Բորիս Բաբայան

հայ համակարգչային գիտնական, ճարտարագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բորիս Արտաշեսի Բաբայան (դեկտեմբերի 20, 1933(1933-12-20), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), կիրառական մաթեմատիկայի և հաշվողական տեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1977), ՌԳԱ թղթակից անդամ (1984

Բորիս Բաբայան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 20, 1933(1933-12-20) (90 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և գյուտարար
ԱշխատավայրՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ
Լենինյան մրցանակ Լենինյան մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
 Boris Babayan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1957 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը։ 1957-1997 թվականներին աշխատել է ՌԳԱ ճշգրիտ մեխանիկայի և հաշվողական տեխնիկայի ինստիտուտում, 1997 թվականից՝ Մոսկվայի հաշվողական տեխնոլոգիայի ԳՀԻ-ի գիտական ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են հաշվողական համալիրների կառուցման ճարտարապետական սկզբունքներին, ԷՀՄ-ների ծրագրային ապահովման հարցերին։ Ղեկավարել է բազմապրոցեսորային «էլբրուս» սերիայի ԷՀՄ-ների ստեղծման աշխատանքները։ Լուրջ ավանդ ունի ռազմական հաշվողական համալիրների և արագագործ ԷՀՄ-ների ստեղծման գործում։

Անդամակցություն

խմբագրել
  • ՌԳԱ թղթակից անդամ (1984)։
  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։
  • ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ։

Պարգևներ

խմբագրել
  • ԽՍՀՄ պետական (1974) և Լենինյան (1987) մրցանակներ[1]։
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան։
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան։
  • Պատվո շքանշան։
  • Организация сетей в МВК "Эльбрус" / Б. А. Бабаян, С. В. Семенихин, 16,[1] с. схем. 22 см, М. ИТМИВТ 1985.
  • Основные принципы управления базами данных в МВК "Эльбрус" / Б. А. Бабаян, С. В. Веретенников, В. П. Лебедев, 16 с. 20 см, М. ИТМИВТ 1985.
  • Основные принципы управления базами данных в МВК"Эльбрус" / Б. А. Бабаян, С. В. Веретенников, В. П. Лебедев, 15,[1] с. 22 см, М. ИТМИВТ 1986.
  • Языковая модель системной поддержки модульного программирования / Б. А. Бабаян, В. М. Пентковский, 58 с. 20 см, М. ИТМ и ВТ 1985.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Բաբայան» հոդվածին։