Հիմնադրել են Բաքվի, Դերբենդի, Մուսկարի գավառներից և Ղարաբաղից գաղթած հայերը[2], Հին Մաջառ բնակավայրի տեղում։ Կայսերական հրովարտակով քաղաքին հատկացվել է 12 հազար դեսյատին հող, բնակիչները 10 տարով ազատվել են պետական հարկերից, զինվորական ծառայությունից։ Բնակչությունը զբաղվել է հիմնականում երկրագործությամբ և գինեգործությամբ։ 1830 թվականին ունեցել է 60 տուն հայ բնակիչ և փայտաշեն եկեղեցի։ Քաղաքի բնակչությունն ստվարացել է 19-րդ դարի կեսին, երբ այնտեղ են տեղափոխվել մեծ թվով հայեր՝ Ղգլարի և Մոզդոկիգավառներից։ Ռուսականկառավարությունը քաղաքին շնորհել է նոր արտոնություններ, այդ թվում՝ հայկական դատարան ստեղծելու իրավունք։ 1861 թվականին ունեցել է 3 հազար բնակիչ (480 տուն), գործել են երկու եկեղեցի։ 19-րդ դարի վերջին քաղաքի հայ համայնքը (կազմել է բնակչության մոտ 99 %-ը) առևտրական, հոգևոր և մշակութային սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի մյուս հայկական գաղթավայրերի և Հայաստանի հետ։
Քաղաքում բացվել են արական (1872) և իգական (1892) դպրոցներ, որոնցում սովորել են մոտ 100 աշակերտ։ Արական դպրոցին կից հիմնվել է գրադարան-ընթերցարան։ Հայ համայնքը գոյատևել է մինչե 1920-ական թվականների վերջը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 203)։