Բացել գլխավոր ցանկը

Բողոքի ցույցեր Վրաստանում (2019)

Բողոքի ցույցեր Վրաստանում (առավել հայտնի որպես Գավրիլովի գիշեր[2], վրաց.՝ გავრილოვის ღამე), հակառուսական բողոքի զանգվածային ցույցեր Վրաստանում, որոնք սկիզբ են առել 2019 թվականի հունիսի 20-ին երկրի խորհրդարանի դիմաց[3]։ Ցույցերը սկսվել են ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության և նիստին խորհդարանի ղեկավարի տեղը զբաղեցնելու պատճառով։ Ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը։ Նրանց միացել է ընդդիմությունը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը[4][5]։

Բողոքի ցույցեր Վրաստանում
Gavrilov's Night Day 2 - Central protest.jpg
Ամսաթիվ2019 հունիսի 20-ից
ՎայրՎրաստան Թբիլիսի, Վրաստան
ՊատճառՈւղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ռուս պատվիրակների մասնակցություն և նիստի նախագահություն
ՆպատակՎրաստանի խորհրդարանի խոսնակի, Ներքին գործերի նախարարի և ՊԱԾ-ի ղեկավարի հրաժարականներ
Մեթոդցույցեր
Կարգավիճակշարունակվող
Հակամարտող կողմեր
Ընդդիմություն, «Եվրոպական Վրաստան» կուսակցություն
Կառավարություն, ոստիկանություն
Ղեկավարներ
Իրակլի Կաբախիձե, Գեորգի Գավարիյա, Վախթանգ Գոմելաուրի
Կորուստներ
Վիրավորներ240[1], 8 վիրավոր լրագրող, 38 տուժած ոստիկաններ
Ձերբակալվածներ305

ՆախապատմությունԽմբագրել

2008 թվականին ռուս-վրացական զինված հակամարտությունից հետո իրենց անկախության մասին հայտնեցին Աբխազիան և Հարավային Օսիան։ Միջազգային հանրության մեծ մասն այդ երկու տարածքները շարունակում է համարել Վրաստանի տարածք։

2019 թվականի հունիսի 20-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը ղեկավարելու համար Վրաստան էր ժամանել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։ Դա առաջացրել էր երկրի ընդդիմության դժգոհությունը[6]։ Ըստ Գավրիլովի իր` Վրաստանի խոսնակի տեղը զբաղեցնելը եղել է Վրաստանի կողմի առաջարկ, որ նախատեսված է եղել արարողակարգով[7]:

ՊահանջԽմբագրել

Հունիս 20-ին ցուցարարները պահանջում են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կաբախիձեի, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականները: Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել[8]:

Հունիսի 23-ին ցուցարարները 4 պահանջ են ներկայացրել իշխանությանը․

  • Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարական,
  • Հունիսի 20-ին ձերբակալվածերի ազատ արձակում,
  • Հունիսի 20-ին ուժ կիրառած իրավապահներին պատասխանատվության ենթարկել,
  • Ընտրական օրենքսգրքի փոփոխություն` անցում համամասնական ընտրական համակարգի[9]։

ԻրադարձություններԽմբագրել

Հունիսի 20-ի գիշերը Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցան ու ռետինե փամփուշտներ է կիրառել, բախումների արդյունքում կա մի քանի հարյուր վիրավորներ[10]։

Հունիսի 20ից սկսած բողոքի ցույցերը վերսկսել են հունիսի 21-ի վաղ առավոտյան[11]։

Հունիսի 22-ի ցույցերի ժամանակ ըստ «Россия 24»-ի ազգայնամոլ ցուցարարները հարձակվել են ռուս լրագրողների վրա։ Հարուցվել է քրեական գործ[12]։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում նաև Քութայիսում[13]:

Հունիսի 25-ին ցուցարարներին միացել է Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: «Ձեզ հետ եմ և ձեզ հետ կլինեմ մինչև հաղթանակ»,- հայտնել է Մարգվելաշվիլին[14]:

ԱրձագանքերԽմբագրել

  • Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ընդդիմությանը մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ[4]։
  • Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը:
  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակությանը հանդարտության կոչ է արել։ Նա մեղադրում է Ռուսաստանին երկրում պառակտում մտցնելու համար[15]:
  • Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում հրաժարական կտա[16]:
  • Վրաստանի ԱԳՆ-ն ցույցերը որակել է, որպես հեղաշրջման փորձ:

ՄիջազգայինԽմբագրել

  •   Վրաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Թիդեստրեմը կողմերին հանգստության պահպանման կոչ է արել[17]։
  •   Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել բոլոր կողմերին պահպանել հանգստություն[18]։
  •   Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից դադարեցվել են ավիափոխադրումները Ռուսաստանից Վրաստան։ Նա նաև կարգադրել է ապահովել Վրաստանում ժամանակավոր գտնվող ռուսաստանցիների վերադարձը[19]։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունիսի 21-ին հայտարարել է, որ սրանով փորձ է արվում մեղադրել Մոսկվային և ամեն ինչ բարդել Ռուսական իշխանությունների վրա[20]:

ՀետևանքԽմբագրել

  • Հունիսի 21-ին Պատգամավորական մանդատից հրաժարվել է իշխող կուսկացության պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին, ով հանդիսանում էր ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին կազմակերպիչը և ռուսական պատվիրակությանը ընդունողը[22]:
  • Հունիսի 24-ին Իշխանությունները համաձայնել են 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անցկացնել համամասնական ընտրական համակարգով[23]:


ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Over 50 people injured in Tbilisi protests — health ministry» 
  2. «Վրաստանում ցուցարարները 3 ժամ են տվել ՆԳ նախարարին հրաժարական տալու համար» 
  3. «Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը» 
  4. 4,0 4,1 «Վրաստանի վարչապետը մեղադրել է ընդդիմությանը երկրում իրավիճակն անկայունացնելու մեջ» 
  5. «Protesters attempt to storm Georgia's parliament over Russia MP's visit» 
  6. «Ամբողջ գիշեր Թբիլիսիում անկարգությունները չեն հանդարտվել, տասնյակ տուժածներ կան» 
  7. «Спикер парламента Грузии ушел в отставку» 
  8. «Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ» 
  9. «Թբիլիսիում պատրաստվում են հերթական ցույցին. օր 4-րդ. լուսանկարներ» 
  10. «Վրաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել․ կան մի քանի տասնյակ վիրավորներ» 
  11. «Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնական փողոցներում շարունակվում են բողոքի ցույցերը» 
  12. «Թբիլիսիում հարձակվել են ռուս լրագրողների վրա» 
  13. Новая акция протеста в Тбилиси. Активисты требуют отставки главы МВД
  14. «Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ միացել է ցուցարարներին» 
  15. Վրաստանի նախագահը խաղաղության կոչ է անում, տեղի ունեցածում մեղադրում Ռուսաստանին
  16. Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ
  17. «Посол Швеции призвал стороны к сохранению спокойствия» 
  18. «We call on all sides to keep calm - the US Embassy spreads a statement» 
  19. «Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան» 
  20. «Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների համար փորձում են մեղադրել Մոսկվային»․ Մեդվեդև
  21. «Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել» 
  22. «Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի այցի կազմակերպիչ Զաքարիա Քուցնաշվիլին վայր է դրել մանդատը» 
  23. «Իշխանությունը զիջում է. Վրաստանի խորհրդարանի 2020-ի ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով»