Բլագա Դիմիտրովա
Բլագա Նիկոլովա Դիմիտրովա (բուլղար․՝ Блага Николова Димитрова, հունվարի 2, 1922[1][2][3], Byala Slatina, Վրաչայի մարզ, Բուլղարիա[4] - մայիսի 2, 2003[1][2][3], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, բանաստեղծ, թարգմանչուհի, գրաքննադատ, քաղաքական, պետական գործիչ։ Բուլղարիայի փոխնախագահ (հունվարի 22 1992 - հուլիսի 6 1993)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։
Բլագա Դիմիտրովա բուլղար․՝ Блага Николова Димитрова | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1922[1][2][3] |
Ծննդավայր | Byala Slatina, Վրաչայի մարզ, Բուլղարիա[4] |
Վախճանվել է | մայիսի 2, 2003[1][2][3] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, հեղինակ, գրող, սցենարիստ, քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրական քննադատ, լրագրող և բանասեր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Ժանրեր | պոեզիա և արձակ |
Կուսակցություն | Դեմոկրատական ուժերի միություն |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Բլագա Դիմիտրովան ծնվել է 1922 թվականին, Բյալա-Սլատինա քաղաքում։ Մայրը եղել է ուսուցիչ, հայրը՝ փաստաբան։ Բլագան մեծացել է Վելիկո Տիռնովոյում, այնուհետև տեղափոխվել է Սոֆիա։ 1941 թվականին ավարտել է Սոֆիայի դասական գիմնազիան, 1945 թվականին՝ Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Մայակովսկին և բուլղարական պոեզիան» (1951)։ Տարիներ շարունակ տարբեր թերթերում, ամսագրերում և հրատարակչություններում աշխատել է որպես խմբագիր։ Աշխատել է ազատ բանաստեղծական միավորման բաժնում, զբաղվել է թարգմանություններով[5]։
Տարբեր թերթերում և ամսագրերում տպագրվել է 1938 թվականից, երբ դպրոցի աշակերտուհի էր։ Բանաստեղծությունների, արձակ ստեղծագործությունների, ճանապարհորդական գրառումների հեղինակ է, ունի Վիետնամի վերաբերյալ վավերագրական գրքերի, քննադատական և կենսագրական հետազոտությունների շարք։ 1987-1989 թվականներին այլախոհության պատճառով արգելվել է Դիմիտրովայի ստեղծագործությունները հրապարակումը։
Մահացել է լուրջ հիվանդության և սրտի կաթվածի պատճառով։
Քաղաքական և հասարակական գործունեությունԽմբագրել
1988 թվականին Բլագա Դիմիտրովան հիմնադրել է մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում` Ռուսեի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեն և Հրապարակայնության և վերակառուցման ակումբը։ Ավելի ուշ մասնակցել է Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության Դեմոկրատական ակումբների ֆեդերացիայի, Բաց հասարակության հիմնադրամի ղեկավարման։ Եղել է Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր։ 1992-1993 թվականներին եղել է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ։ Պաշտոնից հեռացել է նախագահ Ժելյու Ժելևի հետ ունեցած անհամաձայնության պատճառով։
ՊարգևներԽմբագրել
- «Ստարա պլանինա» 1-ին աստիճանի շքանշան
- Դիմիտրովյան մրցանակ
- Խրիստո Դանովի անվան մրցանակ
- Լեհական ՊԵՆ ակումբի մրցանակ Ա. Միցկևիչի ստեղծագործությունների թարգմանության համար (1977)
- Շվեդական պոեզիայի թարգմանության համար Ա. Լունդքվիստի մրցանակ
- Հերդերի մրցանակ (1991)
ՍտեղծագործություններԽմբագրել
ԳրքերԽմբագրել
- Because the sea is black: poems of Blaga Dimitrova։ Translators Niko Boris & Heather McHugh։ Wesleyan University Press։ 1989
- Because the sea is black։ Translators Ludmilla G. Popova-Wightman & Elizabeth A. Socolow։ Ivy Press Princeton։ June 2003։ ISBN 1-930214-06-5
- The last rock eagle: selected poems of Blaga Dimitrova։ Translators Brenda Walker, Vladimir Levchev, Belin Tonchev։ Forest Books։ 1992։ ISBN 978-1-85610-009-0
- Forbidden sea: a poem։ Ivy Press։ 2000։ ISBN 978-1-930214-01-9
ԱնթոլոգիաԽմբագրել
- Vasa D. Mihailovich, ed. (1977)։ «The Old Man and the World»։ White stones and fir trees: an anthology of contemporary Slavic literature։ Fairleigh Dickinson University Press։ ISBN 978-0-8386-1194-4
- Walter M. Cummins, ed. (1993)։ «Almost a Prophecy; Night-light -- A Night-bird's Eye; The Great Wall; Amnesia in Reverse; Bee Lesson; The Shadow of the Trees; Overstepping One's Rights; Frost»։ Shifting borders: East European poetries of the eighties։ Fairleigh Dickinson University Press։ ISBN 978-0-8386-3497-4
ԳրականությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 http://catalog.bglit.org/en/details.php?classID=10&valueID=155227
- ↑ Բլագա Դիմիտրովայի կենսագրությունը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բլագա Դիմիտրովա կատեգորիայում։ |