Բորիս Նիկոլաևիչ Պոլևոյ (մարտի 4 (17), 1908[1] կամ մարտի 17, 1908(1908-03-17)[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5] - հուլիսի 12, 1981(1981-07-12)[6][7] կամ հունիսի 12, 1981(1981-06-12)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Բորիս Պոլևոյ
Ծնվել էմարտի 4 (17), 1908[1] կամ մարտի 17, 1908(1908-03-17)[2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5]
Վախճանվել էհուլիսի 12, 1981(1981-07-12)[6][7] (73 տարեկան) կամ հունիսի 12, 1981(1981-06-12)[2] (73 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
ԱզգությունՌուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՍտալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Աշխատանքի վետերան» մեդալ և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Boris Polevoy Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1908 թվականի մարտի 4-ին, Մոսկվայում։ Խորհրդաֆիննական պատերազմի մասնակից։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվորական թղթակից։

Գրական գործունեությունըԽմբագրել

1927 թվականին հրատարակվել է նրա «Ոջլոտ մարդու հուշերը» ակնարկային վիպակը։ Լայն ժողովրդականություն է վայելում «Պատմություն իսկական մարդու մասին» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, համանուն կինոնկար, 1948, հայ. հրտ․ 1948) վիպակը, որի հիմքում Խորհրդային Միության հերոս օդաչու Ա․ Մարեսևի սխրանքն է։ Պատերազմի և ետպատերազմյան տարիների խորհրդային մարդկանց հերոսականության մասին են «Մենք սովետական մարդիկ ենք» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայ․ հրտ․ 1950) ակնարկների ու պատմվածքների ժողովածուն, «Ոսկի» (1949-1950, համանուն կինոնկար, 1970), «Խոր թիկունք» (1958), «Ամայի ափին․․․» (1962, համանուն կինոնկար, 1966),«Բժիշկ Վերան» (1966, համանուն կինոնկար, 1968) վեպերը։

Արտասահմանյան ուղևորությունների արդյունք են «Ամերիկյան օրագրեր» (1956, Խաղաղության միջազգային մրցանակ, 1959), «Աշխարհով մեկ» (1958) և այլ ակնարկների ժողովածուները։ 1962 թվականից՝ «Յունոստ» («Юность») ամսագրի գլխավոր խմբագիրը։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1967 թվականից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի և խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ։ Կուլտուրայի եվրոպական միության փոխնախագահ (1952 թվականից

Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և 6 այլ, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Խաղաղության ոսկե մեդալով։

Հայերեն թարգմանված երկերԽմբագրել

ԳրքերԽմբագրել

  • Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայպետհրատ, 1948, 414 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
  • Մենք սովետական մարդիկ ենք (Հայրենական Մեծ պատերազմի իրական պատմություններ), Ե., Հայպետհրատ, 1950, 453 էջ։ Թարգմ.՝ Հարություն Թուրշյան։
  • Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայաստան, 1969, 395 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
  • Մեր Լենինը (պատմվածքներ), Ե., Սովետական գրող, 1986, 80 էջ։ Թարգմ.՝ Ա. Երիցյան։

ՄամուլԽմբագրել

  • Ցանկանում եմ հաջողություն, «Գրական թերթ», 1969, № 1:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 http://russiapedia.rt.com/prominent-russians/literature/boris-polevoy-kampov/
  4. 4,0 4,1 4,2 http://www.turizm.tver.ru/en/about/people
  5. 5,0 5,1 5,2 Полевой Борис Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 351