Բիլ Իրվին

ամերիկացի դերասան, կատակերգակ

Ուիլյամ Միլս (Բիլ) Իրվին (անգլ.՝ William Mills "Bill" Irwin, ապրիլի 11, 1950(1950-04-11)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ծաղրածու և կատակերգու[3][4]։ Նա իր կարիերան սկսել է զավեշտախաղի թատերական ներկայացումներում, ինչի համար նա նշանավորվել է 1970-ական թվականներին ամերիկյան կրկեսի վերածննդի գործում ունեցած ներդրման համար: Նա նաև բազմիցս նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում և արժանացել է «Թոնի» մրցանակի՝ «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսի Բրոդվեյան արտադրության լավագույն դերասան անվանակարգում 2005 թվականին։ Բացի այդ, նա հայտնի է որպես պարոն Նուդլ «Էլմոյի աշխարհում», «Սեզամ փողոցներում»[5] և դոկտոր Փիթեր Լինդստրոմը «Օրենք ու կարգ. հատուկ կորպուս» հեռուստասերիալում[6][7]։

Բիլ Իրվին
անգլ.՝ William Mills Irwin
Ծնվել էապրիլի 11, 1950(1950-04-11)[1] (74 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՕբերլինի քոլեջ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ և Ringling Bros. and Barnum & Bailey Clown College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկրկեսի դերասան, թատերական ռեժիսոր, ծաղրածու, թատրոնի դերասան, կինոդերասան, միմոս, դերասան, կատակերգու, դրամատուրգ, հեռուստատեսային դերասան և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ
bill-irwin.com

Վաղ կյանք

խմբագրել

Իրվինը ծնվել է Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում՝ ուսուցչուհի Էլիզաբեթ Միլսի և օդատիեզերական ինժեներ Հորաս Գ. Իրվինի ընտանիքում[8]: Նա ավարտել է Օբերլինի քոլեջը 1974 թվականին և հաջորդ տարի հաճախել է Ռինգլինգ եղբայրների կատագերգական քոլեջը, իսկ հաջորդ տարի Բարնումի և Բեյլիի քոթեջ։ 1975 թվականին նա օգնել է հիմնել «Պիկլովների ընտանեկան կրկեսը» Կալիֆոռնիա նահանգում՝ Սան Ֆրանցիսկոյում[9]։  Նա լքել է ընկերությունը 1979 թվականին և որոշել դառնալ թատրոնի դերասան։

Թատրոն

խմբագրել

Թեև Իրվինը հայտնի է որպես թատրոնի ծաղրածու, նա նաև նկարահանվել է մի քանի դրամատիկ ներկայացումներում։ Իրվինը հայտնվել է Լինքոլն կենտրոնում Սթիվ Մարտինի և Ռոբին Ուիլյամսի հետ 1988 թվականին «Գոդոյին սպասելիս» օֆֆ-բրոդվեյան բեմադրության մեջ, որտեղ խաղացել է Լաքկիի դերը[10]։ Լակկիի ամբողջ դերը բաղկացած է 500 բառանոց մենախոսությունից, ինչը հատկապես հեգնական է Իրվինի դեպքում, քանի որ ծաղրածուի կերպարանքով նա լռում էր։

Նա դարձել էր «Լուն նրա ականջում» պիեսի բեմադրության ռեժիսորը 1998 թվականին «Ռունդեբաուտ» թատերական ընկերությունում: Նա հայտնվել է 2002 թվականին Սալի Ֆիլդի հետ «Այծ, կամ ով է Սիլվիյան»[11] պիեսի երկրորդ կազմում։ 2005 թվականին նա Քեթլին Թըրների հետ միասին խաղացել է Ջորջի դերը Էդուարդ Օլբիի «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից»[12]։ Իրվինը կատարել է Վլադիմիրի (Դիդի) դերը 2009 թվականին Բրոդվեյի վերածնված բեմադրությունում «Գոդոյին սպասելիս»[12], ինչպես նաև պարոն Մաքաֆիի դերը Բրոդվեյի վերածնված «Ցտեսություն թռչնակը» բեմադրությունում: 2011 թվականին նա հայտնվել է պետական թատրոնի «Արքա Լիր» ֆիլմում[13]։

Անձնական կյանք

խմբագրել

Իրվինն ամուսնացած է բուժքույր-մանկաբարձուհի Մարթա Ռոթի հետ, ում հետ նա ծանոթացել է, երբ բուժում էր անցնում ծոծրակային մկանների համար[14]: Ամուսինները ունեն որդի՝ Սանտոս Պատրիկ Մորալես Իրվինը, որը ծնվել է 1990 թվականին[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://www.macfound.org/fellows/228/
  3. Isherwood, Charles (2013-03-04). «Aging Clowns and Brand-New Gags: 'Old Hats,' With Bill Irwin and David Shiner». New York Times. Վերցված է 2013-04-08-ին.
  4. Brantley, Ben (2011-11-08). «A Fool, His King and the Madness That Engulfs Them». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին. Վերցված է 2013-04-08-ին.
  5. Gussow, Mel (2008-05-11). «How to Deal With Midlife: Keep Dancing». The New York Times. Վերցված է 2013-04-08-ին.
  6. «BILL IRWIN | Television Credits». Արխիվացված է օրիգինալից 2017-03-24-ին. Վերցված է 2016-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Dr. Lindstrom (Character) — Filmography by TV series». Արխիվացված է օրիգինալից 2016-03-02-ին. Վերցված է 2016-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  8. Bill Irwin Biography (1950-) Արխիվացված է Մայիս 4, 2017 Wayback Machine-ի միջոցով: filmreference.com
  9. «Irwin Biography» Արխիվացված է Փետրվար 22, 2016 Wayback Machine-ի միջոցով: tcm.com, accessed August 18, 2013
  10. Isenberg, Barbara. 'Godot' Leaves Them Waiting for Tickets" Արխիվացված է Հոկտեմբեր 29, 2013 Wayback Machine-ի միջոցով: Los Angeles Times, November 22, 1988
  11. Ehren, Christine. «Sally Field and Bill Irwin Prepare a New 'Goat' for Broadway»(չաշխատող հղում) playbill.com, September 9, 2002
  12. 12,0 12,1 Simonson, Robert. « 'Virginia Woolf' Howls Its Last on Broadway Sept. 4» Արխիվացված է Մայիս 12, 2010 Wayback Machine-ի միջոցով: playbill.com, September 4, 2005
  13. Hetrick, Adam. « 'King Lear', With Sam Waterston, Kelli O’Hara, Bill Irwin and Frank Wood, Begins at the Public Oct. 18» Արխիվացված է Դեկտեմբեր 26, 2011 Wayback Machine-ի միջոցով: playbill.com, October 18, 2011
  14. 14,0 14,1 «Bill Irwin’s Biography» Արխիվացված է Ապրիլ 26, 2016 Wayback Machine-ի միջոցով: bill-irwin.com, accessed July 25, 2014

Արտաքին հղումներ

խմբագրել

Официальный сайт Արխիվացված է Ապրիլ 21, 2016 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)