Զիգֆրիդ (էպոս)
Զիգֆրիդ (գերմ.՝ Siegfried, նաև` Զիգուրդ), Սկանդինավյան դիցաբանության և էպոսի գլխավոր հերոսներից, Նիբելունգների երգը ազգային էպոսի հերոսը:
Զիգֆրիդ | |
---|---|
![]() | |
Տեսակ | մարդ, որը հնարավոր է՝ հորինված է, առասպելական կերպար և գեղարվեստական կերպար |
Ներկայացված է | Die Nibelungen?, Նիբելունգի մատանին, Dark Kingdom: The Dragon King?, Նիբելունգների երգը և Զիգֆրիդ |
Մասն է | Սկանդինավյան դիցաբանություն |
Սեռ | արական |
Երեխաներ | Ասլաուգ և Svanhildr? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, արկածախնդիր և dragonslayer |
Siegfried Վիքիպահեստում |
Զիգֆրիդ կերպարի հիմնական հատկանիշներն են նրա գերհզոր ուժը, անվախությունը և մեծ քաջությունը: Հերոսի կենսագրությունը շատ է տարբերվում առանձին բանաստեղծություններում. տարբերվում են ինչպես նրա ծագման, այնպես էլ` հետագա կյանքի մասին ներկայացվող տվյալները: Նրա սպանության պատճառները, սպանության գտնվելու վայրն ու օգտագործվող կախարդական առարկաները տարբեր կերպ են ներկայացվում:
ՍյուժեԽմբագրել
Լեգենդի համաձայն` Զիգֆրիդը հզոր զինվոր էր, որը մի շարք սխրանքներ էր գործել: Նրա սխրանքներից մեկը վիշապի դեմ պայքարն էր: Մարմինը պատելով վիշապի արյունով և յուղով՝ ձեռք է բերում անխոցոլիություն, սակայն մեջքի մի հատված անպաշտպան է մնում: Զիգֆրիդը ամուսնանում է գեղեցկուհի Կղիմհիլդի՝ բուրգունդական Գունտեր թագավորի քրոջ հետ, և թագավորի համաձայնության դիմաց օգնում է նրան ամուսնանալ Իսլանդիայի թագուհի Բղունհիլդայի հետ:
Հարսանիքի ժամանակ Զիգֆրիդը գաղտնի կերպով փոխարինում է Գունտերին և բարեհաջող անցնում է բոլոր այն փորձությունները, որը պատրաստել էր Բղունհիլդան փեսացուի համար: Որոշ ժամանակ անց Բղունհիլդան իմանում է այդ մասին և համոզում է Հագենին՝ Գունտերի վասալներից մեկին, վրեժ լուծել Զիգֆրիդից խաբեության համար: Որսի ժամանակ Հագենը սպանում է Զիգֆրիդին՝ խրելով սուրը մեջքի անպաշտպան մասը:
ՍտուգաբանությունԽմբագրել
Զիգուրդ և and Զիգֆրիդ (Sigurd և Siegfried) անվանումները չունեն նույն ստուգաբանությունը: Երկուսն էլ ունեն առաջին նույն` պրոգերմանական *sigi- մասնիկը, որը նշանակում է հաղթանակ: Երկու անվանումների երկրորդ մասնիկները տարբեր են, այսպիսով, Siegfried-ում *-frið արմատը պրոգերմանական է, ինչը նշանակում է խաղաղություն, Sigurd-ում *-ward արմատը նշանակում է պաշտպանություն[1]: Չնայած նրանք չունեն նույն երկրորդ մասնիկը, սակայն ակնհայտ է, որ ըստ Սկանդինավյան պահպանված գրավոր աղբյուրների Զիգֆրիդը համարվում է Զիգուրդ անվանման մայրցամաքային տարբերակը[2]:
Siegfried-ի սովորական ձևը միջին բարձր գերմաներենում Sîvrit կան Sîfrir է` *sigi- մասնիկով կապված։ Այս անվան ձևը ընդհանուր էր նույնիսկ հերոսական պոեզիայից դուրս իններորդ դարից ի վեր, չնայած Sigevrit ձևը նույնպես կապված է միջին հոլանդերենի Zegevrijt ձևի հետ։ Վաղ միջին գերմաներենում անվանումը դառնում է Seyfrid կամ Seufrid (արտասանվում է Sewfrid)[1]: Siegfried-ի ժամանակակից ձևը հաճախակի չէր հաստատվում մինչև տասնյոթերրորդ դարը, որից հետո այն ավելի տարածված է դարձել[3]: Ներկայումս Siegfried անվանումը երբեմն ևս օգտագործվում է[4]:
Հին Նորվեգական Sigurðr անվանումը կրճատվել է *Sigvǫrðr սկզբնագրից[1], որը իր հերթին ծագել է ավելի հին *Sigi-warðuR-ից[5]: Սկզբնապես դանիական Sivard ձևը նույնպես ծագել է այս տեսակից[6]: Հերման Ռայխերտը նշում է, որ –vǫrðr արմատի ձևը –varðr-ի փոխարեն միայն հնարավոր է գտնել Sigurd անվանման մեջ, ուրիշ անձնական անունների հետ միասին –varðr ձևը օգտագործելու փոխարեն. նա ենթադրում է,որ –vǫrðr ձևը հնարավոր է ունենար կրոնական կարևորություն, մինչդեռ –varðr-ը բացառապես ոչ կրոնական իմաստ ուներ[7]:
Արվեստում և զանգվածային մշակույթի մեջԽմբագրել
ՕպերաԽմբագրել
- Զիգֆրիդ / «Siegfried», Ռիխարդ Վագների օպերան, Նիբելունգի մատանին էպիկական օպերայի երրորդ մասը:
ՖիլմումԽմբագրել
- «Նիբելունգներ. Զիգֆրիդ / «Die Nibelungen: Siegfried» (Վայմարյան հանրապետություն; 1924), ռեժիսոր` Ֆրից Լանգ, Զիգֆրիդի դերում՝ Փաուլ Ռիխթեր:
- «Նիբելունգներ. Զիգֆրիդ» / «Die Nibelungen, Teil 1 — Siegfried» (ԳՖՀ, Հարավսլավիա, 1966), ռեժիսոր` Հարալդ Ռայնլ, Զիգֆրիդի դերում՝ Ուվե Բեյեր:
- «Նիբելունգների մատանին» (2004), Զիգֆրիդի դերում՝ Բենո Ֆյուրման:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Gillespie, 1973, էջ 122
- ↑ Reichert, 2008, էջ 143
- ↑ Gentry, McConnell, էջ 114
- ↑ Haustein, 2005
- ↑ Uecker, 1972, էջ 46
- ↑ Heinrichs, 1955–1956, էջ 279
- ↑ Reichert, 2008, էջեր 148-151
ԳրականությունԽմբագրել
- Гуревич А. Я. Сигурд // Мифы народов мира : Энциклопедия. — М.: Российская энциклопедия, 1994. — Т. 2. — С. 432—433. — ISBN 5-85270-072-X.
- «Зигфрид, в мифологии»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Düwel Klaus (2005)։ «Sigurddarstellung»։ in Beck Heinrich, Geuenich Dieter, Steuer Heiko։ Reallexikon der Germanischen Altertumskunde 28։ New York/Berlin: de Gruyter։ էջեր 412–422
- Heinrichs, Heinrich Matthias Sivrit – Gernot – Kriemhilt(գերմ.) // Zeitschrift für Deutsches Altertum und Deutsche Literatur. — Т. 86. — № 4. — С. 279—289.
Արտաքին հղումներԽմբագրել
- Böldl Klaus, Preißler Katharina (2015)։ «Ballade»։ Germanische Altertumskunde Online։ Berlin, Boston: de Gruyter