Բիրջանդ (պարսկերեն՝ بيرجند)՝ քաղաք Իրանի արևելքում, Հարավային Խորասան օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 203 636 մարդ (2016)[1]։

Քաղաք
Բիրջանդ
بيرجند
ԵրկիրԻրան Իրան
ԵնթարկումԻրան
Առաջին հիշատակում13-րդ դար
Մակերես42,8 կմ²
ԲԾՄ1 491 մ
Բնակչություն203 636 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Պաշտոնական կայքbirjand.ir(պարս.)
Բիրջանդ (Իրան)##
Բիրջանդ (Իրան)

Մեկն է Իրանի ամենահամաչափ զարգացող քաղաքներից։ Մեծ գյուղատնտեսական կենտրոն է և զաֆրանի, բարբարիսի և ձեռագործ գորգերի հայտնի արտահանող։

Պատմություն խմբագրել

Բիրջանդի մասին առաջին հիշատակումը պատմական գրականության մեջ վերաբերում է 13-րդ դարին, որտեղ այն ներկայացվում է որպես տարածաշրջանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Քաղաքի օդանավակայանն աշխատում է 1933 թվականից։ 1912-1914 թվականներին այստեղ աշխատել է ռուս արևելագետ Վ. Ա. Իվանովը։

Կլիմա խմբագրել

Բիրջանդն ունի չոր անապատային կլիմա` տաք ամառներով և զով ձմեռներով։ Տեղումների քանակը ցածր է, հիմնականում բաժին է ընկնում ձմռանը և գարնանը։


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բիրջանդում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 11,0 13,1 18,8 24,7 30,6 35,2 35,6 34,3 31,7 26,6 19,7 13,4 24,6
միջին նվազագույնը (°C) 4,0 6,2 11,7 17,6 23,3 27,9 28,8 26,8 23,1 17,5 10,8 5,8 16,96
Աղբյուր՝ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային կազմակերպություն

Կրթություն խմբագրել

Ասվում է, որ Բիրջանդի Շոկաթիյե դպրոցը Թեհրանի Պոլիտեխնիկումի հետ համարվում են առաջին ժամանակակից հանրակրթական դպրոցներն Իրանի բարձրագույն կրթական ոլորտում 19-րդ դարի կեսերին։ Այդ ժամանակից ի վեր, Բիրջանդը ձեռք է բերել առավելություն բարձրագույն կրթական ոլորտում և դարձել կարևոր վայր հետազոտությունների և զարգացման համար։

Քաղաքը ունի նաև հետևյալ բուհերն և գիտական ​​հաստատությունները.

Բիրջանդի օդակայան խմբագրել

Բիրջենդի օդակայանը գտնվում է ծայրամասային շրջանում։ Շնորհիվ Բիրջանդի աշխարհաքաղաքական դիրքի Իրանի արևելյան մասում, օդակայանը սկսել է աշխատել 1933 թվականին՝ որպես Իրանի 3-րդ օպերատիվ օդակայան։ Բիրջանդի օդակայանն առաջարկում է առանց դադարների ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան և Մաշհադ։ Այն դարձել է միջազգային օդակայան դեպի Մեդինա առաջին միջազգային չվերթից հետո։ 2009 թվականի հոկտեմբերին, թռիչքուղին 10/28 փակվել է հիմնարար վերանորոգման համար։ Թռիչքուղին ամրապնդվել և ընդլայնվել է մինչև 4000 մետր՝ ընդունելու համար մեծ ինքնաթիռներ։ Շինարարության ընթացքում բոլոր չվերթները դադարեցվել են, իսկ «Aseman» ավիաընկերությանը օգտվել է հին թռիչքուղուց և սկսել է ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան։

Բիրջանդի նշանավոր դեմքեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)