Լուիզա Բյուխներ
Լուիզա Բյուխներ (գերմ.՝ Luise Büchner, հունիսի 12, 1821[1][2], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն - նոյեմբերի 28, 1877[1], Դարմշտադտ, Գերմանական ռայխ), գերմանացի գրող, սուֆրաժիստուհի։ Գրող Գեորգ և փիլիսոփա Լյուդվիգ Բյուխներների քույրը։
Լուիզա Բյուխներ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1821[1][2] |
Ծննդավայր | Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1877[1] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Դարմշտադտ, Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Luise Büchner Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼուիզա Բյուխները ծնվել է 1821 թվականին Դարմշտադտում, բժշկի ընտանիքում։ Գրեթե բոլոր Բյուխներ եղբայրներն ու քույրերը տարբերվում էին իրենց բացառիկ ունակությունների և տաղանդների շնորհիվ։ Նրա եղբորորդին է եղել քիմիկոս-գյուտարար Էրնստ Բյուխները (1850-1924)։ Մանուկ հասակում դժբախտ պատահարի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել և տառապել ողջ կյանքի ընթացքում։ Ինքնուս է, ընդհանուր գիտելիքներ է ձեռք բերել, հատկապես գրականության, դիցաբանության, պատմության և օտար լեզուների բնագավառներում։ Ծնողների մահից հետո ապրել է չամուսնացած քրոջ՝ Մաթիլդայի (1815-1888) հետ, նույն տանը, որտեղ եղբայրը՝ բժիշկ Լյուդվիգ Բյուխները՝ օգնելով նրանց տնային աշխատանքներում։
1855 թվականին անանուն կերպով հրատարակվել է կանանց իրավունքների պաշտպանության մասին «Die Frauen und ihr Beruf» աշխատանքը։ Ավելի ուշ գրել է վեպեր, ճանապարհորդական գրառումներ և բանաստեղծություններ։ Եղբոր՝ Ալեքսանդրի հետ միասին թողարկել է բանաստեղծությունների մեծ հավաքածու։
Ֆաննի Լևալդի և Լուիզա Օտտո-Պետերսի հետ միասին համարվում են 19-րդ դարի կանանց շարժման հիմնադիրներից մեկը[3]։
Ընտրված մատենագիտություն
խմբագրել- Die Frauen und ihr Beruf: Ein Buch der weiblichen Erziehung, 1855
- Dichterstimmen aus Heimath und Fremde. Für Frauen und Jungfrauen ausgewählt, 1859
- Aus dem Leben. Erzählungen aus Heimath und Fremde, 1861
- Aus dem Leben. Erzählungen aus Heimath und Fremde, 2007, ISBN 978-3-940075-05-5
- Frauenherz., 1862
- Neuausgabe: Frauenherz, 2009. ISBN 978-3-839143-84-1
- Das Schloß zu Wimmis, (վեպ, 1864)
- Weihnachtsmärchen, 1868
- Weihnachtsmärchen aus Darmstadt und dem Odenwald, 1980
- Weihnachtsmärchen, 2006. ISBN 978-3-938824-13-9
- Praktische Versuche zur Lösung der Frauenfrage, 1870
- Ein Dichter. Novellenfragment., 1965
- Gebildet, ohne gelehrt zu sein: Essays, Berichte und Briefe, 1991
- «Feder und Wort sind Euch gegeben, so gut wie dem Manne!», 2004
Հիշատակ
խմբագրել- Դարմշտադտի գրադարանը կոչվում է Լուիզա Բյուխների անունով [1]
- 2012 թվականին Գերմանիայում ստեղծվել է Լուիզա Բյուխների անվան լրագրողական մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #117052744 // Общий нормативный контроль (GND) - 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրել- Бюхнер // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- Произведения Луизы Бюхнер в каталоге Немецкой национальной библиотеки
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Բյուխներ» հոդվածին։ |