Սիլիցիումի կարբիդ կարբորունդ, SiC, սիլիցիումի միացությունը ածխածնի հետ։ Տեխնիկայում օգտագործվող կարևորագույն կարբիդներից է։ Մաքուր վիճակում ալմաստի փայլով, անգույն բյուրեղներ են, տեխնիկական արտադրանքը կանաչ կամ կապտասև է։ Դժվարահալ է, հալվում է քայքայվելով, 2830 °C-ում։ Կարծրությամբ զիջում է միայն ալմաստին և բորի կարբիդին՝ B4C։ Դյուրաբեկ է, խտությունը 3200 կգ/մ3։ Գոյություն ունի հիմնականում α—SiC և β—SiC բյուրեղական ձևափոխություններով։ Կայուն է քիմիականտարբեր միջավայրերում, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ստացվում է էլեկտրավառարաններում՝2000-2200 °C-nւմ՝ քվարցավազի (51 - 55%), կոքսի (35-40%), NaCl-ի (1-5%)և փայտի սղոցուքի (5-10%) խառնուրդից։ Բարձր կարծրության շնորհիվ օգտագործվում է որպես հղկիչ նյութ, բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատող մետալուրգիական սարքերում, էլեկտրատեխնիկայում։
Սիլիցիումի կարբիդ |
---|
Քիմիական բանաձև | SiC |
---|
Մոլային զանգված | 6,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 3,23 ± 0,01 գ/լ[2] գ/սմ³ |
---|
Իոնիզացման էներգիա | 9,3 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ |
---|
Սուբլիմացման ջերմաստիճան | 4892 ± 1 ℉[2] |
---|
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg[2] |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Բեկման ցուցիչ | 2,55[3] |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 409-21-2 |
---|
PubChem | 9863 |
---|
EINECS համար | 206-991-8 |
---|
SMILES | [C-]#[Si+] |
---|
ЕС | 206-991-8 |
---|
RTECS | VW0450000 |
---|
ChEBI | 9479 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |