Գիա Բուգաձե
Գիա Բուգաձե (վրաց.՝ გია ბუღაძე), սեպտեմբերի 24, 1956, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ժամանակակից նկարիչ։
Գիա Բուգաձե վրաց.՝ გია ბუღაძე | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | գեղանկարչություն գրաֆիկա որմնանկարներ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Զավակներ | Լաշա Բուգաձե |
Gia Bugadze Վիքիպահեստում |
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը (2003-2012)։
Կենսագրություն
խմբագրելԳիա (Գիորգի) Բուգաձեն ծնվել է 1956 թվականին, Թբիլիսիում, բժիշկների ընտանիքում։ Արվեստի նկատմամբ հետաքրքրությունը ի հայտ է եկել դեռևս վաղ հասակից։ Նախնական կրթություն ստացել է Պիոներների և աշակերտների պալատում, այնուհետև՝ Նիկոլաձեի անվան ինստիտուտում, 1977–1981 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստի ֆակուլտետում՝ Գիորգի Տոտիբաձեի և Կոկի Մախարաձեի դասարանում։ 1985 թվականին սովորել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայում՝ Ուշա Ջափարաձեի մոտ։
Ստեղծագործություններ
խմբագրելԳիա Բուգաձեին հռչակ բերեց «Քարթլիի կյանքը» գեղանկարների շարքը, որից հետո նա սկսեց ներկայանալ դիցաբանական կերպարներով։ Որմնանկարներում արտացոլվում է նրա երևակայական շրջանակը, որից ծնվում են մեծածավալ ստեղծագործություններ։ 2010 թվականին Բաթումում նա ստեղծեց «Ծովային գիշերօթիկ դպրոց» կամարը։
Նրա մեծամասշտաբ որմնանկարները զարդարում են հոգևոր և աշխարհիկ շինությունները՝
- Բեռլինի Մարտին Լյութերի եկեղեցի
- Փարիզի Սուրբ Նինո վրացական եկեղեցի
- Թբիլիսիի պետական համալսարանի գրադարանը և համաժողովների դահլիճը
- Իլիի պետական համալսարանի, Վրաստանի տեխնիկական համալսարանի համաժողովների դահլիճները
- Քաղաքապետարանի շենքը
- Վրաստանի պառլամենտի «Թագավորական պալատը»
- Վրաստանի արդարադատության նախարարության սրահը
- Կլաուդիո Բերլինջիերի բնակարանը Հռոմում
- Լուիզիանայի պետական համալսարանի «Խոսքի ազատության սրահը»
- Թբիլիսիի գեղարվեստական վահանակը
Մրցանակներ
խմբագրել- Վրաստանի նկարիչների միության տարվա լավագույն մրցանակ, 1985
- Կանի միջազգային փառատոնի լավագույն ազգային հավաքածու մրցանակ Ֆրանսիայի նախագահի կողմից, 1990
- Յակով Գոգեբաշվիլու մեդալ, Վրաստանի ուսուցիչների ասոցիացիա, 1993
- Անտոնի Բ կաթողիկոսի շքանշան
- Իվան Ջավախիշվիլիի անվան մեդալ, Թբիլիսիի պետական համալսարան, 2001
- «Կարոլուս Մագնուս» մեդալ (2002, Վատիկան)
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Անի Կիդիաշվիլի, արվեստի պատմաբան
- Զավակներ՝ Նինո Բուգաձե, ճարտարապետ և Լաշա Բուգաձե, գրող, դրամատուրգ, նոր վրացական մշակույթի ներկայացուցիչ
Գրականություն
խմբագրել- თბილისის სახელმწიფო სამხატვრო აკადემია (The Tbilisi State Academy of Arts). Tbilisi 2011.ISBN 978-9941-0-3304-9.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիա Բուգաձե» հոդվածին։ |