Ալեքսանդր Կարլ Լյուդվիգ Բյուխներ (գերմ.՝ Alexander Karl Ludwig Büchner, հոկտեմբերի 25, 1827(1827-10-25)[1], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն - մարտի 7, 1904(1904-03-07)[1], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի և ֆրանսիացի գրող, մանկավարժ, պրոֆեսոր, գրականության պատմաբան[2]։

Ալեքսանդր Բյուխներ
ֆր.՝ Alexander Büchner
Ծնվել էհոկտեմբերի 25, 1827(1827-10-25)[1]
ԾննդավայրԴարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն
Վախճանվել էմարտի 7, 1904(1904-03-07)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրՀաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մասնագիտությունդպրոցի ուսուցիչ, պրոֆեսոր, թարգմանիչ, գրականության պատմաբան, գրող և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Հեսսենի մեծ դքսություն
ԱշխատավայրՑյուրիխի համալսարան
 Alexander Büchner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1827 թվականի հոկտեմբերի 25-ին Դարմշտադտում՝ բժշկի ընտանիքում։ Գրող Լուիզա, բանաստեղծ և դրամատուրգ Գեորգ և փիլիսոփա Լյուդվիգ Բյուխների կրտսեր եղբայրն է։

Բյուխների գրեթե բոլոր եղբայրներն ու քույրերը աչքի են ընկել ոչ սովորական ունակություններով ու տաղանդներով։ Նրա եղբորորդին է եղել գյուտարար քիմիկոս Էռնստ Բյուխները (1850-1924)։

Սովորել է իրավունք Գիսենի համալսարանում։ Իր եղբոր՝ Լյուդվիգի հետ մասնակցել է 1848 թվականի հեղափոխական իրադարձություններին։ Խմբագրել է «Jüngste Tag» թերթը։

Ավելի ուշ ոստիկանության կողմից հետախուզվել է, ապա ձերբակալվել և հարցաքննվել, սակայն ազատ է արձակվել։

Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես ասեսոր Լանգենում (Հեսսեն)։ 1851 թվականին մասնակցել է Լոնդոնի համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ հանդիպել է գերմանացի էմիգրանտ հեղափոխականների հետ, մասնակցել Գերմանիայում ԱՄՆ-ի օրինակով մի քանի հանրապետությունների ստեղծման և դրանք միավորելու դավադրությանը, որի նպատակն էր ստեղծել միավորված գերմանական պետություն։ Դավադրության մասին մատնել են։

1852 թվականից աշխատել է Ցյուրիխի փիլիսոփայության ֆակուլտետում որպես դասախոս։ 1855 թվականից ապրել է Ֆրանսիայում, դասավանդել է ժամանակակից լեզուներ Վալանսյենի Նոտր Դամի կաթոլիկ քոլեջում։ Ավելի ուշ եղել է գրականության պրոֆեսոր Կաննում (Նորմանդիա

1870 թվականին ընդունել է Ֆրանսիայի քաղաքացիություն։

Ընտրյալ մատենագիտություն խմբագրել

Գերմաներեն
  • Geschichte der englischen Poesie (Անգլիական պոեզիայի պատմություն, 2 հատորով, Դարմշտադտ, 1855)
  • Französische Litteraturbilder (Ֆրանսիական գրականություն, 2 հատորով, Մայնի Ֆրանկֆուրտ, 1858)
  • Lautverschiebung und Lautverwechselung, (1863)
  • Jean Paul in Frankreich։ (Շտուգտարտ, 1863)
  • Der Wunderknabe von Bristol. (Լայպցիգ, 1861)
  • Lord Byrons letzte Liebe։ (2 հատորով, Լայպցիգ, 1862)
  • Das «tolle» Jahr։ (1900)
Ֆրանսերեն
  • La jeune Allemagne et l’école romantique։ (1863)
  • Le roman réaliste en Allemagne։ (Ռեալիստական վեպը Գերմանիայում, 1864)
  • Les comédies de Shakespeare։ (Շեքսպիրի կատակերգությունը, Կան, 1864)
  • Considérations sur le roman moderne։ (1868)
  • Hamlet le Danois։ (Փարիզ, 1878)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Alexander Büchner

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բյուխներ» հոդվածին։