բանգլադեշի Դաքքայի համալսարանին կից Մայմանսինգխ բժշկական ուսումնարանում, 2001 թվականին դառնալով գիտությունների բակալավր[2]։ 2007 թվականին Վիսկոնսին նահանգի (ԱՄՆ) բժշկական ուսումնարանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության շնորհիվ ուրոլոգիա է ուսումնասիրել։ Բութան վերադառնալուց հետո եղել է երկրի միակ գործող ուրոլոգը[8]։ 2010 թվականին Սինգապուրի ընդհանուր մասնագիտական հիվանդանոցում և Ճապոնիայի Օկայամա համալսարանում էնդոուրոլոգիայի դասնթացների է մասնակցել։ 2014 թվականին Ավստրալիայի Կանբերայի համալսարանում ստացել է աշխատանքի կառավարման մագիստրոսի աստիճան[8]։

Անձնական կյանք խմբագրել

Լոթայ Ցերինգը ամուսնացած է, ունի երկու դուստր։ Մոնգարա իվանդանոցում աշխատելու ժամանակ որդեգրել է մեկ աղջիկ և մեկ տղա[2]։

Մասնագիտական կարիերա խմբագրել

Լոթայ Ցերինգը Տխիմպխուի ազգային հոսպիտալում աշխատել է որպես վիրաբույժ[9], նաև 11 տարի եղել է ուրոլոգիայի խորհրդատու Տխիմպխույի ազգային հոսպիտալում[8]։ Թագավորական քաղաքացիական ծառայության հանձնաժողովին վճարել է մոտ 6,2 միլիոն նգուլտրում քաղաքականությամբ զբաղվելու համար և թողել է բժշկությունը[2]։

Քաղաքական կարիերա խմբագրել

2013 թվականին մասնակցել է Բութանի ազգային ասամբլեայի ընտրություններին, բայց իրենց կուսակցությունը չի անցել հաջորդ փուլ[9]։ 2018 թվականին Լոթայ Ցերինգը ստացել է 1155 ձայն և ընտրվել է Բութանի միացյալ կուսակցությունների նախագահ` խորհրդարանական ընտրություններից ընդամենը 5 ամիս առաջ[10]։

2018 թվականին Բութանի ազգային ասամբլեայում ընտրվել է որպես Բութանի միացյալ կուսակցությունների ներկայացուցիչ հարավային Տխիմպխույի շրջանից և ստացել է 3662 ձայն[11]։ 2018 թվականի մայիսի 14-ին իր կուսակցությունը առաջին անգամ է հայտնվել Ազգային ասամբլեայում, ստանալով առավելագույն տեղերը, իսկ Լոթայ Ցերինգը դարձել է երկրի վարչապետ[12][13]։

Վարչապետ խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 7-ին վարչապետի պաշտոնում փոխարինել է Ցերիգ Տոբգային և որպես Բութանի ժողովրդավարության կողմից ընտրված վարչաապետ անցել է երդման արարողությունը[14][15][16]։ 2018 թվականի դեկտեմբերի 27 ին երեք օրով այցելել է Հնդկաստան, որն էլ եղել է իր առաջին արտասահմանյան ուղևորությունը վարչապետի պաշտոնում[17][18]։ 2018 թվականի նոյեմբերի 3-ին Լոթայ Ցերինգը նախարարների աշխատասենյակում նշանակումներ է հայտարարել[19]։

Մրցանակներ խմբագրել

  • 1991 թվականին պարգևատրվել է հայր Ուիլյամ Մակեյի ոսկե մեդալով` Շերուբցեում ունեցած ակադեմիական հաջողությունների համար[2][8]։
  • 2005 թվականին Դալայ լամա XIV-ը պարգևատրել է «Կարեկցանքի անսխալ հերոս» պարգևը[2][8]։
  • 2017 թվականին թագավոր Ջիգմե ԿԽեսար Նամգյալ Վանգչուկի կողմից պարգևատրվել է Druk Thuksey շքանշանով` «մեր թագավորին, մեր երկրին և մեր ժողովրդին անձնուրացաբար ծառայելու համար»[2][8]։
  • 2018 թվականին Ջիգմե ԿԽեսար Նամգյալ Վանգչուկի թագավորի կողմից կաբնի է ստացել[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Bhutan 2018 Elections». www.peldendrukpa.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «The persuasive president – KuenselOnline». www.kuenselonline.com.
  3. «Dr Lotay Tshering is the prime minister candidate». www.kuenselonline.com. 2018 թ․ հոկտեմբերի 23.
  4. «Narendra Modi congratulates newly elected PM of Bhutan». Hindustan Times. 2018 թ․ հոկտեմբերի 19.
  5. «DNT elects Dr. Lotay Tshering as President and Dasho Sherub Gyeltshen as Vice President - BBS». BBS (անգլերեն). 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Ready to lead DNT, says Dr Lotay Tshering – KuenselOnline». www.kuenselonline.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «DNT cannot be stronger than 2018's team».
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «12 Things To Know About Bhutan's New Prime Minister Dr Lotay Tshering». bhutantimes.com.
  9. 9,0 9,1 Chaudhury, Dipanjan Roy (2018 թ․ հոկտեմբերի 20). «Centre-left DNT win may strengthen India-Bhutan relations». The Economic Times.
  10. «DNT elects Dr. Lotay Tshering as President and Dasho Sherub Gyeltshen as Vice President». 2018 թ․ մայիսի 14.
  11. «North and South Thimphu ayes for DNT – KuenselOnline». Kuenselonline.com. 2018 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. «DNT confirms Dr Lotay Tshering as its PM nominee». 2018 թ․ հոկտեմբերի 23.
  13. «Bhutan chooses new party to form government». Times of India.
  14. «Dr Lotay Tshering sworn in as Bhutan's new prime minister». The New Indian Express. 1954 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. «Lotay Tshering sworn in as Bhutan's new prime minister - Xinhua | English.news.cn». Xinhuanet.com. 2017 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. «New PM's Cabinet inaugurated in Bhutan». English.kyodonews.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. «Maiden foreign tour: Bhutan PM Lotay Tshering arrives in India». 2018 թ․ դեկտեմբերի 27.
  18. «Bhutanese PM Lotay Tshering arrives in India on maiden foreign visit». WION.
  19. «Bhutan's Newly Elected Prime Minister Lotay Tshering Unveiled The 10 Cabinet Ministers On 3 November 2018». www.bhutantimes.com.
  20. «His Majesty confers Dakyen to PM, appoints ministers and grants Orange Kabney to Speaker, OL - BBS». 2018 թ․ նոյեմբերի 7.