Բնության օր Իրանում (պարս.՝ روز طبیعت) կամ Սիզդահ-բե-դար (պարս.՝ سیزده‌به‌در), իրանական ավանդական տոն, որը նշվում է Նոռուզի(Նոր տարին ըստ իրանական օրացույցի) տասներեքերորդ օրը։ Նշվում է ապրիլի 1-ին կամ 2-ին (իրանական օրացույցով՝ ֆերվարդինի 13-ին)[1]։

Սիզդակ բե դարը Փարվազ այգում, Թեհրան

Անվանում խմբագրել

Սիզդահ (պարս.՝ سیزده) նշանակում է 13 թիվը, բե-դար (պարս.՝ به در՝ բառացիորեն՝ դուռ) նշանակում է «ազատվել ինչ-որ բանից»։ Այս անվանումը մարմնավորում է տոնի հիմնական ավանդույթը՝ օրը բնության գրկում՝ հարազատների ու մերձավորների շրջապատում անցկացնելը։

Տոնի պատմություն խմբագրել

Ինչպես Նոռուզի տոնակատարության ավանդույթը, սիզդահ-բե-դար տոնը սկիզբ է առել Իրանի հին հեթանոսական մշակույթից, ավելի ուշ վերամշակվել ու տեղափոխվել է զրադաշտականություն։ Բնության օրվա տոնակատարությունը՝ տարվա տասներեքերորդ օրը, ունի սրբազան նշանակություն․ սիզդահ-բե-դարը ավարտում է տարվա առաջին տասներկու օրերը[2]։

Տասներկու թիվը Իրանում և աշխարհի մյուս երկրներում համարվում է կախարդական․ այն նշանակում է տարվա ամսիների քանակը, կենդանակերպի նշանները, Երկնային Երուսաղեմում դարպասների թիվը և այլն։ Իրանցիները համարում են, որ տարվա առաջին տասներկու օրերի ընթացքում հարազատների հոգիները իջնում են երկրային աշխարհ և ապրում մարդկանց հետ, իսկ ֆերվարդինի 12-ը (տարվա տասներկուերորդ օրը) խորհրդանշում է աշխարհի վերջը, հետևաբար, ֆերվարդինի 13-ին սկսվում է դրախտային կյանքը։ Այսպիսով, այս օրվա մյուս սրբազան նշանակությունը երկրային կյանքի շարունակության տոնակատարությունն է՝ ի պատիվ այն բանի, որ աշխարհի վերջը չի եկել[3]։

Հնում Իրանում ամեն ամսվա տասներեքերորդ օրը սրբազան էր համարվում, այն անվանվել է Տիր-ռոուզ։ Այդ օրը մարդիկ Անահիտա աստվածուհուց խնդրում են անձրև տնտեսության բարօրության, հողագործության և անասնապահության համար։ Այս օրը նաև տեղի է ունենում մրցակացային խաղ՝ ձիավարություն։ Հաղթողի ձին համարվում է անձրևի աստվածուհու հոգու ամանը[4]։

Հեթանոսական մշակույթում համարվում է, որ ֆերվարդինի 13-ին ջրի աստվածուհին հաղթել է երաշտի սատանային։ Դրա պատվին մեծ տոներ են կազմակերպվել։ Նման ավանդույթ է պահպանվել Հնդկաստանում[5]։

Տոնի ավանդույթներ խմբագրել

 

Տոնի հիմնական ավանդույթը համարվում է այն բնության գրկում, հարազատների և ընկերների շրջանում անցկացնելը։ Ենթադրվում է, որ ֆարվարդինի 13–ին պետք է դուրս գալ տանից, հակառակ դեպքում ամբողջ տարին կհետապնդեն դժբախտությունները[6]։ Այն գալիս է նույն տասներկուերորդ օրվա որպես աշխարհի վերջի սկզբի հավատալիքից, այդպիսով մարդիկ խուսափում են քաոսից, որը կարող է հաջորդել տասներեք թվին[7]։

Ենթադրվում է, որ բնության մեջ անցկացրած ժամանակը մարդկանց հոգիները լցնում է ուրախությամբ և երջանկությամբ։ Այդ օրը պետք է անցկացնել հնարավորինս այն ուրախությամբ լցնելով. մարդիկ նվագում են երաժշտական գործիքներ, երգում են, պարում, խաղում են տարբեր խաղեր։

Բնության մեջ մարդիկ անպայման իրենց հետ վերցնում են աճեցված խոտ և ոսկե ձուկ հաֆթ սինի հետ (Նոռուզի տոնական սեղան, որն իր մեջ ներառում է յոթ տարր)։ Նոռուզին նախորդող երկու շաբաթվա ընթացքում խոտը սովորաբար հասցնում է աճել, և դա խորհրդանշում է դրա մեջ տանը, որտեղ այն գտնվել է, կուտակված վշտերն ու հիվանդությունները։ Սիզդահ-բե-դարի խնջույքի ավարտին խոտը դուրս են շպրտում Ամանորի հաֆթ սինի հետ (սովորաբար ջրի մեջ), որպեսզի դևերին տնից վտարեն։ Այսպիսով, իրանցիներն իրենց ազատում են հաջորդ տարվա դժբախտությունից։ Ձկներին բաց են թողնում լճակներում և շատրվաններում։

Սիզդահ-բե-դարի մեկ այլ ավանդույթ էլ «Ամանորի» խոտին հանգույցներ կապելն է։ Այդպիսի հանգույցները խորհրդանշում են տղամարդկանց և կանանց սիրային միությունը։ Աղջիկները դա անում են որպեսզի նոր տարում հանդիպեն իրենց փեսացուին։ Ենթադրվում է, որ հանգույցը կապածը կամուսնանա հաջորդ Սիզդահ-բե-դարից առաջ։

Դորուկ-ե-Սիզդան (պարս.՝ دروغ سیزده, բառացիորեն՝ տասներեքի սուտ) Սիզդահ-բե-դարի ավելի տարածված ավանդույթն է։ Բանն այն է, որ մարդուն պետք է խաբել այնպես, որ նա հավատա դրան (նման է ապրիլի 1-ի «հիմարի օրվա» ավանդույթին)։ Ենթադրվում է, որ նման ստով մարդիկ իրենց չար ոգիներին հեռացնում են[8]։

Չահարդա-բե-դար խմբագրել

Չահարդա-բե-դար՝ Իրանի Ամանորի տասնչորսերորդ օրը, որը նշվում է միայն Լոռեսթան նահանգում։ Լոռերը մնում են տանը սիզդահ-բե-դարում, որը նրանք անվանում են «Սիզդա-ե կարիբ» (պարս.՝ سیزده غریب, բառացիորեն՝ օտար տասներեք)։ Չահարդա-բե-դարը լոռերում նշելու եղանակը ամբողջովին համընկնում է սիզդահ-բե-դարի ավանդական տոնակատարություններին[9]։

Այլ երկրներում խմբագրել

Նոռուզը նշվում է Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը, Աֆղանստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոնղոլիան և այլն։ Սիզդահ-բե-դարը նշելու ավանդույթը փոխանցվել է միայն Իրանին ամենամոտ երկրներին՝ Ադրբեջանին, Աֆղանստանին և Տաջիկստանին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. نوروز- سیزده بدر". مجله دریای پارس. بازبینی‌شده در ۵ مارس ۲۰۱۶"
  2. Бойс М. «Зороастрийцы. Верования и обычаи». М., «Наука», 1987, стр. 45
  3. عبدالعظیم رضایی عبدالعظیم رضایی. اصل و نسب و دین‌های ایرانیان باستان. چاپ ششم. تهران: دُر، ۱۳۸۱. ISBN 964-6786-14-6
  4. حسین محمدی. جشن‌های ایران باستان. تهران: انتشارات جهاد دانشگاهی تربیت معلم، ۱۳۸۰
  5. علی بلوکباشی. نوروز، جشن نوزایی آفرینش. تهران: ذفار پژوهشهای فرهنگی، ۱۳۸۰
  6. «Iranians mark Sizdah Bedar in nature» Արխիվացված 2017-06-10 Wayback Machine. mypersiankitchen. 2 April 2010.
  7. مهراد بهار(չաշխատող հղում). از اسطوره تا تاریخ. ابوالقاسم اسماعیل‌پور. تهران: چشمه، ۱۳۷۶. ۲۴۳.عبدالله مستوفی. شرح زندگانی من: تاریخ اجتماعی و اداری دورهٔ قاجاریهتهران: زوَار، ۱۳۷۱. ۳۶۴-۳۶۶
  8. ادوارد یاکوب پولاک(չաշխատող հղում). سفرنامه: ایران و ایرانیان. ترجمهٔ کیکاووس جهانداری. تهران: خوارزمی، ۱۳۶۱. ۲۶۵
  9. «lorestan.online.fr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.