Բորիս Իպոլիտովիչ Տրուսևիչ (բելառուս․՝ Барыс Іпалітавіч Трусе́віч, հուլիսի 24 (օգոստոսի 5), 1892, Վիտեբսկ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1961(1961-11-14), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային թերապևտ, Բելառուսի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1956, թղթակից անդամ՝ 1953 թվականից)։ Բժշկական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1934)։ Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ (1946)։

Բորիս Տրուսևիչ
Ծնվել էհուլիսի 24 (օգոստոսի 5), 1892
ԾննդավայրՎիտեբսկ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 14, 1961(1961-11-14) (69 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1916)[1]
Մասնագիտությունբժիշկ, համալսարանի դասախոս, head of laboratory, medical administrator, թերապևտ, chief physician և ամբիոնի վարիչ
Կոչումպրոֆեսոր[2] և Academician of the Byelorussian SSR Academy of Sciences?[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (1943)
ԱշխատավայրԲելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ, Մինսկի պետական բժշկական համալսարան, Q25536448?, Բելառուսի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիա, Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ, City hospital № 1 named after N.A. Semashko?, Սամարղանդի պետական բժշկական ինստիտուտ և Դուշանբեի բժշկական ինստիտուտ
Պաշտոնlist of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1955–1959)?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Բելոռուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր և [1]

Կենսագրություն խմբագրել

Բորիս Իպոլիտովիչ Տրուսևիչը ծնվել է Վիտեբսկում՝ ծառայողի ընտանիքում։ Սովորել է Մոզիրի գիմնազիայում։ 1910 թվականին ավարտել է գիմնազիա Կիևում։ 1916 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, ռազմական բժիշկ (1916-1918)։ 1918-1928 թվականներին աշխատել է Կիևի և Դոնի Ռոստովի բժշկական հաստատություններում՝ զուգահեռաբար զբաղվելով գիտական հետազոտություններով։ 1928 թվականից աշխատել է Մինսկում. նախ որպես ասիստենտ, այնուհետև՝ Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի (1930-ից՝ Բելառուսի բժշկական ինստիտուտ) դոցենտ, 1934 թվականից՝ 2-րդ թերապևտիկ կլինիկայի վարիչ, միևնույն ժամանակ՝ Մինսկի բժշկական ինստիտուտի վարակիչ հիվանդություններ ամբիոնի վարիչ[3]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գտնվել է տարհանման մեջ` 1941-1943 թվականներին ղեկավարելով Սամարղանդի, ապա Ստալինաբադի բժշկական ինստիտուտների թերապևտիկ ամբիոնները։ 1944 թվականին վերադարձել է Մինսկ, եղել Մինսկի բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ թերապիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ պրոֆեսոր, և Բելառուսի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թերապիայի ամբիոնի վարիչ։ 1952-1954 թվականներին՝ ԲԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, ԲԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1955-1959)[3]։

Գիտական աշխատանք խմբագրել

Ներքին պաթոլոգիայի և վարակիչ հիվանդությունների կլինիկական և փորձարարական ուսումնասիրությունների բնագավառում 60 գիտական աշխատության (ներառյալ՝ 8 մենագրության) հեղինակ է[3]։

Մշակել է ստամոքսի, Ենթաստամոքսային գեղձի փոքր կորության պալպատման տեխնիկա, երիկամների պալպատման նոր վերափոխություն, առաջարկել կրծքավանդակի շարունակական պերկուսիա, աորտայի, այսպես կոչված, վեցերորդ կետում փականների անբավարարության դեպքում դիաստոլիկ աղմուկ հայտնաբերելու տեխնիկան, հայտնաբերել պլևրայի և պերիկարդի շփման աղմուկը[3]։

Բ. Ի. Տրուսևիչի հրապարակած աշխատությունների շարքում են.

  • Материалы к проблеме острой сосудистой недостаточности. — Мн. 1950;
  • Примерный план обследования больного в терапевтической клинике. 4 изд. — Мн., 1961.

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքի կարմիր դրոշի 3 շքանշան
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Բելառուսի Գերագույն խորհրդի պատվոգիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.bsmu.by/page/55/3061/
  2. 2,0 2,1 http://unicat.nlb.by/opac/pls/dict.prn_ref?tu=r&tq=v0&name_view=va_aall&a001=BY-SEK-199276&strq=l_siz=20
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Трусевич Борис Ипполитович». www.bsmu.by. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.

Գրականություն խմբագրել

  • Трусе́віч Барыс Іпалітавіч // Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 15: Следавікі — Трыо (белор.) / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн, 2002. — С. 539. — 10 000 экз. — ISBN 985-11-0251-2.

Արտաքին հղումներ խմբագրել