Բիսմարկի ազգային հուշարձան

Բիսմարկի ազգային հուշարձան (գերմ.՝ Bismarck-Nationaldenkmal), ճարտարապետական հուշարձան Բեռլինում, Գերմանիայի առաջին ռայխսկանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի հուշարձանը։ Գերմանացի քանդակագործ Ռեյնհոլդ Բեգասի վերջին խոշորագույն աշխատանքն է։ 1901 թվականին այն տեղադրվել է Ռայխստագի դիմաց` Քյոնիգսպլաց հրապարակում, ներկայիս Հանրապետության հրապարակում։ 1938 թվականին Բիսմարկի հուշարձանը տեղափոխվեց Մեծ աստղի հրապարակ։ Հաղթանակի ծառուղու և կայսր Վիլհելմի ազգային հուշարձանի հետ միասին, Բիսմարկի այս հուշարձանը քանդակագործության մեջ վիլհելմիստական ավանդույթների բնորոշ օրինակներից է։

Picto infobox architecture.png
Բիսմարկի ազգային հուշարձան
Berlin - Bismarck-Nationaldenkmal1.jpg
'
Կոորդինատներ52°30′56″ հս․ լ. 13°20′58″ ավ. ե.HGЯO

Ավելի քան 90 մարդու մասնակցությամբ կայացած Բիսմարկի հուշարձանի նախագծման մրցույթում հաղթողին չկարողացան որոշել, և կայսր Վիլհելմ II-ը իր սիրելի քանդակագործ Ռեյնհոլդ Բեգասին հրամայեց Բիսմարկի հուշարձանը տեղադրել Քյոնիգսպլացի արևելյան մասում։ 1897-1901 թվականներին Ռայխստագի դիմաց կանգնեցվեց 15 մետր բարձրությամբ, 20 մետրը 12-ի վրա հիմքով ազգային հուշարձանի անսամբլը։ Այն ի սկզբանե զարդարված էր երկու կիսաշրջանաձև գավաթներով շատրվանով, որի երկու կողմերում տեղադրված էին ավազաքարե տրիտոնի և նայադների քանդակագործական խմբեր, որոնք պատրաստվել էին Լյուդվիգ Կաուերի կողմից։ Բիսմարկի ազգային հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1901 թվականի հունիսի 16-ին։ Օտտոն ֆոն Բիսմարկի բրոնզե քանդակը ունի 6.6 մետր բարձրություն և տեղադրված է փայլուն կարմիր գրանիտե հիմքի վրա։

Ռեյսկանցլերը պատկերված է հալբերշտադյան զրահակիր հեծյալ զինվորի համազգեստով, այդպես էր նա սովորաբար ներկայանում հին Ռայխստագի նիստերին։ Ձախ ձեռքում նա ամուր բռնել է երախակալ թրադաշյունը, աջ ձեռքով հենվել է գերմանական կայսրության հիմնադրման հրովարտակի վրա։ Հուշարձանի պատվանդանի ճակատային մասում դրվագված է «Բիսմարկ», հետևի կողմում գրված է նվիրվում է «Առաջին ռայխկանցլերին։ Գերմանացի ժողովրդից։ 1901 թվական»։

Բիսմարկի հերմայի առջևի պատվանդանի աջ կողմը զարդարված է ջահով և շեփորով երիտասարդների բրոնզե հարթաքանդակով, որոնք զարդարված են ծաղիկներով առասպելական հանճարների կողմից։ Պատվանդանի ձախ կողմի հարթաքանդակի վրա պատկերված է բու, որի ճիրաններում փետուրներ են, շրջապատված ագռավներով։

Այդ ժամանակաշրջանի հասարակության կարծիքով ռեյխսկանցլեր Բիսմարկը գերմարդ էր, և մեկ կենտրոնական բրոնզե քանդակը չէր կարող մարմնավորել նրա հերոսական կերպարը։ Պատվանդանի շուրջ գտնվող չորս քանդակները ավելի էին բացահայտում Օտտոն ֆոն Բիսմարկի մեծությունը։ Բիսմարկի տիտանական ուժը և նրա անձի համաշխարհային մասշտաբները արտացոլում էր պատվանդանի դիմաց տեղադրված ծնկաչոք Ատլասի պատկերը, երկրագունդը ուսերին։

Պատվանդանի ետևում Զիգֆրիդը իր ծնկներին կայսերական թուր է կռում, որի օգնությամբ Բիսմարկը հնազանդեցնում է կայսրության թշնամիներին։ Սիվիլի պատվանդանի ձախ կողմում` Սֆինքսի մեջքի վրա, պատկերված է պետական իմաստության այլաբանությունը` հայացքն ուղղելով դեպի պատմության գիրքը և մարմնավորում Բիսմարկի հոգևոր նշանակությունը։ Պատվանդանի աջ կողմում տիրակալն է գայիսոնով և թագով, որը ենթադրաբար Գերմանիայի կամ պետական հարկադրանքի այլաբանությունն է, որը սանձահարում է երկպառակության և խառնակչության ընձառյուծին՝ պարզաբանելով Բիսմարկի անպարտելի ուժը։ Ընձառյուծը համարվում է Բեգասի աշակերտ Ավգուստ Գաուլի վաղ շրջանի գործերից։ Նոր ազգային հուշարձանի բացումից հետո այն ենթարկվեց քննադատության։ Արվեստի գիտակներին դուր չէր եկել չորս կողային քանդակները և բրոնզե հարթաքանդակները, իրենց որակով և պատկերների համամասնությամբ։

Բիսմարկի հուշարձանի պատվանդանի ելուստները մինչև ճակատային կողմի 1958 թվականի վերակառուցումը զարդարված էր երեք հարթաքանդակներով, որոնք նվիրված էին 1871 թվականին գերմանական կայսրության հիմնադրման նախապատրաստմանը։ Ձախ հարթաքանդակում պատկերված է, թե «Ինչպես է Գերմանիան սովորում քայլել». մայրիկի առաջնորդությամբ կախաթոկով առաջին քայլերն է կատարում թմբլիկ տղան, հավանաբար, գերմանացի Միշելը։ Հարթաքանդակի միջնամասում պատկերված է, թե «Ինչպես է Գերմանիան արթնանում». կինն արթնացնում է արջի մորթու մեջ քնած գերմանացի Միշելին և ցույց է տալիս հետին պլանում դարանակալած այլ երկրների զորքերին։ Աջ հարթաքանդակում պատկերված է «Գերմանիան երիտասարդ Հերկուլեսի պատկերով». գերմանացի Միշելը ներկայանում է որպես հաղթանակած մարտիկ։ Շատրվանների հետևի մասում գտնվող երեք հարթաքանդակները խորհրդանշում են Բիսմարկի գործի ավարտը։ Ձախ հարթաքանդակում` հաղթանակած Գերմանիան կառքով հաղթանակած տուն է վերադառնում, իսկ նրա դիմացի երիտասարդը շտապում է բարի լուրն ավետել։ Հարթաքանդակի կենտրոնում` գահի վրա, Գերմանիան է, որը շրջապատված է աշխատանքի և արվեստի այլաբանական պատկերներով և կանգնած է կայսերական թագը գլխին։ Վերջին հարթաքանդակում Գերմանիան իջնում է քառաձի մարտակարգից՝ խաղաղության ավետիս և բարօրություն բերելով ժողովրդին։

1938 թվականին Բիսմարկի ազգային հուշարձանը, Հաղթանակի սյունը, Հաղթանակի ծառուղում գտնվող քանդակները և Ալբրեխտ ֆոն Ռոնի և Հելմուտ ֆոն Մոլտկե Ավագի հուշարձանները, տեղափոխվեցին Մեծ աստղի հրապարակի հյուսիսային մաս` Ալբերտ Շպեերի կողմից նախագծված «Գերմանիայի խաղաղության մայրաքաղաքի» հյուսիս-հարավ առանցքի կառուցման համար։ Մեծ աստղի հրապարակում նախատեսվում էր ստեղծել Երկրորդ Ռեյխի հրապարակ` նվիրված 1871 թվականին հիմնադրված կայսերական Գերմանիային։ Բիսմարկի ազգային հուշարձանը նոր վայրում տեղադրելու ժամանակ քանդակների և պատվանդանի միջև հեռավորությունը կրճատվել էր մոտ մեկ մետրով, իսկ պատվանդանի աստիճանների քանակը կրճատվել էր յոթից երեքի, ինչը մեծացրել էր անհամաչափությունն առանձին քանդակների միջև և վատթարացրել ընդհանուր տեսքը։ Հուշարձանի հետպատերազմյան վերականգնումը կատարվել է 1958-1960 թվականներին, ընդ որում, հուշարձանից պակասել էին պատվանդանի վեց հարթաքանդակները, որոնք կորած էին համարվում։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Das National-Denkmal für den Fürsten Bismarck vor dem Reichstagsgebäude in Berlin. In: Baugewerks-Zeitung, 33. Jahrgang, Nr. 72 (7. September 1901), S. 1233—1234.
  • Peter Bloch (Herausgeber): Ethos und Pathos: die Berliner Bildhauerschule 1786—1914, Teil: Beiträge mit Kurzbiographien Berliner Bildhauer, Gebrüder Mann Verlag, Berlin 1990. ISBN 3-7861-1598-2, S. 200 f

ԱղբյուրներԽմբագրել