Բոժոժավոր օձեր

Բոժոժավոր օձերը թունավոր օձերի տեսակներ են, որոնք դասվում են Շառաչող օձերի Crotalinae ենթաընտանիքի (Crotalus) և Sistrurus[1] ցեղերին։ Բոլոր բոժոժավոր օձերը իժեր են։ Նրանք գիշատիչն եր են, ապրում են կենդանակ ընդարձակ միջավայրերում, որսում են կրծող տեսակի փոքր կենդանիներ և թռչուններ։ Բոժոժավոր օձերի անունը ընդունված է նրանց շառաչող պոչիկից, որը աղմկոտ ձայնի շնորհիվ ետ են պահում գիշատիչներին և անցորդներին տալիս է նախազգուշացնող ձայն[2]։ Հյուսիսային Ամերիկայում Բոժոժավոր օձերի խայթոցի վնասի աստիճանը առաջատարն է, սակայն նրանք չեն խայթում, եթե նրանց չեն սպառնում, անհապաղ բուժման դեպքում խայթոցները հազվադեպ են մահացու լինում։

36 տեսակի հայտնի բոժոժավոր օձերից կան 65-ից մինչև 70 ենթատեսակի օձեր[3], բոլորը Ամերիկայի էնդեմիկ տեսակներ են՝ սկսած Բրիտանական Կալումբիայից մինչև հարավային Կանադայի Օնտարիո և կենտրոնական Արգենտինա։ Ամենամեծ բոժոժավոր տեսակի օձը արևելյան (Crotalus adamanteus) տեսակի օձն է, որը կարող է հասնել մինչև 2.4 մ երկարության[4]։

Բոժոժոավոր օձերին որսում են բազեները, աքիսները, արքայական օձերը և մի շարք այլ տեսակներ։ Ձագերին որսում են շատ մեծ քանակությամբ, քանի որ նրանք դեռ թույլ են և անհաս։ Մարդիկ մեծ քանակությամբ օձեր են որսում։ Բազմաթիվ տարածքներում բոժոժավոր օձերի բնակեցման լուրջ վտանգ է սպառնում կենդանական միջավայրերի ոչնչացման, որսագողության և ոչնչացնող արշավների պատճառով։

Էկոլոգիա խմբագրել

Դասակարգում և Միջավայր խմբագրել

 
Արևմտյան Crotalus adamanteus տեսակի օձը (Crotalus atrox), որը Հյուսիսային Ամերիկայում թունավոր օձերից ամենաշատ խայթող օձն է՝ պաշտպանական կեցվածքով ոլորված և շառաչող պոչը կանգնեցրած:

Բոժոժավոր օձերը Ամերիկայի էնդեմիկ տեսակներ են՝ Հարավային Կանադայից մինչև կենտրոնական Արգենտինա, տեսակների մեծամասնությունը բնակվում է արիդ կլիմայում[5], Ամերիկայի հարավ-արևմուտքում և Մեքսիկայում։ Չորս տեսակ կարելի է գտնել Միսիսիպի գետից դեպի արևելք, իսկ երկուսը՝ Հարավային Ամերիկայում։ ԱՄՆ-ում բոժոժավոր օձերի 13 տեսակ կա Արիզոնա նահանգում[6]։ Բոժոժավոր օձեր հանդիպում են գրեթե բոլոր բնակավայրերում, որոնք կարող են ողնաշարավորներին ապահովել ցամաքային ջերմություն, սակայն առանձին տեսակներ կարող են ունենալ կենսամիջավայրի խիստ հատուկ պահանջներ՝ ապրելով բարձունքների նեղ միջակայքում կամ այնտեղ, որտեղ տեղի են ունենում որոշակի բույսերի միավորումներ։ Տեսակների մեծ մասն ապրում է բաց, քարքարոտ տարածքներում։ Ժայռերը պաշտպանում են գիշատիչներից, առատ որսից (օրինակ՝ կրծողներ, մողեսներ, միջատներ և այլն, որոնք ապրում են քարերի արանքում)։ Այնուամենայնիվ, բոժոժավոր օձերին կարելի է գտնել նաև այլ կենսամիջավայրերում՝ տափաստաններում, ճահիճներում, անապատներում և անտառներում[7]։ Բոժոժավոր օձերը նախընտրում են ապրել 80 - 90 °F (26 - 32 °C) ջերմաստիճանով միջավայրերում, բայց կարող են գոյատևել ցրտից ցածր ջերմաստիճաններում մինչև 4 °F (−16 °C) և կարճատև ազդեցության դեպքում կարող են վերկանգնվել, իսկ մինչև 37 °F (3 °C) ջերմաստիճաններում կարող են գոյատևել մի քանի օր[8]։

Բոժոժավոր օձերի նախնիների հավանական տարածքը Մեքսիկայի Արևմտյան Սիերա Մադրե շրջանն է։ Ամենահավանական բուսականությամբ բնակավայրը սոճու և կաղնու անտառներն են[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Price, Andrew H. (2009). Venomous Snakes of Texas: A Field Guide. University of Texas Press. էջեր 38–39. ISBN 978-0-292-71967-5.
  2. Willis Lamm (1994). «Rattlesnake!». TrailBlazer Magazine – via www.whmentors.org.
  3. Barceloux, 2008, էջ 1026
  4. «Rattlesnakes». Animal Corner.
  5. Bücherl, Wolfgang; Buckley, Eleanor E. (2013 թ․ սեպտեմբերի 17). Venomous Animals and Their Venoms: Venomous Vertebrates (անգլերեն). Elsevier. ISBN 978-1-4832-6288-8.
  6. Craats, Rennay (2016 թ․ օգոստոսի 1). Arizona: The Grand Canyon State (անգլերեն). Weigl Publishers. ISBN 978-1-4896-4823-5.
  7. Rubio, 1998, էջ 24
  8. Rubio, 1998, էջ 71
  9. Place, Arron J.; Abramson, Charles I. (2004). «A Quantitative Analysis of the Ancestral Area of Rattlesnakes». Journal of Herpetology. 38 (1): 151–156. doi:10.1670/103-03N. S2CID 86252575.

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ բոժոժավոր օձեր Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոժոժավոր օձեր» հոդվածին։