Բագրատ Հովհաննիսյան
Բագրատ Գալուստի Հովհաննիսյան (օգոստոսի 13, 1929[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 1990[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1929 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջան |
Մահացել է | ապրիլի 6, 1990 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գործունեության տարիներ | 1969-1990 |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր սցենարիստ դերասան |
Ամուսին | Անահիտ Ղուկասյան |
Պարգևներ | |
IMDb | ID 0644484 |
Դերասանուհի Անահիտ Ղուկասյանի ամուսինը։
ԿենսագրությունԽմբագրել
1938 թվականից ապրել է Պարսկաստանում, հայրենադարձվել 1946 թվականին[2]։
Ավարտել է ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետը (1956), իսկ 1957-1961 թվականներին՝ Երևանի Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետև՝ Մոսկվայի Համաշխարհային գրականության ինստիտուտը[3]։
1961-1964 թվականներին և 1966-1969 թվականներին աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայի սցենար-խմբագրական կոլեգիայում, 1969 թվականից՝ ռեժիսոր, 1965 թվականին՝ ռեժիսոր-ստաժոր Մոսֆիլմ կինոստուդիայում (մասնակցել է Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի ստեղծմանը)։
Առաջին ինքնուրույն ժապավենը «Աղքատի պատիվը» (1969, ըստ Հովհաննես Թումանյանի) կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն է։
Հովհաննիսյանի հետագա կինոնկարներին՝ «Հնձան» (1973), «Աշնան արև» (1977), «Տերը» (1987, երկուսն էլ՝ Հրանտ Մաթևոսյանի սցենարով), «Ադամամութ» (1988, ըստ Վահագն Գրիգորյանի համանուն վեպի) բնորոշ են ժողովրդի բնավորության շերտերի և կյանքի սուր հակասությունների մեջ թափանցելու միտումը, ազգային հարուստ նկարագիրը, գեղարվեստական լուծումների խորությունը[2]։
ՖիլմագրությունԽմբագրել
ՌեժիսորԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1989 | Եվ կրկնվելու է ամեն ինչ |
1983 | Տերը |
1977 | Աշնան արև |
1973 | Հնձան |
1969 | Չախ-Չախ թագավորը
|
ՍցենարիստԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1989 | Եվ կրկնվելու է ամեն ինչ |
1975 | Իմ սիրտը լեռներում է |
Դերերը կինոյումԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1972 | Սոլյարիս | Տարխիե |